Տավուշի մարզի լեռները

on

Տավուշի մարզի ընդհանուր բնութագիրը

ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Այն ընդգրկում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի (Շամշադինի) տարածաշրջանները: Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում` Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին։
Մարզն ունի մոտ 350կմ միջպետական սահման, որից 300կմ-ը Ադրբեջանի Հանրապետության հետ, 50-ը` Վրաստանի:

ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Ծովի մակերևույթից ամենացածր կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ՝ 380մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2993մ:

Լեռնագրություն


Մթնասարի լեռներ

Լեռներ Տավուշի մարզում, Գուգարաց լեռների հս-արլ. ճյուղավորությունն է: Ձգվում է Պաղակն լեռնագագաթից մինչև Ադրբեջանի տարածք: Երկարությունը` 38 կմ: Բարձր գագաթներից են Խատուտիկ լեռը՝ 1964 մ, Պայտաթափը՝ 1979 մ, Ճիլիսը՝ 1916 մ, Արածո լեռը՝ 1868 մ: Հյուսիսահայաց լանջերից սկիզբ են առնում  Քարահան գետի մի շարք վտակներ, հարավահայաց լանջերից՝ Աղստևի մի քանի վտակներ:

Պայտաթափ լեռնագագաթը գտնվում է Տավուշի մարզում՝ Գուգարաց լեռների արևելյան ճյուղավորություններում, Աչաջուր գյուղից 6 կմ հարավ–արևմուտք։ Բարձրությունը 1979 մ է։ Լեռնալանջին է գտնվում Մակարավանքը։

Իջևանի լեռներ

Իջևանի լեռները գտնվում են Տավուշի մարզում: Հանդիսանում են Գուգարաց լեռների հարավ-արևելյան ճյուղավորությունը: Լեռնաշղթան սկսվում է Գուգարաց լեռների Բազեաքար գագաթից և հյուսիս-արևելյան ուղղությամբ ձգվում մինչև Աղստև և Սառնաջուր գետերի միախառնման վայրը: Երկարությունը՝ 32 կմ: Ջրբաժան է Սառնաջուր և Դեղինաղբյուր գետերի միջև: Լեռների հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան լանջերն անտառապատ են: Ամենաբարձր կետը՝ Սառցապատ լեռն է (2532 մ):

Սառցապատ լեռը Իջևանին հարող լեռների ամենաբարձր գագաթն է։ Բարձրությունը կազմում է 2532 մ։ Լեռը գտնվում է Արոսագետ և Սառնաղբյուր գետերի միջև, Հաղարծին գյուղից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ժայռը իր տեսքով նման է սպիտակ սառույցի։ Ջրվեժը նաև անվանում են «արծվի թևեր», քանզի հարակից ժայռերը նման են արծվի թևերի։ Ունի 10 մ բարձրություն։ Դեպի Սառցապատ ճանապարհը քարքարոտ է։ Սառցապատ հասնելու համար Հաղարծին գյուղից ամենագնաց մեքենաներով կարելի է հասնել մինչև 1700 մետր բարձրություն և այնտեղից սկսել քայլել։ Ընդհանուր քայլարշավի երկարությունը 13 կմ է։ Սառցապատն ունի թե՛ անտառապատ, թե՛ մարգագետնային ծածկույթ։ Սառցապատից երևում են Դիմաց լեռը, Այրիքարը, Միափորի լեռնաշղթան։ Գագաթից նաև տեսարան է բացվում դեպի Դիլիջանի անտառները։

Սառցապատի լեռնաշղթան

Դիմաց լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում։ Բարձրությունը՝ 2378 մետր է։ Լեռնագագաթը գտնվում է Թեղուտ գյուղից ուղիղ գծով 5 կմ հյուսիս։ Տեսարժան է լեռան գագաթից բացվող տեսարանը դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը։

Դիմաց լեռից դեպի արևելք գտնվում է Շաղոտ ջրվեժը: Դիմաց լեռը մտնում է «Դիլիջան ազգային պարկի» տարածքի մեջ։

Միափորի լեռնաշղթա

Միափորի լեռնաշղթան գտնվում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագլխին: Ձգվում է Աղստևի հովտից արևելք՝ մինչև Քաշաթաղ լեռ: Երկարությունը 54 կմ է: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Հյուսիսային և արևելյան լանջերից ճյուղավորվում են Պայտասարի, Վարագի, Տավուշի, Կենաց և Խնձորուտի լեռնաշղթաները, սկիզբ են առնում Վարագաջուր, Տավուշ, Խնձորուտ գետերը: Լանջերը՝ անտառապատ են: Բարձրադիր գոտում լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հարավ-արևմտյան լանջերը ներառված են Դիլիջան ազգային պարկի տարածքի մեջ:

Միափոր լեռնագագաթը գտնվում է Տավուշի և Գեղարքունիքի սահմանագլխին, Մարտունի գյուղից 5 կմ հյուսիս: Բարձրությունը 2993 մ է: Միափորի հյուսիսային լանջից է սկիզբ առնում Խնձորուտի ձախ՝ Թիթեղաջուր վտակը, հյուսիս-արևմտյան լանջից՝ Վարագաջուր գետի աջ վտակ Խոռոչը, իսկ հարավային լանջից՝ Գետիկի աջ վտակ Մեծ Արքայունը: Սրագագաթ, ժայռոտ լեռ է, լանջերը ծածկված են ալպյան և մերձալպյան բուսականությամբ, արևմտյան լանջը ժայռապատ է: Միափորը կազմում է «Գետիկ» արգելավայրի մասը:

Կենացի լեռներ

Երկարությունը՝ 50 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կենացսար լեռ (2139 մ)
Լեռնաշղթան ձգվում է ՀՀ Տավուշի մարզում և Ադրբեջանում: Միափորի լեռների հյուսիսային ճյուղավորությունն է: Սկսվում է Միափորի լեռների Միափոր գագաթից և հյուսիսային ուղղությամբ ձգվում մինչև Կենացսարը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի հյուսիս-արևելք՝ հասնում Վարագաջուր գետի հովիտը: ՀՀ-ում երկարությունը 42 կմ է: Հանդիսանում է ջրբաժան Վարագաջուր և Տավուշ գետերի միջև: Լեռների արևմտյան և հարավ-արևելյան լանջերն անտառապատ են:

Կենացսար լեռը գտնվում է Տավուշի մարզում, Վարագաջուր գետի աջ կողմում, Գանձաքար գյուղից 8,5 կմ հարավ-արևելք: Լեռան լանջերը ծածկված են մարգագետնային բուսականությամբ և նոսր անտառներով, ցածրադիր մասերում՝ բոխու և հաճարենու անտառներով:

Քարհանք լեռ

Տավուշի լեռներ

Երկարությունը՝ 47 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 2052 մ
Ամենաբարձր գագաթը՝ Մեծլանջ լեռ
Լեռնաշղթան գտնվում է ՀՀ Տավուշի մարզում և Ադրբեջանում: Կենաց լեռների արլ. ճյուղավորությունն է: Սկսվում է Կենաց լեռների Թիթեղասարից և հս.-արլ. ուղղությամբ ձգվում մինչև Տավուշ և Աղնջա գետերի միախառնման վայրը: Լեռնաշղթայի երկարությունը 47 կմ է, ՀՀ-ում՝ 38 կմ: Ջրբաժան է Տավուշ, նրա աջ վտակ Աղնջայի և վերջինիս ձախ վտակ Խնձորուտի միջև: Լեռների հվ-արմ. և հվ-արլ. լանջերն անտառապատ են:

Մեծլանջ լեռնագագաթը գտնվում է Տավուշի մարզում, Թիթեղաջուր գետի ձախ կողմում, Իծաքար գյուղից 11 կմ հվ-արլ.: Լեռան լանջերը ծածկված են մարգագետնային բուսականությամբ և նոսր անտառներով:

Վարագի լեռներ

Վարագի լեռները Միափորի լեռների հյուսիսային ճյուղավորությունն են, Աղստև և Վարագաջուր գետերի ջրբաժանը։ Առավելագույն բարձրությունը Միհր լեռն է (2144 մ)։ Երկարությունը՝ 40 կմ։

Պապաքարի լեռնաշղթա

Պապաքարի լեռնաշղթան գտնվում է Տավուշի մարզում։ Լեռնաշղթան ձգվում է Դեբեդի հովտից մինչև Կուր և Խրամ գետերի միախառնման վայրը։ Երկարությունը 24 կմ. է, իսկ միջին բարձրությունը մոտավորապես 600-1000 մ. է։ Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը համանուն լեռն է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում, ունի 959 մետր բարձրություն։

Ոսկեպարի լեռներ

Ոսկեպարի լեռները հանդիսանում են Գուգարաց լեռների հյուսիսարևելյան ճյուղավորությունը։ Սկսվում է Գոմշավար լեռնագագաթից (1961 մ), աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում Կուր գետի հովտին։ Երկարությունը 25 կմ է։ Կազմված է յուրայի հրաբխածին ապարներից։ Ոսկեպար և Կողբ գետերի ջրբաժանն է։ Ծածկված է հաճարենու անտառներով և չոր թփուտներով։

Տավուշի մարզի լեռներ

Ա

Բ

Գ

Դ

Ե

Թ

Ի

Լ

Խ

Կ

Հ

Ձ

Ճ

Մ

Ն

Շ

Ո

Պ

Ս

Տ

Ց

Ք

Օ

Աղբյուրներ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s