Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Պատմական անցյալի հետքերով Հայտագրվելու համար անցեք հղումով Համակարգողներ. Զբոսաշրջության մասնագիտության ուսանողներ՝ Քնար Հարությունյան, Մարիամ Շախվերդյան Պատասխանատու ուսուցիչներ՝  Տիգրան Զոհրաբյան, Մարիամ Քալանթարյան Վայրը՝ Արագածոտնի մարզ Օրը՝  մարտի 31 Մեկնարկ՝ ժամերգությունից հետո, ժամը 9:20 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Ավարտ՝ ժամը 19:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Նպատակը՝  • բացահայտել Արագածոտնի մարզի պատմական և ոչ այդքան հայտնի վայրերը •…

Քայլարշավ դեպի Դիմաց լեռ

Դիմաց լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում։ Բարձրությունը՝ 2378 մետր է։ Լեռնագագաթը գտնվում է Թեղուտ գյուղից ուղիղ գծով 5 կմ հյուսիս։ Տեսարժան է լեռան գագաթից բացվող տեսարանը դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը։ Դիմաց լեռից դեպի արևելք գտնվում է Շաղոտ ջրվեժը: Դիմաց լեռը մտնում է «Դիլիջան ազգային պարկի» տարածքի մեջ։ Նախագծի համակարգող՝ Քնար Հարությունյան Պատասխանատու ուսուցիչներ՝  Տիգրան Զոհրաբյան Օրը՝ արևային…

Վերելք դեպի Հատիս լեռը

Հատիսը գտնվում է Կոտայքի մարզում։ Լեռան բարձրությունը կազմում է 2528 մ: Հատիս լեռը նաև շատ հաճախ անվանում են նաև Շամիրամ: Այս անվանումը պայմանավորված է Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով: Խորհրդանշում է Արա գեղեցիկ և Շամիրամ ավանդապատումի իրական ակունքները: Լեռան գագաթին կարելի է տեսնել գետնափոր մի խուց, որին լեռնագնացները Հատիսի քարարնձավ են անվանում: Նախագծի համակարգող՝ Քնար Հարությունյան Պատասխանատու ուսուցիչներ՝  Տիգրան Զոհրաբյան…

Ճամփորդություն դեպի Գութանասար

Մեկնարկ. ժամը՝ 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Վերադարձ. ժամը՝ 19:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ Մասնակիցներ՝ լավ մարդիկ Օր՝ արևային օր Պատասխանատու ուսուցիչներ՝ Պողոս, Պետրոս, Մարտիրոս Վայրը՝ Գութանասար Գութանասարը հանգած հրաբխային լեռնագագաթ է, որը գտնվում Կոտայքի կենտրոնական հատվածում՝ Գեղամա լեռնաշղթայում։ Ընկած է Ֆանտան գյուղից 2,5-3կմ հարավ, իսկ Ջրաբեր գյուղից 4կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299 մ է, իսկ…

Աշխարհագրություն․ հաշվետվություն

Այս նյութով ցանկանում եմ ամփոփել իմ կատարած աշխատանքները աշխարհագրություն առարկայից։ Այս ընթացքում շատ բաներ ենք հասցրել սովորել՝ քարտեզից ճիշտ օգտվել, մարզերը, մարզերի ջրագրությունն ու լեռնագրությունը, գյուղերը և այլն։ Կատարել ենք հետազոտական աշխատանքներ, ինչը մեզ շատ-շատ է օգնել, ուսումնասիրել ենք տարբեր թեմաներ՝ փնտրել գտել ենք մեզ պետքական նըութերը, խմբագրել ենք դրանք ու դրա միջոցով ձեռք ենք…

Լեռնագնացություն

Լեռնագնացության ծնունդը և զարգացման պատմական ընթացքը Լեռնագնացությունն իրենից ներկայացնում է սպորտի և ակտիվ հանգստի յուրահատուկ տեսակ, որի նպատակը վերելքն է լեռնային դժվարամատչելի տարածքներ:Լեռնագնացությունը ծնունդ է առել Արևմտյան Եվրոպայում 1786 թվականին շվեյցարացի գիտնական Գ. Սոսյուրի նախաձեռնությամբ: Ձևավորման սկիզբը նշանավորվում է հենց այդ թվականից, քանի որ այդ ժամանակ հաղթահարվեց Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլան լեռը (4810 մ): Մոնբլանի…

Ջրամբարներ

🌀 Շիրակի մարզի ջրամբարները • Ախուրյանի ջրամբար ՀՀ ամենամեծ ջրամբարը Ախուրյանն է, որը համանուն գետի միջին հոսանքի վրա կառուցված արհեստական լիճ է` Թուրքիայի սահմանագլխին: Ջրամաբարի մակերեսը կազմում է 41.8 կմ², որից 16.8 կմ²-ը գտնվում է ՀՀ տարածքում։ Ջրի ծավալը 525 մլն մ³ է : Ոռոգում է Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերի հողերից մոտ 33 հազ հեկտարը…

Վայոց ձորի լքված գյուղերը

Հին Սոյլան Նախկինում այստեղ Հին Սոյլանի կողքին շինվել էր Նոր Սոյլանը՝ բաղկացած մի քանի տուն բնակիչներից։ Այժմ այդ ամբողջ տարածության վրա, խճուղու երկու եզրերին, շինվել է քաղաքատիպ տներով բանվորական ավան։ Ավանի արևելյան ծայրին մնում են Հին Սոյլանի ավերակ եկեղեցին իր գավթով, նույնպես ավերակ, իսկ դրանց դիմաց, խճուղու եզրերին, կանգնած է սև, մարմարանման քարից մի կոթող,…