Ապրիլյան նախագծերի ամփոփում

on

Ապրիլ ամսվա ընթացքում մասնակցել եմ որոշակի նախագծերի, որոնցով ցանկանում եմ կիսվել, ու հուսով եմ, որ ցանկություն կառաջանա մասնակցել այդ նախագծերին: Նախագծերին, որոնց մասնակցել եմ, հնարավորություն են տալիս արտահայտել իմ խոսքն ու միտքը ինչպես ցանկանում եմ, առանց սահմանների ու արգելքների: Իրականում, նախագծերը, որոնց մասին կպատմեմ, ինձ համար ամենալավ ու ամենահաճելի աշխատանքներն են եղել այս ընթացքում, որոնք ես կատարել եմ:

Առաջին նախագիծը, որից ցանկանում եմ սկսել, դա «Հին ու նոր Երևաններ» նախագիծն է, որը սկսվեց մարտի վերջին օրերից և շարունակվեց ապրիլ ամսին: Նախագծի ընթացքում պետք է ընտեինք կետերից որևէ մեկը և ըստ դրա՝ համեմատեինք Երևանի հինն ու նորը: Այս նախագծի շնորհիվ ես ավելի շատ ծանոթացա իմ Երևանի պատմությանը, փորփրեցի տարբեր կայքեր, հարթակներ, որտեղից կկարողանամ գտնել որակով ու արդյունավետ նյութեր:

Հին ու նոր Երևաններ

Հաջորդ նախագիծը կազմել եմ ինքս՝ առանց հանձնարարության: Նախագծի միջոցով փորձել եմ, ռոք ժանրի երաժշտությունը ավելի ճանաչելի դարձնեմ, քանի որ մարդկանց մեծ մասի մոտ կա քարացած կարծրատիպ, որ ռոքը՝ դա սատանայական երաժշտություն է, կամ լսում են միայն վատ պահվածք ու բնավորություն ունեցող մարդիկ (ագրեսիվ, էմո, ԼԳԲՏ, աթեիստ և այլն):

Ռոք խմբեր

«Բիթլզ» խումբ

Ամենասկզբում, երբ հանձնարարվեց էկոլոգիա առարկայից «Բնապահպանական նախագիծ: Ինչպե՞ս օգտագործել պլաստիկե շշերը» նախագիծը, ես սկսեցի դժգոհել, քանի որ չունեի մտքեր(նաև չկար շիշ), բայց վերջին պահին մի միտք ծնվեց(ու շիշ գտա), և ես պատրաստեցի մոմակալ, որն ինձ շատ դուր եկավ(իհարկե երկար կյանք չունեցավ):

Բնապահպանական նախագիծ: Ինչպե՞ս օգտագործել պլաստիկե շշերը

«Ցեղասպանություններն աշխարհում. հասարակագիտական նախագիծ». այս նախագծին մասնակցել եմ ոգևորված, քանի որ ինձ հետաքրքրում էին աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունները, որոնց մասին ոչ բոլորը գիտեն: Նախագծի արդյունքում ներկայացրեցի երեք ցեղասպանություն, իսկ ես ինքս՝ ծանոթացա տարբեր ծեղասպանությունների ու կոտորածների հետ:

Ցեղասպանություններն աշխարհում․ հասարակագիտական նախագիծ․

«Հին իրերի նոր շունչը» նախագծի շրջանակներում, ես կարողացա ազատ արտահայտվել և կիսվել այն իրերի պատմություններով ու պատրաստման եղանակներով, որոնք ես ձևափոխել եմ ու հաճախ եմ օգտագործում:

Հին իրերի նոր շունչը

«Ամառային ճամբարը ուսանողների հետ» տեխնոլոգիական նախագծին մասնակցել եմ հաճույքով, որտեղ ներկայացրել իմ նկարած նկարները և դրանց պատմությունը:

«Ամառային ճամբարը ուսանողների հետ» տեխնոլոգիական նախագիծ

Գրականությունից ունեինք «Իմ գերդաստանը» առաջադրանք, որի շրջանակներում ես որոշեցի, նախագծի տեսքով ներկայացնել իմ պապիկի՝ Նորիկ Հարությունյանի կենսագրությունը, քանի որ վաղուց մտադրված էի, բայց չունեի ժամանակ, իսկ գրականություն առարկան շատ լավ հնարավորություն էր նախագիծը իրագործելու համար:

Նորիկ Հարությունյան

«Իմ ֆոտոշարքը» նախագիծը նույնպես կազմել եմ ինքս, քանի որ ցանկություն ունեի կիսվել իմ արած լուսանկարներով:

Իմ ֆոտոշարքը

Այսքանն էին նախագծերը, որոնցով ցանկացա կիսվել, իսկ ավելի մասնրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s