Ճոխությունը փոխարինենք հարմարավետությամբ. Վիգեն Ավետիս
Այս նախագիծը հնարավորություն է տալիս տան հին իրերին նոր կյանք տալ և շարունակել դրանք օգտագործել:
Նախագծի շրջանակներում ցանկանում եմ առաջինը ներկայացնել իմ շատ սիրելի անկյունը, որտեղ ես անցկացնում եմ գրեթե իմ ամբողջ օրը, և դրանից ելնելով, որոշեցի նոր կյանք տալ ու ձևափոխել այն՝ ըստ իմ ճաշակի: Քանի որ մեր տան բոլոր անդամները արվեստագետներ են, այդ իսկ պատճառով իմ անկյունում անպակաս են նկարները, որնցից մի քանիը նկարել եմ ես՝ ինքս, իսկ մնացած կտավների հեղինակը պապիկս է: Անկյունում փոփոխել եմ գրադարակիս տեսքը, փաքցրել եմ տարբեր նկարներ ու նշել եմ որոշակի ամսաթվեր, որոնք կարևորում եմ, նաև կան գրված ուղղակի խոսքեր, որոնք գրել եմ տրամադրության տարբեր «երանգներում»: Կա նաև «The New Seekers» ռոք խմբի ձայնասկավառակը և փոքրիկ տարբեր սկավառակներ (անկյունիս նախկին տեքով նկարները ցավոք չգտա):



Հաջորդը ցանկանում եմ ներկայացնել իմ անկյունում գտնվող որմնալամպը, որը ես նույնպես ձևափոխել եմ՝ ավելացրել եմ դեղին, վարդագույն և շականակագույն ներկեր ու փոքրիկ աստղիկներ:


Իսկ հիմա ցանկանում եմ ներկայացնել իմ նոթատետրը, որի մեջ ես նկարում եմ: Այն սկզբում ուներ սովորական կազմ, բայց ես փոխեցի այն իմ ճաշակով՝ ավելացնելով ստվարաթուղթ և փոքրիկ նկարներ:


Էկոլոգիա առարկայից մեզ հանձնարաված էր պլաստիկե շշին տալ նոր կյանք և ես որոշեցի պատրաստել մոմակալ:
Բնապահպանական նախագիծ: Ինչպե՞ս օգտագործել պլաստիկե շշերը



Որոշեցի լամպից պատրաստել դեկորատիվ իր: Լամպի վրա փաքցրեցի թղթեր այնուհետև ներկեցի բրոնզագույն:


Սովորական կրծքանշանների վրա փաքցրեցի սոսնձվող նկարներ (ստիկերներ), որոնք ամրացրել եմ պայուսակիս:


One Comment Добавьте свой