Փերիների հետքերով

on

Այսօր վերջապես մենք ուղևորվում ենք դեպի Գեղարքունիքի մարզ՝ Արմաղան լեռը բարձրանալու։ Անկեղծ ասած շատ երկար ժամանակ եմ սպասել այս ճամփորդությանը և ահա՛, հենց իմ կազմած նախագծով բարձրանալու ենք Արմաղան։ Օրը սկսվեց շատ լավ ու մեծ սպասելիքներով։ Երկար ճանապարհ անցնելուց հետո վերջապես հասանք և Արմաղանի լանջերին մեզ փորձում էր կանգնեցել սաստիկ ուժեղ քամին, սակայն մենք ավելի ուժեղ գտնվեցինք ու իրար օգնելով հաղթահարեցինք դա (ինչպես ասում են՝ իրարով եղբայրներ, իրարով)։ Այս կոնաձև լեռան բարձրությունը կազմում է՝ 2829 մետր, իսկ հարաբերականը՝ 600 մետր։ Ընթացքը բարդ չէր, մի փոքր հոգնեցուցիչ էր՝ երկար լինելու պատճառով, սակայն այն ինչ մեզ սպասվում էր գագաթին՝ դա մեզ ոգեշնչում էր։ Գագաթ հասնելուն պես տեսանք այն, ինչի մասին գեղեցիկ ավանդույթներ են պտտվում՝ համանուն խառնարանային լիճը։ Այս փոքրիկ լճակն ունի 50 մ տրամագիծ և 15 մ խորություն։ Իսկ ըստ ավանդույթի այստեղ երբեմն իջնում են երկնային փերիները՝ լճից ջուր խմելու, և այդ ժամանակ լեռը մառախուղով է պատվում, որպեսզի ոչ-ոք նրանց չնկատի (մենք էլ գնացել էինք փերիներին տեսնելու, սակայն կարծում եմ այդ օրը հենց մենք էինք փերիները, ուղղակի ոչ թե աննկատ էինք գնում, այլ ի ցույց բոլորին)։ Ի դեպ Գեղամա լեռների ամենանշանավոր ուխտատեղին Արմաղանն է: Վարդավառին Արմաղանի խառնարանային լճում լողալու էին գնում բազմաթիվ մարդիկ, տեղի բնակիչներից իմացա, որ ավանդույթը ներկայումս նույնպես արդիական է։ Վերևում սնվեցինք ավանդական բրդուճներով, հանգստացանք, շրջեցինք տեղանքում ու հետո շարժվեցինք առաջ։ Իջնելու ընթացքում ամպերի միջով էինք քայլում, կարծես ամպերը թափվեին ներքև, իրականում խոսքերով չեք զգա այն ինչ զգացել ենք մենք… Այսքանով ավարտվեց մեր խենթ ու հավես ճամփորդությունը։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկան ու մեզ հետ միասին կիսեցին այն էմոցիաները, որոնք մենք ստացանք։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s