Երկրորդ կիսամյակի հաշվետվություն

on

Այս նյութով ցանկանում եմ ամփոփել հունվարից մինչև հունիս կատարածս աշխատանքները, ստացածս գիտելիքները, մի խոսքով ընդհանուր կփորձեմ ներկայացնել երկրորդ կիսամյակը։ Ինչպես արդեն գիտեք այս տարին մեզ համար ավելի մասնագիտական տարի էր, քանի որ անցել ենք միայն մասնագիտական առարկաներ ու հիմքը դրված է եղել միայն մասնագիտականի վրա։ Ճամփորդություններն ու հանդիպումներն էլ բոլորը մասնագիտական են, ինչը շատ է օգնել մեր զարգացման ու հմտացմանը մեր ընտրած ոլորտում։

Ինչպես միշտ առաջինը կսկսեմ ճամփորդություններից, քանի որ  հենց դրանց շնորհիվ ձեռք ենք բերում մասնագիտական հմտություններ և փորձ։ Այս տարի եղանակների ոչ բարենպաստ լինելու պատճառով համեմատած մնացած տարիների ավելի քիչ ենք ճամփորդել, սակայն ամբողջ ամառը դեռ մեր դիմաց է ու կհասցնենք լցնել այն ճամփորդություններով։ Տարին սկսեցինք Ազատի ջրամբարում (ի դեպ նշեմ, որ նախագծի հեղինեկները մենք էինք), որտեղ նաև նշեցինք մեր Նելլիի ծննդյան տարեդարձն ու ունեցանք տարբերվող և հրաշալի ճամփորդություն։ Վերջերս գնացինք Արագածոտնի մարզ՝ Ամբերդն ու Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը տեսնելու, ունեցանք տիեզարական ճամփորդություն։ Կազմել ենք նաև ճամփորդություն, որտեղ բացահայտելու ենք Արագածոտնի մարզի պատմական և ոչ այդքան հայտնի վայրերը։

• Առարկաների ներկայացում

Անգլերենից կատարել ենք թարգմանչական աշխատանքներ, անցել ենք զբոսաշրջության վերաբերյալ թեմաներ, կատարել ենք քերականական վարժություններ և երկխոսություններ։ Նաև այս ընթացքում խոսել ենք գրողներից, ընթերցանության ժամեր ենք ունեցել,  անգլերենով  դիտել ու քննարկել ենք ֆիլմեր, փոքր տարիքի երեխաների համար ընթերցել ենք հեքիաթներ։

Ռուսերենից ուսումնասիրել ենք Հայաստանի մարզերն իրենց տեսարժան վայրերով, նաև բաց չենք թողնում պատմվածքներն ու երկխոսությունները, որոնք ավելի են ամրապնդում մեր խոսքը։ Մարտ ամսից սկսել ենք կատարել անհատական նախագծեր, որոնք զարգացնում են մեր մտահորիզոնը, օրինակ ես պատրաստել եմ դեռ ևս 2 նախագիծ՝ տիեզերքի ու դեժավյուի մասին, իսկ հաջորդը կլինի հավանաբար երազների մասին։ Նաև կատարել եմ ռուսերենի բոլոր ֆլեշմոբերը։ 

Իսպաներենից անցել ենք տարբեր թեմաներ, որոնց միջոցով զարգացրել և հարստացրել ենք մեր բառապաշարը, կազմել ենք ինքներս նյութեր՝ փորձելով չօգտվել համացանցից, նաև կատարել ենք թարգմանչական աշխատանքներ։ Այս ընթացքում անցել ենք 3 ժամանակաձևեր, դրանք են՝ անցյալ կատարյալը, անցյալ անկատարն ու վաղակատար ներկան, անորոշ բայեր, կրավորական սեռը և այլն։

Նախագծերից կատարել ենք՝

 Ազգեր և սովորություններ
Մենք ամենքս ընտրել էինք որևէ երկիր և իսպաներենով ներկարայացրել էինք այդ երկրի հետաքրքիր ավանդույթներն ու սովորությունները պրեզենտացիաների տեսքով։ Նախագծի միջոցով ծանոթացանք տարբեր երկրների ավանդույթներին, կատարեցինք թարգմանական աշխատանք, նոր բառապաշար ձեռք բերեցինք և զարգացրեցինք գրավոր ու բանավոր խոսքը։

• Իսպանական ավանդույթներ
Այս նախագծի ընթացքում մենք կազմել ենք պրեզենտացիաներ, որի միջոցով ներկայացրել ենք Իսպանիայի տարօրինակ ու հետաքրքիր ավանդույթները, հարստացրել ենք մեր բառապաշարն ու ամրապնդել ենք անցած ժամանակաձևերը։

 Իսպանական խոհանոց
Իսպաներենի դասի շրջանակներում պատրաստել ենք իսպանական ուտեստ՝ տակո, որի միջոցով ծանոթացանք անտեղի խոհանոցին ու միասնական հավես նախագիծ արեցինք։

Զբոսաշրջություն առարկայից ուսումնասիրել ենք զբոսաշրջիկների նախասիրությունները, զբոսաշրջություն մասնագիտությունն իր ճյուղերով, մարզերն ու այնտեղ գտվող ամեն բան, ինչը կհետաքրքրի զբոսաշրջիկին։ Հիմա փորձում ենք ավելի մասնագիտանանք մեր ոլորտում և սկսել ենք կազմել տուր-փաթեթներ, որոնք նաև կնպաստեն մեր քոլեջի զբոսաշրջության կայքի զարգացմանը ու մեր կազմած տուր-փաթեթները սկսելու ենք վարել ինքներս, որոնց հեղինակները մենք ենք լինելու։

Հաղորդակցման հմտություններ առարկայից սովորում ենք թե ինչպես պետկ է ճիշտ կազմել անձնական թերթիկը, և աշխատանքի ընդունվելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Ուսումնասիրեցինք պայմանագրերը, իրավունքներն ու պարտականությունները, մարդկանց հետ ճիշտ հաղորդակցվելու ձևերը։

Հեծանվավարությունից սկսել եմ սովորել հեծանիվ վարել, իհարկե դեռ ևս լավ չեմ տիրապետում, բայց վստահա եմ, որ վերջում ամեն բան լավ կստացվի։

Մասնագիտական հայոց լեզու առարկայի շրջանակներում կատարել ենք քերականական ու թարգմանչական աշխատանքներ, կենտրոնացել ենք ավելի խոսքի մշակման վրա, նաև ուսումնասիրել ենք գրաբարն ու արևմտահայերենը։

Աշխարհագրությունից ուսումնասիրել և սովորել ենք քարտեզներից ճիշտ օգտվել, անցել ենք լեռնագրություն, ջրագրություն, մարզերի քաղաքներն ու գյուղերը։ Նաև կատարել ենք հետազոտական աշխատանքներ։

Տնտեսագիտությունից ուսումնասիրել ենք բանկային հաշիվներ, աշխատավարձ, բիզնես պլան և այլ թեմաներ, որոնք մեզ ապագայում վստահ եմ պետք կգան։ Նաև որպես քննական աշխատանք կազմել եմ էսսե << Զբոսաշրջության ազդեցությունը տնտեսության վրա>> թեմայով, որից էլ ստացել եմ բարձր գնահատական։

Հոգեբանություն առարկան մեզ մոտ ավելացել է այս կիսամյակում, ինչի համար բոլորս ուրախ ենք, քանի որ հետաքրքիր ու օգտակար առարկա է։ Այս ընթացքում հասցրել ենք ուսումնասիրել կոնֆիկտն ու դրա տեսակներն իրենց լուծումներով, հիմա հանգիստ կարող եմ յուրաքանչյուր կոնֆլիկտից առանց վեճի բռնվելու դուրս գալ, ստացածս գիտելիքների շնորհիվ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s