Կոտայքի մարզի լեռները

on

Կոտայքը գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռան հյուսիս-արևելքում, Հրազդան և Ազատ գետերի միջև,Կոտայքի սարավանդի վրա։ Հյուսիս-արևելքում բարձրանում են Գեղամա լեռնաշղթան (Աժդահակ լեռ 3597 մ) և Ողջաբերդի լեռնաբազուկը, հյուսիսում՝ Հատիս (2528 մ) ու Գութանասար (2299 մ) հանգած հրաբուխները, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում՝ Նորքի բարձրությունը։

Լեռնաշղթաներ

Գեղամա լեռնաշղթա

Գեղամա լեռներ, հրաբխային լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի սահմանագլխին, ձգվում են Սևանա և Արարատյան գոգավորությունների միջև՝ Հրազդան գետի վերին հոսանքից սկսած գրեթե միջօրեականի ուղղությամբ մինչև Վարդենիսի լեռների արևմտյան ծայրամասը, որին հանգուցվում են Գնդասար գագաթում։ Երկարությունը՝ շուրջ 70 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 3597 մ (Աժդահակ լեռ)։

Նյութի աղբյուրը 1

Ծաղկունյաց լեռներ

Լեռնաշղթան գտնվում է Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին: Փամբակի լեռնաշղթայի ճյուղավորումներից է, սկսվում է նրա կենտրոնական հատվածից՝ Ուղտաքար գագաթից և հարավ արևելյան ուղղությամբ ձգվում մինչև Հրազդանի հովիտ: Ունի 42 կմ երկարություն, կենտրոնական հատվածում լայնությունը հասնում է 7 կմ-ի:

Ամենաբարձր կետը Ծաղկունյաց լեռն է՝ 2821 մ: Կազմված է հիմնականում քվարցիտներից և բյուրեղային թերթաքարերից: Հյուսիսահայաց լանջերը՝ դեպի Մարմարիկի հովիտ անտառապատ են, հարավահայաց լանջերը՝ ծածկված են տափաստանային բուսականությամբ: Անգամ անտառապատ լանջերը, զառիթափության շնորհիվ, մասնատված են, բայց մասնատվածությամբ զիջում են հարավահայաց լանջերին: Հարավահայաց լանջերից դեպի Քասաղի հովիտ են իջնում մի շարք սելավային հոսքեր, որոնցից ամենաակտիվը Մելիք գյուղի սելավն է:

Լեռնաշղթայի առանցքային գոտում դեռևս պահպանվել է քայքայված ծալքաբեկորավոր հիմքը:

Նյութի աղբյուրը 1

Փամբակի լեռներ

Լեռնաշղթա Հայաստանի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Ձգվում է Շիրակի սարահարթի հյուսիսարևելյան եզրից մինչև Սևանա թերակղզի՝ 100 կմ-ից ավելի։ Ջրբաժան է Կուր և Արաքս գետերի ավազանների միջև։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելյան ուղղությամբ, Զաջուռի լեռնանցքից մինչև Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափը։ Երկարությունը մոտ 106 կմ Է, լայնությունը՝ 15 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3101 մ (Թեժլեռ)։

Բարձր լեռնային գոտին (2600–2700 մ բարձրությամբ) կղզիացած լեռնագագաթների շարք է, որին բնորոշ են սառնամանիքային ու ծանրահակային պրոցեսները։ Լեռնագագաթները գմբեթանման են, կլորավուն և ունեն 200-300 մ հարաբերական բարձրություն։ Լեռնաշղթայից են ռանձնանում Ծաղկունյաց և Արջանոցի լեռնաշղթաները։ Լեռնագագաթներից նշանավոր են Թեժլեռը, Ձիթհանիցը (Մայմեխ 3081 մ), լեռնանցքներից՝ Փամբակի լեռնանցքը (2152 մ)։ Կլիման բարեխառն է, կարճատև ամառներով և ցուրտ ձմեռներով։ Լանդշաֆտներն արտահայտված են բարձունքային գոտիականությամբ։ Լեռնաշղթայի լանջերը ծածկված են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսականությամբ։ Հյուսիսային լանջերին կան անտառներ։

Նյութի աղբյուր 1

Ողջաբերդի լեռնաբազուկ

Ողջաբերդի լեռնաբազուկը գտնվում է Կոտայքի մարզի հարավ-արևելքում՝ շրջափակված Զովք, Ձորաղբյուր, Ողջաբերդ, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ, Գեղարդ գյուղերով։ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածից ձգվում է դեպի արևմուտք։ Առավելագույն բարձրությունը մոտ 2200 մ է։ Արևմտյան լանջերին տարածված են սողանքային երևույթներ։ Հարավային լանջերն ավելի զառիթափ են։ Բոլոր լանջերը կտրտված են բազմաթիվ ձորակներով։

Նյութի աղբյուր 1

Լեռնագրություն

• Աժդահակ

Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով:

Բացարձակ բարձրությունը 3597, 3 մ է, հարաբերականը՝ մինչև 500 մ։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Անվան ծագումը

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

Աղբյուր 1

Կարմիր Կատար լեռը կներառվի բնության հուշարձանների ցանկում

Սպիտակասար

Սպիտակասարը ունի 3555 մ. բարձրություն, հրաբխային լեռնազանգված է: Բարձրությամբ Գեղամա լեռների երկրորդ գագաթն է, Աժդահակից (3597 մ) հետո: Գմբեթաձև է՝ կազմված լիպարիտներից, վանակատներից ու պեռլիտներից: Սպիտակասարի արևմտյան լանջերից են սկիզբ առնում Գողթ և Ազատ գետերը։ Արևելյան լանջերը մասնատված են խոր հովիտներով։

Աղբյուրներ 1, 2

Երթուղի

• Հատիս

Լեռնագագաթտ գտնվում է Կոտայքի մարզում՝ սարավանդի  հյուսիս — արևելքում, Կապուտան գյուղից 2,5 կմ հարավ — արևելք։ Լեռան անվանումը հաճախ օգտագործվում է՝ Հատիս, Հադիս կամ Շամիրամ տարբերակներով: Լեռան բարձրությունը  2528 մ է: Կոնաձև է, լանջերը՝ կտրտված են ձորակներով: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հարավային ստորոտի լավային ծածկույթի տակից բխում է Քառասունակն աղբյուրների խումբը,որտեղից սկիզբ է առնում Երևան քաղաքի առաջին ջրմուղը(1912 թ.):

Անվան ծագումը

Լեռան Շամիրամ անվանումը պայմանավորված է Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով և խորհրդանշում է Արա գեղեցիկ և Շամիրամ ավանդապատումի իրական ակունքները: Սակայն լեռը նաև անվանում են Հատիս կամ Հադիս, որն ունի այլ բացատրություն։ Հատիսի հիմքում ընկած է փռյուգիական բնության  մեռնող և հարություն առնող աստծո՝ Ատտիսի անունը, որն իր դիցաբանական գործառույթներով համապատասխանում է Արային:  Հետևաբար այդ լեռը նախապես կապված է եղել Արայի պաշտամունքի հետ, հետագայում ստացել է Շամիրամի անվանումը: Լեռան Հադիս անվանումն էլ համապատասխանում է Հադեսին, որը հունական դիցաբանության մեջ համարվում է ստորգետնյա աշխարհի և մեռյալների թագավորության տիրակալը, որն էլի առնչվում է Արային այն առումով,  որ վերջինս լինելով մեռնող և հարություն առնող աստված պարբերաբար  հայտնվում է մեռյալների թագավորությունում:  Հտիս լեռը խորհրդանշել է նրա անդրշիրիմյան կյանքը: Հատիսի գագաթին կա գետնափոր խուց, որին լեռնագնացները Հատիսի քարարնձավ են անվանում:

Աղբյուր 1

Երթուղի

• Գութանասար

Գութանասարը հանգած հրաբուխ է, որը գտնվում է Գեղամա լեռնավահանի արևմտյան մասում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին: Բարձրությունը՝ 2299 մ է (հարաբերական բարձրությունը մոտ 400 մ): Կոնաձև լեռնազանգված է՝ խառնարանով՝ կազմված պլիոցենի լավաներից և խարամներից: Կան պեռլիտի ու պեմզայի պաշարներ: Ընկած է Ֆանտան գյուղից 2,5 — 3 կմ հարավ, իսկ Ջրաբեր գյուղից 4 կմ հյուսիս-արևելք։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։

Աղբյուրներ 1, 2

Երթուղիներ

• Պայտասար

Պայտասարը գտնվում է Գեղամա լեռնաշղթայում՝ Աժդահակից 3,5 կմ հարավ արևմուտք։ Բարձրությունը` 3177 մ։ Ունի հրաբխային ծագում, թեք խառնարանը նման է պայտի։ Հնում սովորաբար կոչվում էր Գեղարդասար։ Լանջերին պահպանվել են մ.թ.ա. 7-2 հազարամյակների ժայռապատկերներ։

Աղբյուր 1

Երթուղիներ

• Երիցասար

Երիցասարը լեռնագագաթ է Կոտայքի մարզում, Գեղամա լեռների արևմտյան մասում, Գեղաշեն գյուղից 12 կմ արևելք։ Հրաբխային է։ Բարձրությունը 3139 մ է։

Աղբյուր 1

• Գեղմաղան

Գեղմաղան լեռը գտնվում է Գեղամա լեռների հյուսիս-արևմտյան մասում՝ Սևաբերդ գյուղից 7 կմ։ Ունի հրաբխային ծագում։ Բարձրությունը՝ 3319մ:

Աղբյուր 1

Երթուղի

• Արտավազ լեռ

Արտավազը Փամբակի լեռնաշղթայի բարձր գագաթներից է: Բարձրությունը՝ 2929 մ: Լեռան տարածքը հայտարարված է բնության կենսաբանական հուշարձան՝ որպես «Արտավազ լեռան մնացուկային տարածք»։ Ստորոտին գտնվում է համանուն գյուղը:

Աղբյուր 1

Երթուղիներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s