
Այս հաշվետվությունում կամփոփել հունվարից մինչև հունիս կատարածս աշխատանքները, նախագծերը, ուզում եմ կիսվել տպավորություններովս ու կփորձեմ ընդհանուր ներկայացնել երկրորդ ուսումնական շրջանը։
Առաջինը հավանաբար կսկսեմ ճամփորդություններից, քանի որ մեր ուսման մեջ բաղկացուցիչ ու կարևորը մասն է դա, հենց դրա շնորհիվ ենք շատ բաներ սովորում (նաև մեզ համար դա փորձի ձեռքբերում է)։
Այս կիսամյակում ճամփորդությունները, որոնց մասնակցել եմ շատ են եղել ու բոլորն էլ առանձնահատուկ հիշվող են։
Տարին սկսեցինք հունվարյան ստուգատեսներով, որի շրջանակներում այցելեցինք գինեգործարաններ։ Եղել ենք 4 գինեգործարաններում (եղել ենք՝ Ոսկեվազում, Ալլուրիայում, Արմենիա վայնում և Արարատ կոնյակի գործարանում), որտեղ գինու մշակույթին, պատմությանն ու ավանդույթներին ծանոթանալուց բացի նաև սովորեցինք թե ինչպես պետք է զբոսավարը հյուրերին ներկայացնի այդ ամենը, ինչի շնորհիվ մասնագիտական փորձ ենք ձեռք բերել։
Ունեցել եմ նաև ճանապարհորդություններ դեպի՝ Աշտարակ, ՈՒրծի լեռներ, Արագածոտնի մարզ (որը ի դեպ մեր «ՀԷՎՔ» արշավական ակումբի առաջին ճամփորդններ), գնացել եմ նաև Կոտայքի ու Գեղարքունիքի մարզեր և մասնակցել եմ 4-րդ կուրսեցիների դիպլոմային աշխատանքի նախագծին, որի ընթացքում գնացել ենք տարբեր մարզեր։
Այս կիսամյակում մասնակցել եմ 2 Արատեսյան եռօրյա ճամբարի, որտեղ ունցելեմ եմ անմոռանալի օրեր, ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ պատումներում (ձմեռային Արատեսի հղումը և աշխատանքային Արատեսի հղումը) ։
Նաև կցանկանամ առանձին նշել մեր Երևանյան թափառումները, որը նախագծել էինք ընկեր Էլյայի օգնությամբ։ Նախագծի բուն նպատակը Երևանը 5 մատի պես ճանաչելն է, ինչը մեզ մոտ քիչ-քիչ, բայց ստացվում է (ես արդեն 3 մատի պես գիտեմ)։ Տվյալ թափառումների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով իմ «Ճամփորդություն» բաժինը։
Չմոռանամ նշել, որ այցելել ենք «Պլաստիկ շշերի վերամշակման գործարան», որտեղ ավելի մանրամասն ծանոթացել ենք շշերի վերամշակման գործընթացին։ Ու այցելություն ենք ունեցել «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոց, որը մեզ համար մասնագիտական փորձի ձեռքբերում։
Նաև կարող եք ծանոթանալ մեր վլոգերին. Տուր Երևանում, Գինու օրերը, Բացահայտելով Ավանը
• Առարկաների ներկայացում
Հայոց լեզվից կատարել ենք քերականական աշխատանքներ, կենտրոնացել ենք ավելի խոսքի մշակման վրա, նաև ուսումնասիրել ենք գրաբարն ու արևմտահայերենը։
Գրականությունից շարունակում ենք ուսումնասիրել հայ գրողներին ու ծանոթանում ենք նրանց ստեղծագործություններին, վերլուծում ու քննարկում դրանք։
Ռուսերենից ուսումնասիրել ենք Հայաստանի մարզերն իրենց տեսարժան վայրերով, նաև բաց չենք թողնում պատմվածքներն ու երկխոսությունները, որոնք ավելի են ամրապնդում մեր խոսքը։ Նաև կատարել եմ ռուսերենի բոլոր ֆլեշմոբերը։
Անգլերենից կատարել ենք թարգմանչական աշխատանքներ, անցել ենք զբոսաշրջության վերաբերյալ թեմաներ, կատարել ենք քերականական վարժություններ և երկխոսություններ, նաև սկսել ենք կազմել speech-եր, որոնք նպաստում են մեր խոսքը ավելի ճիշտ ձևակերպելուն։
Իսպաներենից անցել ենք տարբեր թեմաներ, որոնց միջոցով զարգացրել և հարստացրել ենք մեր բառապաշարը, կազմել ենք ինքներս նյութեր՝ փորձելով չօգտվել համացանցից, նաև կատարել ենք թարգմանչական աշխատանքներ՝ թարգմանել ենք հեքիաթներ, մուլտֆիլմ ու բանաստեղծություններ։ Ի դեպ, ծանոթանալով իսպանական խոհանոցին, որոշեցինք պատրաստել իսպանական ուտեստ՝ Բուրիտո, որը շատ համեղ էր ստացվել։
Իրավունք առարկայից ուսումնասիրել ենք կուսակցությունները, դրանց կազմավորման և ընտրությունների գործընթացը ու ինքներս կազմել ենք կուսակցություն։ Նաև քննարկել ենք հասարակական որոշ խնդիրներ ու փորձել ենք գտնել լուծումներ։
Զբոսաշրջություն առարկայի շրջանակներում՝ ինչպես արդեն նշեցի վերևում, նախագծել ենք «Երեւանյան թափառումներ» նախագիծը, որն արդեն իրագործում ենք ու ունենք մի շարք հավես թափառումներ։
Զբոսաշրջության ռեսուրսներ առարկայից ուսումնասիրել ենք զբոսաշրջիկների նախասիրությունները, զբոսաշրջություն մասնագիտությունն իր ճյուղերով, իսկ հիմա փորձում ենք ավելի մասնագիտանանք մեր ոլորտում և սկսել ենք կազմել տուր-փաթեթներ, որոնք նաև կնպաստեն մեր քոլեջի զբոսաշրջության կայքի զարգացմանը ու մեր կազմած տուր-փաթեթները սկսելու ենք վարել ինքներս, որոնց հեղինակները մենք ենք լինելու։ Նաև կցանկանամ նշել, որ Քոլեջում ունենք ճանապարհորդություննեըի ակումբ, որն անվանել ենք՝ «ՀԷՎՔ», ինչպես կրթահամալիրի ուսանողներն, այնպես էլ դրանից դուրս՝ ցանկացողները կարող են մասնակցել մեր կազմած ճամփորդություններին։ Դա ներկա ժամանակաշրջանում շատ լավ հնարավորություն է ընձեռում մարդկանց ծանոթանալ Հայաստանին, ընթացքում ունենալ խենթ ու հիշվող պահեր… Իսկ հիմա Արատեսում նույնպես ունենք զբոսաշրջիկների կենտրոն, որն անվանել ենք «Պանդոկ»։ Այսինքն՝ կրթահամալիրն ամբողջովին նպաստում ու ապահովում է մեր մասնագիտության զարգացմունը (կարծում եմ նաև այդ կերպ կզարգանա զբոսաշրջությունը Հայաստանում)։
Ձեռներեցություն առարկայից այս կիսամյակում խորացված ուսումնասիրել ենք բիզնես պլանն ու նրա նրբությունները։ Կազմեցինք մեր բիզնես պլանները, բոլոր հաշվարկներով, նաև հաշվի առնելով յուրաքանչյուր մանրուք։
Հաղորդակցման հմտություններ առարկան սկսեցինք ուսումնասիրել այս կիսամյակում, սովորեցինք ճիշտ կազմել անձնական թերթիկ և աշխատանքի ընդունվելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Ուսումնասիրեցինք պայմանագրերը, իրավունքներն ու պարտականությունները, մարդկանց հետ ճիշտ հաղորդակցվելու ձևերը։
Անվտանգություն և առաջին բուժօգնության դասընթացներից սովորել ենք ճիշտ մոտեցում ցուցաբերել տուժածին։ Ուսումնասիրել ենք տարբեր հիվանդություններ, դրանց հետևանքները, թունավորումների տարատեսակները ու արյունահոսություններ։
Ահա այսքանն էին առարկաները, որոնք մենք ուսումնասիրել և յուրացրել ենք։ Նաև կարող եք ծանոթանալ սեպտեմբերից-հոկտեմբեր հաշվետվությանը, որը նույնպես լի է աշխատանքներով։