Այսօր Քոլեջի Վերնատանը տեղի ունեցավ հանդիպում՝ Էդուարդ Մկրտչյանի հետ, ով Explorers Club-ի հիմնադիրն է։ Նա մեզ ծանոթացրեց քարտեզների տեսակներին, թե ինչպես ճիշտ օգտվել դրանցից ու մոլորվելու դեպքում ինչպես ճիշտ գտնել ճանապարհը։ Նաև կիսվեց որոշ մասնագիտական հմտություններով, որոնք մենք կարող ենք օգտագործել արշավներ կազմակերպելու դեպքում։ Իմացանք լեռնագնացության որոշ գաղտնիքներ ու օգտակար տեղեկություններ, որոնք օգտագործելով չենք «ուտի» զբոսաշրջիկի գլուխը և նա կմնա մեզանից գոհ ու կդնի 5 աստղ։ Շնորհակալություն նման հանդիպում կազմակերպելու համար ու հա, նաև նշեմ, որ հանդիպումը անցավ հետաքրքիր, ուրախ, քանի որ Էդուարդը պրեզենտացիան ներկայացրեց պոզիտիվ։ Այսքանը, մնաք բարով, երջանիկ և ուրախ։