
Տուր — փաթեթը կազմված է տաք եղանակների համար, այսինքն՝ մասնակցելու հնարավորություն ունեք գարնան վերջ, ամռանն ու աշնանը սկիզբ։ Փաթեթը նախատեսված է 10 և ավելի մարդկանց համար։
Գնելով այս տուր — փաթեթը կունենաք Ձեր կյանքի տիեզերական, առատ, անմոռանալի ու ամենահետաքրքիր յոթ օրը…
Անհրաժեշտ իրեր
— Ուսապարկ
— Դեղատուփ
— Ջրաման (շշով ջուր կամ թերմոս)
— Ձեռնափայտեր (քանի որ կան դժվար ու բարդ ռելիեֆով արշավնեը, նախընտրելի է օգտագործել ձեռնափայտ, որը կօգնի դժվարանցանելի վայրերում)
— Տաք հագուստ, կոշիկներ (որոնք հարմար կլինեն քայլքին ու լեռնագնացությանը մասնակցելու համար)
— Անձրևապաշտպան թիկնոց
— Արևապաշտպան գլխարկ կամ գլխաշոր նաև քսուք արևից պաշտպանվելու համար
— Դառը շոկոլադ կամ չամիչ (դա սար բարձրանալուց կարգավորում է ճնշման տատանումները)
— Եվ այն ամենը ինչ հարկավոր է Ձեզ
Տուր ծրագիրը

• Զբոսաշրջիկների դիմավորում և տեղավորում, սնվելու ժամանակ, այնուհետև անցնել բուն ծրագրին։
Օր 1՝ Թափառում Երևանով

Սկիզբ. Ժամը 10:00
Ավարտ. ժամը 20:00
Երթուղի. Սարյանի այգի — Հայ փոստի գլխավոր մասնաճյուղի դիմաց Սարյան Մաշտոց հատվածում գտնվող Միսակ Մանուչարյանի այգի — Պարոնյան փողոց — Կոնդ ( ճանաչողական ժամանակ ու հարցազրույց անցկացնել Կոնդում, տեղաբնակների հետ ) — Սբ Հովհաննես եկեղեցի — Մի փոքր ժամանակ սնվելու համար — Ժամանակակից արվեստի թանգարան — Վերնիսաժ — Ավարտ։
Օր 2՝ Ճամփորդություն դեպի Իլկասար

Այսօր կուղևորվենք Արարատի մարզ` Իլկասար լեռ և Հրեշտակների ձոր։ Լեռան բարձրությունը 1462 մ․ է։ Գագաթին կա ամրոցատիպ կառույցի ավերակներ, (4-17-րդ դար) որոնք զբաղեցնում են լեռան գրեթե ողջ գագաթային հատվածը։ Ապա կկատարենք վայրէջք և ուղղություն կվերցնենք դեպի Հրեշտակների ձոր, որն իր տեսքով և գույներով առանձնանում ու տպավորում է բոլորին։ Տարածքում շատ կան նման ժայռապատ փոքրիկ կիրճեր, սակայն նա առանձնանում է իր գեղեցկությամբ, նաև տարացքում կա բուժիչ հանքային ջուր։ Արշավը կավարտենք Դաշտաքար գյուղում։
Սկիզբ. ժամը 8:30
Ավարտ. ժամը 18:00
Երթուղի. Երևան — Արարատի մարզ — Իլկասար — Հրեշտակի ձոր — Դաշտաքար — Երևան

Ժամատախտակ.
8:30 — հանդիպում
9:00 — 10:00 Երևանից դեպի Արարատի մարզ
10:00 — 10:20 հասնում ենք Իլկասար
10:30 — 13:00 բարձրունքի հաղթահարում և վայրէջք
13:00 — 13:20 Իլկասարից դեպի Հրեշտակների ձոր
13:20 — 14:20 Հետաքրքիր ժամանակ անցկացնել Հրեշտակների ձորում
14:20 — 15:40 Հրեշտակների ձորից դեպի Դաշտաքար գյուղ
15:40 — 16:40 հանգստանալ, սնվել ու շփվել տեղաբնակների հետ
17:00 — 18:00 Արարատի մարզից դեպի Երևան
Օր 3՝ Ուղևորություն դեպի Խոր Վիրապ

Այսօր կուղևորվենք Խոր Վիրապի վանական համալիր: Այն Հայաստանում երեք սուրբ վայրերից մեկն է և Արարատ լեռանը ամենամոտ կետն է: Խոր Վիրապում է 13 տարի բանտարկյալի կյանքով ապրել Գրիգոր Լուսավորիչը: Տուր դեպի Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը: Կայցելենք Մայր տաճար, Սբ Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, որ Զվարթնոցի տաճարի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Սկիզբ. Ժամը 8:00
Ավարտ. ժամը 17:00
Երթուղի. Երևան — Խոր Վիրապ — Էջմիածին — Երևան
Ժամատախտակ.
8:00 — 9:00 Երևանից դեպի Խոր Վիրապ
9:00 — 13:00 ճանաչողական արշավ Խոր Վիրապում
13:00 — 14:00 Խոր Վիրապից շարժվում ենք դեպի Էջմիածին
14:00 — 16:00 Շրջայց Էջմիածնում, այցելություն եկեղեցիներ
16:00 — 16:40 Վերադարձ Երևան
Օր 4՝ Վերելք Արմաղան լեռ

Այս անգամ հաղթահարելու ենք ծովի մակերևույթից 2829 մ բարձրության վրա գտնվող Արմաղան լեռը, որը տեղացիները համարում են Աստծո պարգև։ Արմաղան հասնելը դժվար չէ։ Ամենագնաց մեքենաներով նույնիսկ մինչև գագաթ կարելի է հասնել, բայց ամբողջ հաճույքը հենց քայլելու մեջ է։ Առաջին հայացքից, երբ նայում ես լեռանը, թվում է թե բարձրանալը դժվար է լինելու, քանի որ լանջերը շատ կտրուկ են։ Բայց բավական է սկսես քայլել ու բոլոր կասկածներդ վերանում են։
Արմաղանի գեղեցկությունը հեռվից հասկանալն անհնար է։ Թվում է թե մի սովորական լեռ է էլի՜։ Միայն գագաթին հասնելուն պես ես տարվում լեռան գեղացկությամբ ու հասկանում իրական հրաշքը։ Գագաթին քո առջև բացվում է հրաբխային խառնարանը, որը մասամբ լցված է ջրով։ Լճակի խորությունը ընդհամենը 1,5մ է։ Լեռնագագաթին նաև մի եկեղեցի կա, որ կոչվում է Սբ․ Հովհաննես։ Այն կառուցվել է 2009թ․-ին՝ հին մատուռի տեղում։
Արմաղանի հետ կապված մի գեղեցիկ ավանդապատում կա։ Ասում են, թե երկնային փերիները երբեմն իջնում են լճից ջուր խմելու, և այդ ժամանակ լեռը մառախուղով է պատվում, որպեսզի ոչ-ոք նրանց չնկատի։
Նաև նշեմ, որ Արմաղանը հրաշալի վայր է հատկապես սկսնակ լեռնագնացների համար։

Սկիզբ. ժամը 7:30
Ավարտ. ժամը 20:00
Երթուղի. Երևան — Գեղարքունիքի մարզ — Արմաղան լեռ — Սևանա լիճ — Երևան
Ժամատախտակ.
8:00 — 9:30 Երևանից դեպի Գեղարքունիքի մարզ
9:30 — 10:20 հասնում ենք Արմաղանի լեռ
10:20 — 13:20 բարձրունքի հաղթահարում և վայրէջք
13:20 — 14:00 Արմաղան լեռից դեպի Սևանա լիճ
14:00 — 18:30 հանգստանալ, սնվել ու լավ ժամանակ անցկացնել
19:00 — 20:00 վերադարձ դեպի Երևան
Օր 5՝ Այցելություն Ալլուրիա գինեգործարան

Ալլուրիան դա ընտանեկան և բնական գինեգործական ավանդույթներով ոգեշնչված, վայրի խմորմամբ կերտված Հայկական գինի է։
Վանի շրջանում գտնվող Ալյուր գյուղից է սկիզբ առել Մաչանյան ընտանիքի գինու պատրաստման ամենամյա ավանդույթը: Գյուղի անունը պահպանվել է շրջակայքով հոսող գետի Ալլուրիա անվանումից: Դարերի խորքից եկած գինեգործության ընտանեկան ավանդույթներով ոգեշնչված՝ սեփական այգիների «Հաղթանակ» և «Կարմրահյութ» խաղողների տեսակներից ստեղծեցինք «Ալլուրիա» գինին: Արարատյան դաշտի սբ. Էջմիածնի տաք կլիման, ավազային և կավային հողը ապահովել են խաղողի ընտիր բերք, որը միավորվելով ներդրված սիրուն և մեր սրտերի ջերմությանը ապահովել են գինու բարձր որակը և անկրկնելի համը: Գինիները պատրաստվում են ավանդական եղանակով վայրի խմորմամբ, այսինքն առանց կոմերցիոն խմորիչների: Չեն ավելացվել նաև սուլֆիտներ:
Սկիզբ. Ժամը 11:30
Ավարտ. ժամը 15:00
Երթուղի. Երևան-Էջմիածին-Երևան
Ժամատախտակ.
11:30 — 12:00 ժամանում գործարան
12:00 — 15:00 շրջայց և ծանոթացում գինեգործարանին (նաև համտեսում)
15:00 — 15:30 վերադարձ Երևան
Օր 6՝ Այցելություն ուրախ Գյումրի


Սկիզբ. Ժամը 9:30
Ավարտ. ժամը 22:00
Երթուղի. Երևան — Գյումրի — Երևան (Գյումրի գնալու ենք գնացքով)
Ժամատախտակ.
9:30 — 11:00 գնացքով դեպի Գյումրի
11։00 Ժամանում Գյումրիի կայարան, քայլք դեպի քաղաքի կենտրոն
12։00-13։00 այցելություն նշանավոր վայրեր
13։00-15։00 փողոցներ(որտեղ նկարահանվել են հայկական ֆիլմերից)
15:00 — 16:00 այցելություն թանգարաններ (Ֆրունզիկի և Ասլամազյան քույրերի)
16։00-16։30 ընդմիջում
16։30-17։00 այց եկեղեցի՝ Սուրբ Յոթ Վերք
18։15 վերադարձ Երևան
Օր 7՝ Հետաքրքիր օր Թռչկանի ջրվեժում

Հայաստանում կան շատ գեղեցիկ ջրվեժներ, որոնցից ամենահզորը Թռչկանի ջրվեժն է Չիչխան գետի վրա: Շրջապատված գեղատեսիլ բնությամբ՝ ջրվեժը երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է և տեղացիների համար նախընտրելի հանգստի վայր: Հետաքրքրական է ջրվեժի անվան ծագումը: Անվան հիմքում ընկած է «թռչել» բառի արմատը: Այստեղ հնարավոր է տեսնել անսովոր մի երևույթ` մեծ թվով ձկներ դուրս են ցատկում ջրից՝ անմիջապես ջրվեժի վերևում, և թվում է, թե ձկները «թռչում են»։ Սակայն այս երևույթը շատ պարզ և հասկանալի բացատրություն ունի․ գետի բնակիչ՝ կարմրախայտ ձուկը, ձկնկիթ դնելու ժամանակ սովորաբար լողում է գետի հոսանքին հակառակ, և ստեղծվում է տպավորություն որ այն դուրս է թռչում ջրից։ Տեղացիները ջրվեժը նաև անվանում են Չռան:
Սկիզբ. ժամը 9:00
Ավարտ. 19:00
Երթուղի. Երևան — Ապարան — Սպիտակ — Շիրակամուտ — Թռչկանի ջրվեժ — Երևան
Ժամատախտակ.
9:00 — 11:30 ժամանում Շիրակամուտ(Երևանից Շիրակամուտ ճանապարհը 100 կիլոմետր է կազմում, որը կտևի մինչև 3 ժամ
11:30 — 12:00 քայլք գյուղում, Չիչխանավանքի այցելություն
12։30 բեռնատարով դեպի Թռչկանի ջրվեժ (Թռչկան հասնելու համար պետք է անցնել Չիչխան գետը, դրա համար հարկավոր են հարմարավետ կոշիկներ: Ջրվեժի տակ հնարավոր է լողալ, սակայն պետք է զգույշ լինել՝ ջուրը սառն է, քարերը մամռակալած ու սղլիկ)
13։30-14։00 ընդմիջում
Գետի և ջրվեժի շրջակայքում կկատարենք աղբի մաքրման աշխատանքներ
17:00 — 19:00 վերադարձ