Առաջադրանք

on

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։
 
Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։

Առավոտյան լույսը երբ բացվեց մայրս տավարը դուրս հանեց, մի գրվանքա բուրդ տվեց քրոջս ձեռքը, մի կտոր չոր հաց, ու գնացինք։ Գնացինք, քրոջս քարափը ցույց տվեցի, գնաց կանգնեց գլխին ու իլիկը սկսեց մանել։ Քարափը բացվեց ու իլիկը ընկավ մեջը, կռացավ, որ պիտի վերցնի մի պառավ կին նստած էր, բարկացած ասաց. «Նանի՛, իլիկը տո՛ւր»։ Պառավն ասաց. «Աղջիկս, արի դու վերցրու տար, ես մեծ կին եմ, չեմ կարողանում տեղիցս շարժվել»։ Աղջիկը բարկացած ասաց. «Ի՞սկ ճանապարհն ուր է»։ Պառավն ասաց. «Ձորի միջով արի»։ Աղջիկը ձորի միջով սկսեց գնալ տեսավ մի գաղտնի դուռ բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկը բարձրացնի տեսավ դուռը չկա, ասաց «Նանի՛, ճանապարհը կորցրի, ու՞ր է»։ Նանին ասաց. «Աղձի՛կս, արի այստեղ մի բան ասեմ»։ Գնաց պառավի մոտ։ «Մի ավել վերցրու ու մեր տունը մաքրի» — ասաց պառավը։ Աղջիկը մաքրեց վերջացրեց, պառավն ասաց «Աղջի՛կս, մե՞ր տունն է մաքուր, թե՞ ձեր»։ Աղջիկը բարկացած ասաց. «Մեր տունը մաքուր է, ձերը կեղտոտ է»։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s