«Հերակլ» ֆիլմ

on

Ֆիլմի սկզբում ցույց է տրվում կիսաստված Հերակլեսի՝ Զևսի որդու ծնունդը։ Հերան՝ Զևսի կինը, ձգտում է սպանել փոքրիկին՝ բաց թողնելով օրորոցի մեջ 2 թունավոր օձեր, բայց երեխան խեղդում է դրանց։ Դրանից հետո պատմիչը՝ ում անունը Իոլայոսոսն էր, որը Հերակլեսի եղբորորդին էր, պատմում է պատմություններ հորեղբոր մասին։ Նրա սխրագործությունների մասին, և որ Հերակլեսը ուժեղ է ինչպես աստված։ Բայց ծովահենները բռնված Իոլայոսին չեն հավատում։ Բայց այդտեղ գալիս է Հերակլեսը իր հավատարիմ թիմի հետ (Դանակների վարպետ Ավտոլիկը, գուշակ Ամֆիրարայը, համր Թիդեոսը և նետաձիգ Ատալանտան) հաղթում է ծովահեններին և ազատում է Իոլայոսին։

Հետո երբ Հերակլեսը նստած է լինում պանդոկում՝ նշելով հաղթանակը ծովահենների դեմ, նրան է մոտենում Եվգենիան՝ Թրակիայի թագավոր Կոտիսի աղջիկը, և օգնություն խնդրում, խոստանալով ոսկի, որպես պարգև, որի կշիռը հավասար կլինի Հերակլեսի կշռին։ Հերակլեսը համաձայնվում և գնում է Թրակիա։ Ճանապարհին նա հիշում է, թե ինչպես է կատարել իր սխրագործությունները, և նա վերադարձել է Աթենասի մոտ։ Նա լեռնային Հիդրայի գլուխը տալիս է արքա Էվրիսևսին՝ իր եղբորը, և հանդիպում է ընտանիքի հետ։ Հետո Հերակլեսը խմում է, և երբ արթնանում է, տեսնում է, որ նա սպանել է իր երեխաներին և կնոջը՝ Մեգերային։ Դրանից հետո Հերակլեսին արտաքսում են Աթենքից և նա դառնում է վարձկան։

Ժամանելով Թրակիա, նա հանդիպում է Կոտիսի հետ, որը պատմում է հերոսին, որ թշնամի հրամանատարը՝ Ռեզուսը, սև մոգ է և կենտավրոսների առաջնորդն է, գրավել է Հունաստանը և հիմա գալիս է դեպի Թրակիա։ Հերակլեսը խոստանում է գլուխ հանել Ռեզուսի հետ, և ծանոթանալ Կոտիսի թոռան՝ Արիեմի հետ, ով երկրպագում է Հերակլեսին։ Հենց այդ գիշերը Արիյան վախեցնում է Թեդեոսին, ով Հերակլեսի պատմելով ծնված օրվանից եղել է մարտի դաշտում, և դրանից հետո ամեն գիշեր նա գազազում է, բայց ինչ նա տեսել է պատմել չի կարող։

Հերակլեսը և իր թիմը սովորեցնում են Թրակիական բանակին կռվելու մարտարվեստը՝ թշնամու հետ պատերազմելու համար։ Հերակլեսին ամեն գիշեր երևում է սպանված ընտանիքը և երեք գլխանի շուն՝ Ցերբերը։ Ամֆիարայը ասում է, որ դա նշան է, և որ Հերակլեսը պետք է պարտվի ճակատագրին և հաղթի ցավը իր ներսի։ Եվ նա խոստովանել է նաև իր վերահաս մահը։ Կոտիսը հաղորդում է Հերակլեսին, որ Ռեզուսի զորքերը կարող են հարձակվել Բեսս ցեղախմբի վրա, որոնք կարող են օգնել Թրակիաին պաշտպանությունում։ Հերակլեսը հագնում է Գերմանական առյուծի կաշին և զինվորների հետ ճանապարհ է ընկնում։ Նրանք հասնում են Բեսս, բայց ուշ։ Բոլոր Բեսսերը սպանված են, իսկ բնակավայրն այրված։ Եվ հանկարծ Բեսսերը վերակենդանանում են Ռեզուսի կախարդանքի շնորհիվ, և մթագնած բանականությամբ հարձակվում են իրենց պաշտպանների վրա։ Հերակլեսը և իր ընկերակիցները հաղթում են։ Հերակլեսը ապահովում է Թրակիացի զինվորներին զրահներով, և նման իրերով։

Հաջորդ մենամարտին մասնակցում էր նաև արքա Կոտիսը, քանի որ իրենց դեմ է ելել հենց ինքը Ռեզուսը։ Ռեզուսի հետևողները՝ պարզվեց ոչ թե կենտավրոսներ են, այլ սովորական մարդիկ։ Հերակլեսը հաղթում է նաև այս մարտում, հաղթելով Ռեզուսին։ Բայց պալատի ճանապարհին գերեվարված Ռեզուսը հայտնում է Հերակլեսին, որ չէր հարձակվել Բես ցեղի վրա, և որ Կոտիսը բոլորովին էլ զոհ չէր, և որ Հերակլեսը ճիշտ մարդկանց համար չէ, որ մարտնչում է։ Պալատում զիվորական գերուն ստորացնում են, և չեն տալիս ուտելիք, Հերակլեսը այս տեսնելով մտորում է նրա խոսքերի վրա։ Վերջապես նա հասկանում է, որ Ռեզուսը ճիշտ էր, և որոշում է մնալ։ Նրա ամբողջ թիմը բացառապես Ավտոլիկոսի՝ ով չցանկացավ անվճար վտանգել իր կաշին, նույնպես մնում է։ Հերակլեսը ներխուժում է պալատ և ազատում Ռեզուսին, բայց նրանց բռնում են և բանտարկում են։ Բանտում Հերակլեսը շղթաներով նորից տեսնում է Ցերբերոսին, բայց որոշ ժամանակ անց հասկանում է, որ դա պարզապես 3 մեծ գայլեր են։ Պարզվում է, որ այս ամենը սարքել է Էվրիսևսը, ով չէր ցանկանում լինել արքա մեծագույն հերոսի ստվերի ներքո։ Դա Էվրիսևսն էր քնացրել Հերակլեսին և իր ընտանիքի վրա բաց թողել գայլերին։ Էվրիսևսը Կոտիսին օգնել է իրենց պետությունները հզոր կայսրության մեջ միավորելու համար։ Թեև Եվգենիան չէր սատարելու իր հորեղբորը, բայց նա ստիպված է սատարել նրան հանուն որդու՝ Արիաի անվտանգության, որը համարվում է իրավահաջորդը Կոտիսի կայսերական գահին։ Հերակլեսը հուսահատվում է, բայց Ամֆիարայը հիշեցնում է նրան, թե ով է նա։ Հերակլեսը հասկանում է, որ նա կորցրել է հավատը դեպի իրեն, և որոշում է ապացուցել, որ նա կիսաստված է։ Նա ազատվում է շխթաներից, մերկ ձեռքերով սպանում է գայլերին և ազատում ընկերներին։ Պալատում նա բռնում է Էվրիսևսին, և չլսելով նրա արդարացումներին՝ սպանում է նրան։ Բայց պալատից դուրս գալու ժամանակ նա հանդիպում է Կոտիսին, և իր ամբողջ պատրաստած բանակին։ Նրանց փրկում է, և հաղթում է մնացածին ճիշտ ժամանակին վերադարձած Ավտոլիկը։ Տիդեյոսը, փոքրիկ արքայազնին ազատելու համար նետվում է զորքի մեջ և մահացու վիրավորվում։ Նա մահանում է Հերակլեսի ձեռքերի վրա և արտաբերում է մի բառ երկարամյա լռությունից հետո. «Հերակլես»։ Հերակլեսը ընկերների հետ հայտնվում է թակարդում Հերայի հսկայական արձանի մոտ։ Այդ ժամանակ Հերակլեսը, գործադրելով ոչ մարդկային ուժեր, շրջում է այդ արձանը թշնամիների վրա։ Հերայի վիթխարի գլուխը գցում է Կոտիսին անդունդը։ Բոլոր զինվորները հասկանում են, որ իրենց առջև կիսասատված է և ծունկի են իջնում Հերակլեսի առաջ։

Վերջնական անիմացված տիտրերից պարզ է դառնում, որ իր բոլոր 12 սխրագործությունները Հերակլեսը կատարել է շնորհիվ իր ընկերների օգնության։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s