1. Ի ՞նչ է ԳԾ-ը։
ԳԾ-ն բիզնես գործունեության պլանավորումն է թղթի վրա, ըստ որի իրականացվում են բիզնես գործընթացները, կազմակերպության գործողությունները։
2. Որո՞նք են գործարար պլանավորման տեսակները։
- Ռազմավարական (երկարաժամկետ)
- Միջնաժամկետ
- Կարճաժամկետ
3. Ի՞նչ հիմնական տեղեկատվություն է պարունակում ԳԾ-ն։
ԳԾ-ն պարունակում է տեղեկություններ կազմակերպության, ապրանքների, դրանց արտադրության, սպառման շուկաների, մարքեթինգի, գործընթացների կազմակերպման և դրանց արդյունավետության մասին։
4. Որո՞նք են ԳԾ-ի կազման նպատակները և խնդիրները։
ԳԾ — ն ծառայում է երկու հիմնական նպատակների.
- Ներդրողին տալիս է պատասխան, թե արժե արդյոք միջոցներ ներդնել տվյալ ներդրումային նախագծի մեջ։
- Ծառայում է տեղեկատվության աղբյուր այն անձանց համար, ովքեր անմիջականորեն իրականացնում են նախագիծը:
ԳԾ — ն օգնում է ձեռնարկատիրոջը լուծել հետևյալ հիմնական խնդիրները.
- սահմանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները.
- թիրախային շուկաները և այդ շուկաներում ընկերության դիրքը.
- ձևակերպել ընկերության երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակները, դրանց հասնելու ռազմավարությունը և մարտավարությունը.
- սահմանել այն անձանց, ովքեր պատասխանատու են ռազմավարության իրականացման համար, ընտրել աշխատակազմ, կազմել ընկերության կողմից սպառողներին առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը և սահմանել դրանց ցուցանիշերը.
- գնահատել դրանց ստեղծման և իրացման արտադրական և առևտրային ծախսերը.
- բացահայտել ընկերության ունեցած կադրերի, նրանց աշխատանքի մոտիվացիայի պայմանների համապատասխանությունը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ պահանջներին.
- սահմանել շուկայի հետազոտության, գովազդի, վաճառքների խթանման, գնագոյացման, իրացման ուղիների և ընկերության այլ մարքեթինգային միջոցառումների ցանկը.
- գնահատել ընկերության ֆինանսական վիճակը և առկա ֆինանսական ու նյութական ռեսուրսների համապատասխանությունը սահմանված նպատակներին հասնելու հնարավորություններին, կանխատեսել խոչընդոտները, «ստորջրյա խութերը», որոնք կարող են խանգարել ԳԾ—ի պրակտիկ իրականացմանը:
5. Ովքե՞ր են ԳԾ — ի հիմնական օգտագործողները։
ԳԾ — ի հիմնական օգտագործողները ձեռնարկատերերն են։
Գրքի հղումն այստեղ