Անիմաստ մտքեր

on

Եթե այս կլորիկ ու արտաքինից գեղեցիկ երկրի վրա հնարավորություն լիներ ուղեղն անջատել որոշակի ժամանակով կամ անզգայացնելու միջոց լիներ, հավանաբար ապրելն այս անգույն երկրի վրա ավելի հեշտ կլիներ։ Բացատրեմ ինչու. հաշվի առնելով երկրի ներկայիս անելանելի վիճակն ու տանը փակված մնալու փաստը, մտքերն ու խնդիրներն ավելի են շատանում ու երբեմն ցանկություն է լինում կտրվել իրականությունից, ազատվել անիմաստ ու մռայլ մտքերից, իսկ դրանցից ազատվելու միջոց համարում եմ ուղեղն ուղղակի անջատելը կամ մի քանի շաբաթ քնելն ու չարթնանալը։ Իսկ եթե ռեալ մտածենք, իրականությունից կտրվելու միջոցն ինձ համար դա պատշգամբ դուրս գալն ու մայրամուտը վայլելն է։ Առավել ևս կարանտինային օրերին դա միակ փրկությունն է՝ կյանքը էսթետիկ վայելելու համար։ Մոտ արդեն մեկ ամիս կլինի, ինչ դուրս եմ գալիս պատշգամբ երեկոյան ժամին ու սկսում եմ մտածել տարբեր թեմաների շուրջ, բայց երբ հասկանում եմ, որ մտքերս շատ հեռուն են գնում ու ավելի մռայլվում, փորձում եմ ուղղակի թռչունների ձայնի ներքո՝ վայելել արևամուտը։ Իսկ անձրևոտ եղանակներին՝ անձրևի ձայնն ու կայծակի լույսը, նմանեցնում եմ մարդու հոգու ճիչին… Իրականում հոգնել եմ, հոգնել եմ մտածելուց, կուտակված անիմաստ խնդիրներից, հոգնել եմ… Ցանկանում եմ քնել… քնել ու ազատվել անիմաստ մտքերից…

Оставьте комментарий