Թոքախոտ — Մեղրուկ

on

Թոքախոտը բազմամյա խոտաբույս է, պատկանում է գաղտրիկւսզ- գիների ընտանիքին: Ցողունն ուղղաձիգ է, քիչ ճյուղավորված, 10-15 սմ բարձրությամբ, ծածկված աղվամազով: Արմատամերձ տերևներն առաջացնում են տերևաբույլ: Երկարակոթուն են, ձվաձև, սրացած եզրերով, մեկուկես անգամ երկար լայնությունից, վերևից սպիտակ բծերով: Ցողունային տերևները հերթադիր են, նստադիր և բավականին փոքր: Տաղիկները նստած են բավականին երկար ծաղկակոթուններին և կռացած են: Բաժակը կազմված է հինգ բաժակաթերթից: Պսակը խողովակաձև է, վերևի մասը բաժանված է հինգ բավականին խոշոր մասնիկների: Տաղիկներն սկզբում կարմիր են, իսկ հետո դառնում են կապտամանուշակագույն: Առէջները հինգն են: Թոքախոտը ծաղկում է մարտից մինչև մայիսի վերջը:

Քիմիական բաղադրությունը: Թոքախոտը պարունակում է հանքային նյութեր, որոնց թվում և սիլիկատներ: Պարունակում է մինչև 6-10% տանինային և լորձային նյութեր: Օգտագործման եղանակը: Բժշկության մեջ օգտագործել են թոքախոտի տերևները, ցողունն ու ծաղիկները: Բուլղարական բժշկության մեջ թոքախոտն օգտագործել են թոքերի պալարախտի, թոքաբորբերի, թոքային խողովակահեղձուկի, թոքահյուսվածքի բորբոքային հիվանդությունների բուժման համար: Հայկական բժշկության մեջ թոքախոտն օգտագործել են թոքային խողովակախտի, թոքային խողովակահեղձուկի, թոքային պալարախտի, թոքային հյուսվածքի բորբոքումների, հազի, ձայնալարերի բորբոքային հիվանդությունների բուժման համար: 250 գ թոքախոտը (ցողունը, տերևները և ծաղիկները), աղալ, ավելացնել 3 լ ջուր և 15-20 րոպե եռացնել: Հետո ավելացնել 500 գ մեղր, լավ խառնել և օրը 3 անգամ 100-ական գ խմել թոքային պալարախտի, թոքային խողովակահեղձուկի, թոքային խողովակախտի, ձայնալարերի բորբոքային հիվանդությունների բուժման համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s