

Վերլուծություն
«Էվելին» պատմվածքը մի աղջկա մասին էր, ով կորցրել էր մորը և եղբորը դեռ երտասարդ տարիքում։ Նա ապրում էր հարբեցող հոր և մյուս եղբոր հետ։ Էվելինի ուսերին էր տան ամբողջ հոգսը։ Իր կյանքն իր համար բացի ձանձրալի լինելուց, նաև անհետաքրիր էր։ Չնայած, որ մորը խոստացել էր չլքել հայրենի տունը, Էվելինը որոշել էր մեկնել մեկ այլ քաղաք, Ֆրենկի՝ իր գաղտնի սիրո հետ։
Սակայն վերջին պահին աղջիկը մտափոխվեց։ Նա կարծում էր, թե չի կարող հենց այնպես թողնել անցյալն ու իր բոլոր այն հիշողությունները, որոնք կապված էին հայրական տան ու մահացած մոր հետ։
Ես չեմ կարող դատել Էվելինի արարքը։ Մի կողմից նա ճիշտ քայլ արեց իր հոր նկատմամբ, մյուս կողմից էլ սխալ՝ ինքն իր նկատմամբ։
Կարծում եմ, պատմվածքն ամբողջությամբ չի նկարագրում իրավիճակի զգայականությունը։
Այստեղ չի խոսվում այն մասին, թե ինչպե՞ս էր Էվելինը զգում իրեն՝ միայնա՞կ, տխու՞ր, թե՞ անազնիվ…