«Մայիսյան Հայաստան» նախագիծ

Նախագծի ամփոփ նկարագրություն.
«Մայիսյան Հայաստան» նախագիծը նախատեսված է քոլեջի ուսանողների և այլ ցանկացողների համար: Քանի որ ինչպես գիտենք մայիս ամիսը Հայաստանում ասոցացվում է հաղթանակների ու հաջողությունների հետ, մենք փորձել ենք ստեղծել մի նախագիծ, որը իր մեջ կամփոփի այդ հաջողությունները։ Ուսանողների կատարած առաջադրանքները հնարավորություն կտան ամբողջությամբ բացահայտելու մայիս ամիսը, մեր ձեռքբերումները, որոնք կապված են այդ ամսվա հետ:

Նախագծի նպատակն է.
Հնարավորություն տալ սովորողներին անձամբ ճանաչել և ծանոթանալ բոլոր ժամանակների Մայիսյան Հայաստանի այն իրադարձություններին, որոնք Հայաստանի համար եղել են հաղթական: Մի նախագծի շուրջ ամփոփել մի շարք կարևորագույն իրադարձություններ և բախտորոշ հաղթանակներ։
Նախագծի ընթացքը.
•Յուրաքանչյուր սովորող պետք է ընտրի և ներկայացնի, ըստ իրեն, մի հաղթանակ, որը բախտորոշ եղավ հայության համար (մայիսին Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները՝ Ավարայր, Շուշիի ազատագրում, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի ճակատամարտեր, ՀՀ առաջին հանրապետության հռչակում, Հայրենական պատերազմում տարած հաղթանակի և այլն):
•Հավաքել տարատեսակ, հետաքրքիր նյութեր՝ ընտրված թեմայի շուրջ:
•Նյութերը պատրաստելու, հավաքելու համար, օգտվել համացանցից, գրքերից և օգտագործել միայն հավաստի տեղեկություններ։
•Ցանկության դեպքում՝ պատրաստել տեսաֆիլմեր, որտեղ կներկայացվեն ընտրված թեմայի շուրջ հավաքագրված տեղեկությունները։
•Կազմել մեկ ընդհանուր նյութ, տեղադրել բլոգում:
•Նյութի հղումն ուղարկել՝ qnarharutyunyan@mskh.am և milenakirakosyan@mskh.am էլեկտրոնային հասցեներին։
★Տեսանյութեր, որոնք նախագիծը կազմելու ընթացքում կօգնեն Ձեզ.
•Մայիսյան հերոսամարտեր/Պատմական ակնարկ
Նախագծի ամփոփումը.
Նախագիծը կամփոփվի ամառային ճամբարի(մայիսի 25 — ապրիլի 5) կայանելիք 2 շաբաթում։ Նախագծի շրջանակում կհավաքվեն մայիսյան պատմությունների շարքը, որը հնարավորություն կտա նաև պատմության հետաքրքրվողներին ձեռքի տակ ունենալ հարմար նյութերի շարք։
Նախագիծը կամփոփվի Ապրիլի 5-ին առցանց կլոր-սեղան քննարկմամբ, որոնք կվարեն ուսանողները։
Մասնակիցներ.
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորորդ կուրսի ուսանողներ և բոլոր ցանկացողները. չկան սահմանափակումներ։
Ժամանակահատված.
Մայիսի 25-ից մինչև հունիսի 5-ը:
Նախագծի համակարգողներ՝ Քնար Հարությունյան, Միլենա Կիրակոսյան:
Սովորողների կատարած աշխատանքների ամփոփում.
Անի Բարսեղյան
Նինել Աղայան
Վարդիթեր Ղարիբյան
Մարիա Բուդոյան
Գայանե Մարգարյան
Ավետիս Պետրոսյան
Ֆլորա Աճեմյան
Էրիկ Գևորգյան
Մերի Հովեյան
Շուշանիկ Ներսիսյան
Էլմիրա Բասմարջյան
Կարինե Ղուլյան
Վարդուհի Սաղաթելյան
Սեդա Գևորգյան
Ազատուհի Հարությունյան
Արևիկ Փիլիպոսյան
