Ընտանեկան նախագիծ: Հայկական ավանդական ուտեստներ կանաչիներից

on

Ընտանեկան նախագիծ: Հայկական ավանդական ուտեստներ կանաչիներից

«Հայկական ավանդական ուտեստեր կանաչիներից» նախագծի շրջանակներում, ես զրուցեցի ընտանիքիս անդամների հետ և պարզեցի, որ մեր խոհանոցում ուտեստ պատրաստելու համար հաճախ օգտագործվում է խառը կանաչու տեսականի, որոնցից են՝ մաղանադանոսը, սամիթը, գինձը, ռեհանը, ծիթրոն, ուրց, դաղձ, երբեմն թարխուն՝ ձվից կամ ձկնատեսակներից պատրաստված կերակրատեսակների համար: Իսկ որպես ուտելի կանաչեղեն, որից կերակրատեսակներ ենք պատրաստում, հիմնականում դրանք լինում են՝ սպանախը, եղինջը, մանդակը կամ բազուկի տերևները: Իսկ մեր տանը պատրաստվող կանաչեղենով կերակրատեսակների եղանակներին ես ծանոթ չեմ, քանի որ չեմ սիրում կանաչեղեն (ինչի պատճառով հաճախակի ինձ հանդիմանում են, բայց «դե, ընկել են պետք է դիմանան»):
Իսկ այսօր Ձեզ կներկայացնեմ սպանախի դասական պատրաստման ձևը։

Տապակած սպանախ (դասական եղանակով)

Մաքրել սպանախի կապերը, լվանալ հոսող ջրով, այնուհետև տերևներն առանձնացնել ցողուններից:
I տարբերակ-Ջուրը եռացնել, այնուհետև սկզբում ցողունները, հետո տերևները ընկղմել եռացող ջրի մեջ և հանել, (պետք չի եփել, քանի որ շատ նուրբ է և արագ կորցնում է վիտամինները) թողնել, որ քամվի: Տապակի մեջ կարագ հալեցնել կամ որևէ բուսայուղ (ըստ ճաշակի), ավելացնել քամված սպանախը, աղ, շատ քիչ տապակել, հետո ավելացնել հարած ձու: Ցանկության դեպքում այլ համեմունքներ կարելի է ավելացնել:
II տարբերակ-Կարելի է նաև շոգեխարշել եռացող ջրի վրա կամ տապակի մեջ, հետո կատարել մնացած գործողությունները:
Մատուցել տաք, ցանկալի է մածուն-սխտորով:

Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել հում վիճակով՝ աղցանների տեսքով, քանի որ եփված վիճակով սպանախը դասվում է այն բույսերի շարքին, որոնք քարեր են առաջացնում լեղապարկում և երիկամներում: Հում վիճակում այն գրեթե անվտանգ է, նրանից կարելի է պատրաստել շատ տարբեր կերակրատեսակներ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s