Աշխարհն իմ աչքերով

on

Եթե աշխարհին նայենք իմ աչքերով, ապա այն ունի գունավոր, էսթետիկ ու բարի տեսք: Իմ աշխարհում մարդիկ քիչ են քանի որ ըստ իս, նրանք ավելորդ են աշխարհում: Իմ աշխարհում չկա մարդկանց անհավասարություն, միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն, իմ անկյունում մարդկանց չեն դատում ըստ արտաքինի, և քանի որ իմ աշխարհում մարդիկ քիչ են՝ նաև չկան կռիվներ: Իմ աշխարհում փողոցները լայն են, որտեղ ազատ կարող են թափառել կատուներն ու շները, չկան մեքենաներ կամ օդը աղտոտող այլ անիմաստ, անպիտան բաներ: Մարդիկ երթևեկելու համար օգտագործում են հեծանիվներ, և այլ մեխանիկական, սպորտային միջոցներ: Մարդիկ հագնվում են ազատ, առանց կաշկանդվելու, քանի որ իմ աշխարհում տիրում է լիակատար հավասարություն ու մարդիկ ապրում են իրենց կյանքով, ոչ թե ուրիշների: Շենքերը գունավոր են ու նկարազարդված, բաղկացած են 6 հարկից և բնակեցված է թեթև, այսինքն շենքերը մարդկանցով ծանրաբեռնված չեն: Ամեն թաղամաս ունի իր արվեստագետների ակումբը, որը անվճար է և մուտքն ազատ, յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր հարթակն ու կիսվել իր գիտելիքներով կամ տաղանդով: Կենդանիները չեն սպանվում դաժանաբար կամ մարդկանց հաճույքի համար, այլ նրանք խնամվում են մարդկանց կողմից: Չգիտեմ, բայց ես ցանկանում եմ միայն ուրախություն, ոչ մի ցավ իմ աշխարհում, ոչ մի անգույն պատկեր, բոլորն ունեն վրձիններ՝ իրենց կյանքը գունավորելու համար: Ես իմ աշխարհում ուրախ եմ և ինձ իմ աշխարհն էլ բավարար է ապրելու ու ստեղծագործելու համար: Ես գիտեմ, որ այս ամենը ուղղակի իրականանալու հավանականություն չունի, բայց երազելը արգելված չէ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s