
Որոշ սննդամթերքների օգտակարությունը մշտապես քննարկման առարկա է ինչպես սովորական սպառողների, այնպես էլ գիտական շրջաններում:
Այդ մթերքներից է նաև ձուն, որի չափազանց շատ օգտագործումը հաճախ խորհուրդ չի տրվում, սակայն նոր բացահայտումները ցույց են տվել, որ այն ունի մի շարք առողջարար հատկություններ, և մասնագետները խորհուրդ են տալիս չբացառել բուն սննդակարգից:

1. Ձուն սրտի հիվանդություններ չի առաջացնում
Թեև ձվի պարունակության մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է (212 մգ), այն վատ խոլեստերին չի առաջացնում օրգանիզմում:
2. Ձուն հարուստ է եզակի հակաօքսիդանտներով
Ձվի պարունակության մեջ առկա եզակի հակաօքսիդանտները աչքի ցանցաթաղանթը պաշտպանում են բազմաթիվ հիվանդություններից:
3. Ձուն ամենասննդարար մթերքներից է
Ձուն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով, հանքանյութերով, լավ ճարպով, երկաթով, ֆոսֆորով: Մեծ չափսի ձուն պարունակում է 77 կալորիա, 5 գրամ ճարպ, 6 գրամ սպիտակուց` 9 ամինաթթվի տեսակով:
4. Ձվի դեղնուցն ավելի շատ սննդարար նյութեր է պարունակում:
5. Ձուն հագեցնող է և նպաստում է ավելորդ քաշի կորստին:
6.Ձուն պարունակում է ամինաթթուներ, երկաթ, ցինկ, որոնք օգտակար են եղունգների և մազերի համար:
7. Ձվի սպիտակուցը որոշակի նյութեր է պարունակում, որոնք օգնում են ուղեղի արդյունավետ աշխատանքին:
8. Որոշ գիտնականներ պնդում են, որ շաբաթվա ընթացքում 6 ձվի օգտագործումը զգալիորեն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
