Շիրակի մարզում բարձրությունների տարբերությունների պատճառով առանձնացվում են հետևյալ բարձրաչափական գոտիները, որոնք գյուղատնտեսական արտադրության համար ունեն որոշակի բնական պայմաններ։ Այդ գոտիները հիմնականում համընկնում են վերընթաց լանդշաֆտային գոտիներին։ Դրանք են. · Հարթտարածքներ (Շիրակի դաշտ)՝ 1400-1600 մետր բացարձակ բարձրությամբ: Այս գոտին աչքի է ընկնում հարթ մակերևույթով, որտեղ էրոզիոն երևույթներն արտահայտված են բավականին թույլ: Նման տարածքները օգտագործվում են հացահատիկային, տեխնիկական և բանջարաբոստանային մշակաբույսերի համար: Գոտին ոռոգվում է և գյուղատնտեսական մշակաբույսերի զարգացման համար ունի լավագույն պայմաններ: · Նախալեռնային մեղմաթեքսարավանդներ՝ 1600-1800 մետր բարձրությամբ։ Դրանք բնութագրվում են ռելիեֆի ձևերի մեղմությամբ, աստիճանակերպությամբ, էրոզիոն երևույթներն արտահայտված են միջին ուժգնությամբ։ Գոտին հողագործության զարգացման համար ունի լավ պայմաններ։ · Միջին բարձրության փոքրաթեքտարածքներ՝ 1800-2250 մետր բարձրությամբ։ Գոտին համընկնում է հողագործության շրջանների հետ և գլխավորապես տարածվում է հրաբխային սարավանդներում և նախալեռներում։ Հողագործության տեսակետից սա առավել յուրացված է և աչքի է ընկնում հացահատիկային մշակաբույսերի զարգացման նպաստավոր պայմաններով։ · Մերձբարձրլեռնային տարածքներ (2250-2500 մ). անցումային ենթագոտի է՝ միջին բարձրության գոտուց դեպի բարձրալեռնային գոտի։ Ունի բավարար պայմաններ հողագործության զարգացման համար և օգտագործվում է անասնապահության զարգացման համար՝ որպես խոտհարք։ · Բարձր լեռնային գոտին գտնվում է ծովի մակարդակից 2500 մ-ից բարձր նիշերում։ Գոտու համար բնորոշ են ինքնատիպ բնական պայմանները, որոնք նպաստավոր են անասնապահության զարգացման համար՝ իբրև ամառային արոտավայրեր։ Մակերևույթի թեքություններ Շիրակի մարզի տարածքում սահմանազատում և գնահատում են հետևյալ տեղանքները. ·Հարթտեղանքներ — զբաղեցնում են մարզի տարածքի մինչև 51,3%-ը, նման թեքություններ ունեն Շիրակի դաշտը, Աշոցքի գոգավորության հարթահատակ մասերը։ ·Թույլ թեքության տեղանքներ — զբաղեցնում են մարզի տարածքի 35%-ը։ Այսպիսի թեքության տեղանքներով աչքի են ընկնում Շիրակի դաշտի նախալեռները, Արթիկի, Ամասիայի, Շարայի հրաբխային սարավանդները։ ·Փոքրաթեք տեղանքներ — զբաղեցնում են մարզի տարածքի 10,4%-ը և տարածված են Եղնախաղի, Ջավախքի և Արագածի հրաբխային լեռնավահանների նախալեռներում։ · Զառիկող լանջեր — զբաղեցնում են մարզի տարածքի 2,1%-ը։ Դրանք տարածված են միջին բարձրության լեռների գոտում։ ·Թեք լեռնալաջեր — զբաղեցնում են մարզի տարածքի 0,4%-ը: Այդպիսի թեքության տեղանքներ են Շիրակի լեռնաշղթայի լանջերը, Բազումի և Փամբակի լեռնաշղթաների արևմտյան հատվածը։ ·Զառիթափ լանջեր — զբաղեցնում են մարզի տարածքի 0,2%-ը: Այդպիսի թեքության տեղանքներ են Շիրակի լեռնաշղթայի և գետահովտի լանջերի մի մասը։
Читать далее Տարածքի բարձրաչափական առանձնահատկությունները և դրանց գյուղատնտեսական գնահատումը