Դատարկ պատերը

Հոսող ջրի ձայն է լսվում, ջուրը կաթում է… Աղմուկ էր, աղմուկը մեկ դադարում էր, մեկ ուժեղանում։ Գոռում էին, բոլորը գոռում էին, պատերն էլ էին գոռում ազատություն տենչելով…  ազատություն-գոռոց։ Ազատություն-գոռոց… Պատերի գոռոցը լռեցրեց ապակիների ճիչը, փշրվեցին ապակիները։ Գարշահոտ էր տիրում, մթություն ու վախի մթնոլորտ էր տիրում։ Ինչի՞ց վախ։ Հա, երևի մահի՞ց։ Ըհմ հենց մահի՛ց։ Ամենուրեք կարմիր…

Պատշգամբում …

Պատշգամբում բարձրության վրա նստած հետևում եմ շենքերի անիմաստ ու դատարկ ժպիտներին, որոնց տակ թաքնված է անշունչ պատմություն… Քամին մեղմ օրորվում է, օգտագործելով իրեն բաժին հասած ազատության որոշ հատվածն ու զգուշորեն շոյում դեմքս։ Ռուբեն Հախվերդյանը նվագում է մեղմ մեղեդի, որի մեջ թաղում եմ չծնված, բայց արդեն մահացած վշտերս… Մարդիկ էլ են չծնված արդեն մահանում, ծնվում են…

Ստեղարենք

Այսօրվա պատումը ցանկանում եմ սկսել The Bambir — Grapes of Sinai երգով, քանի որ ճանապարհին մտքումս անընդհատ դա էի երգում։ Ու պատումս կլինի ֆոտոշարքով, որովհետև ըստ իս այդպես ավելի պատկերավոր է։

Հօպ ջան Երևան

Երևանյան թափառումներ #2 Խոսում ենք Երևանի մասին Այսօրվա թափառումը ցանկանում եմ ներկայացնել ֆոտոշարքով, որը կբնորոշի մեր թափառումը (հավանաբար)։ Սկզբում նստեցին 47 համարի ավտոբուսը Ավտոբուսից իջանք ու ուղևորվեցինք դեպի Օպերա Ծաղկած դաշտը

Անորոշ սպասումը…

Աղմուկ։ Դղրդոց։ Հարազատների գնահատում։ Վախ։ Դող։ Ահասարսուռ։ Երկրաշարժ էր… Մշուշոտ պատկերներ էին, հեռվից լսվող ձայներ, որոնք մոտենում էին, սկսվեց ավելի պարզ լսվել. լսվում էր «երկրաշարժ է», «դռանը մոտիկ եկեք», «արագացրեք, հագնվեք ու շուտ դուրս»… Լացի ձայներ, վախից գոռոցներ, սփրթնած դեմքեր… Բոլորը դրսում էին, վախեցած, շուտափույթ ու անփույթ հագնված, ծածկոցներով, երեխաները գրկին ուղղակի դուրս եկան։ Վախեցած…

Երկար դադարից հետո…

Այս նյութում ցանկանում եմ ներկայացնել իմ «գլուխգործոցները», որոնցով հպարտանում եմ: Չէի պատկերացնում, որ 2021 թվականի հենց սկզբին մուսաս նորից կարթնանա ու ամեն ինչ մի կողմ դնելով կսկսեմ հետաքրքիր իրեր ստեղծել… Ունեի պայուսակ, որը զարդարում էի նշաններով (նույն ինքը значок-ներով), քանի որ դատարկ՝ անհետաքրքիր էր, բայց հետո սկսեցի մտածել վրան նկարելու մասին ու ձմեռային արձակուրդներին՝ առիթից…

Բացահայտում, ինքնաճանաչում

Այսօր կպատմեմ վերջերս նկարած նկարիս մասին, որն անվանել եմ «Բացահայտում, ինքնաճանաչում»։ Մենք ծնվում ենք ու ժամանակի ընթացքում սկսում ենք մտածել՝ «ո՞վ եմ ես» կամ  «ինչի՞ եմ ծնվել», «ո՞րն է իմ առաքելությունը» և նմանատիպ այլն թեմաներ… Ու քիչ-քիչ սկսում ենք բացահայտել թե ով ենք, ինչ աշխարհում ենք ապրում, ճանաչում ենք  կյանքն իր գունավոր ու անգույն կողմերով……

Իմ մասնագիտությունը

Ես Քնարն եմ, ով սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթամալիրի քոլեջում՝ «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտությամբ: Իսկ ինչու՞ հենց դա, ես ինքս էլ չգիտեմ: Դպրոցն ուրախությամբ ավարտելուց հետո առանց փնտրտուքների եկա «Մխիթար Սեբաստացի» քոլեջ՝ արդեն այս մասնագիտությունն ընտրած: Իրականում ես այդքան էլ չեմ սիրում այս մասնագիտությունը, քանի որ նախ շատ պատասխանատու աշխատանք է…