Այսօր ամսի 18-ն է, և մենք ուղևորվում ենք դեպի հրաբխային լեռնագագաթ՝ Գութանասար։ Գութանասարը գտնվում է Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ մարզի սարավանդի հյուսիսային եզրին՝ Գեղամա լեռնաշղթայում։ Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Տեղ հասնելուն պես տեսարան բացվեց դեպի Գութանասարի ստորոտում գտնվող ավազահանքեր, կարծես քարերի սիմֆոնիա լիներ՝ ուղղակի ավազով (ավազի սիմֆոնիա)։ Ի դեպ, ճանապարհին, երբ ավտոբուսի…
Рубрика: Ճամփորդություն
Սևանի վերածնունդը
Այսօր վերադարձել եմ հինգօրյա «Ծովինար»-ի ճամբարից ու ցանկանում եմ կիսվել տպավորություններովս, որոնք շատ-շատ են, չգիտեմ կստացվի լիարժեք նկարագրել անցկացրածս օրերը բառերով, բայց համենայն դեպս կփորձեմ։ Մենք թվով քիչ էինք, բայց իհարկե մեզ դա չէր խանգարում։ Հիմնականում բոլորի հետ անծանոթ էի ու ճամբարի շնորհիվ ծանոթացա, հետաքրքիր զրույցներ ունեցա, թե՛ երեխաների, և թե՛ ուսուցիչների հետ։ Ուսուցիչներից մեզ…
Ճամփորդություն մարզերով
Հունիսի 18, օրը ուրբաթ և մենք քոլեջի զբոսաշրջության խմբով որոշեցինք ճամփորդել տարբեր մազերով ու բացահայտումներ անել։ Ի դեպ նշեմ, որ ամբողջ ճամփորդության կազմակերպիչները և պատասխանատուները մեր քոլեջի զբոսաշրջության բաժնի շրջանավարտներն էին՝ հենց իրենք էին պատմում, բացատրում ու ներկայացնում տեղանքը։ Առաջինը ուղևորվեցինք Խոր Վիրապ, որը գտնվում է Արարատի մարզում։ Մեզ Խոր Վիրապի մասին պատմեց Անուշը (4-րդ…
Դիպլոմային նախագծերի պաշտպանություն-ճամփորդություն
Հունիսի 16-ին Քոլեջի Զբոսաշրջություն մասնագիտության չորրորդ կուրսի սովորողներ՝ Միլենա Շամոյանի, Անուշիկ Սեգեյանի և Գոհար Ջհանգիրյանի դիպլոմային նախագծերի պաշտպանությունն է, որը կիրականացվի ճամփորդության տեսքով։ Ճամփորդության կազմակերպիչները և պատասխանատուները իրենք՝ շրջանավարտներն են։ Բացի իրենց դիպլոմային աշխատանքների թեմաները ներկայացնելուց, շրջանավարտները ճամփորդության միջոցով կցուցադրեն իրենց կազմակերպչական և գիդ-էքսկուրսավարի հմտությունները։ Ճամփորդության երթուղին Երևան – Աղձքի հնավայր – Տեղեր վանական համալիր – Արուճի…
Մենք Գեղարքունիքի մարզում
Այսօր ամառային ճամբարի վերջին օրն էր, որը որոշեցինք անցկացնել Գեղարքունիքի մարզում։ Առավոտյան ժամերգությունից հետո ճանապարհ ընկանք։ Ավտոբուսի մեջ քննարկեցինք ու խոսեցինք տարբեր թեմաներից, երաժշտություն լսեցինք և երկար գնալուց հետո հասանք առաջին կանգառ՝ Մաքենիս գյուղի 9-րդ դարում կառուցված Մաքենյաց վանքը։ Այնտեղ ծանոթացանք տեղանքին. արտակարգ բնություն էր, ուղղակի հրաշալի տեսարան, նաև խոսեցինք տեղի եկեղեցականի հետ, ով մի…
Ազատությունը պատերի ներսում
Այսօր վերջապես տեղի ունեցավ մեր Երևանյան թափառումների հերթական նախագիծը, որին երկար էի սպասում։ Այս անգամ էլ որոշել էինք Երևանը ճանաչել «արվեստոտ» անկյունից ու գնալ մի քանի ցուցահանդեսներ, որոնք կազմակերպված էին հետաքրքիր ու ալտերնատիվ ոճով։ Ժամը մոտավորապես 4-ի կողմերը շարժվեցինք դեպի առաջին ցուցահանդեսը, որը տեղի էր ունենում ՆՓԱԿ-ում։ Ցուցահանդեսին ներկայացված նմուշների մեջ կային նաև մեր քոլեջի…
Մայիսի 28-ը բնության գրկում
Այսօր տոն է. մայիսի 28ն է՝ մեր առաջին հանրապետության հռչակման օրը, ինչի կապակցությամբ էլ մեր կրթահամալիրը ամեն տարի կազմակերպում է ճամփորդություն, որը նշանավորվում է որևէ բարձունքի հաղթահարմամբ՝ որպես հաղթանակի նշան։ Այս անգամ էլ քոլեջի մեծ խմբով որոշեցինք ուղևորվել դեպի Կոտայքի մարզ։ Հավաքվեցինք, տեղավորվեցինք ու ճանապարհ ընկանք։ Առաջին կանգառը Մարմարիկ գետի (Մարմարիկը Հրազդանի աջ վտակն է)…
Ինձ մի նայեք / եռօրյա Արատես
Այս շաբաթ «Աշխատանքային Արատես» նախագծով շարժվեցինք դեպի Արատես։ Նշեմ, որ եռօրյա ճամբարը անվճար էր և ուղևորվում էինք այնտեղ մաքրության ու երկրագործական աշխատանքներ կատարելու նպատակով։ Սկզբում ինձ թվում էր, որ մենակ կզգամ ինձ, քանի որ գնացել էի առանց իմ Պիծիրյոյի, բայց հակառակը ստացվեց, բոլորով մտերմացանք։ Մոտավոր 4 ժամ ճանապարհից հետո հասանք Արատես, սնվեցինք, տեղավորվեցինք ու անցանք…
Մոռացված անցյալ
Շարունակելով ծանոթանալ մեր քաղաքին, որտեղ ապրում ենք, այսօր էլ գնացինք Հին Նորք՝ դարերի պատմություն ունեցող թաղամաս, որն իր մեջ որոշ չափով ներառում է Երևանի պատմությունը։ Մեզ այնտեղ դիմավորեց ընկեր Շողերն, ով լավ ծանոթ էր Նորքի պատմությանը, տեղանքին և հետաքրքիր ձևով մեզ ներկայացրեց այդ ամենը։ Եղանք տարբեր նեղլիկ ու հին փողոցներում, որտեղով քայլելիս կարծես ուղտի վրա…
Այցելություն «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոց
Այսօր զբոսաշրջիկների բաժնի ուսանողների խմբով, ընկեր Բելլայի հետ միասին գնացինք «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոց, որը գտնվում է Իտալիա փողոցում, նոր բացված այգու հարևանությամբ (այգու անունը չեմ հիշում)։ Մեզ դիմավորեցին այնտեղի աշխատակիցները, ովքեր ծանոթացրեցին մեզ հյուրանոցի կառուցվածքին, անց ու դարձին… Հյուրանոցն ուներ գեղեցիկ ու առանձնահատուկ ոճ, կառուցված էր քաղաքի կենտրոնական հատվածում, ինչը հնարավորություն է տալիս…