Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Պատմական անցյալի հետքերով Համակարգողներ. Զբոսաշրջության բաժնի ուսանողներ՝ Քնար Հարությունյան, Նելլի Միսկարյան, Մարիամ Շախվերդյան Պատասխանատու ուսուցիչներ՝ Գայանե Սարգսյան, Տիգրան Զոհրաբյան Վայրը՝ Արագածոտնի մարզ Օրը՝ Մարտի Մեկնարկ՝ ժամը 9:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Ավարտ՝ ժամը 18:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Նպատակը՝  • բացահայտել Արագածոտնի մարզի պատմական և ոչ այդքան հայտնի վայրերը • ծանոթանալ տարածքի պատմությանը, աշխարհագրությանը և տեղանքի առանձնահատկություններին…

Ազատությունն Ազատում

Նախագծի հղումը Փետրվարի 7-ն էր, երբ Պիծիրյոյի խմբով որոշեցինք ճամփորդություն կազմակերպել դեպի Արարատի մարզ։ Օրը նշանակեցինք ամսի 20-ը, ինչու՞ հենց այդ օրը, ասեմ. որովհետև այդ օրը Նելլիի ծնունդն էր և մենք ցանկանում էինք ունենալ թե՛ հավես ծնունդ, թե՛ հավես ճանապարհորդություն։ ԵՒ այսպիսով՝ ամսի 20-ին, ժամը 10-ին ճանապարհ ընկանք, մեզ հետ էին նաև ընկեր Տիգրանն ու…

Մենք Սևաբերդում

2022 թիվը սկսեցի ճամփորդությամբ, որը անցավ ուղղակի հրաշալի։ Ասում են․ «ինչպես տարիդ սկսես, այդպես էլ կանցկացնես», այս ճամփորդությունից հետո կարող եմ վստահաբար ասել, որ իմ տարին շատ լավ է սկսվել ու միանշանակ այդպես էլ շարունակվելու է։ Այսօր Մարզական ստուգատեսի շրջանակներում մենք այցելեցինք Սևաբերդ, որը գտնվում է Կոտայքի մարզում։ Կարճ տեղեկություն Սևաբերդի մասին․ Սևաբերդ գյուղը գտնվում…

Աշնանային շունչն Ուրցաձորում

Ճամփորդություն դեպի Արարատի մարզ՝ Ուրցաձոր Օր 1 Այսօր ամսի 28ն է և ես ուղևորվում եմ եռօրյա ճամփորդության դեպի Ուրցաձոր։ Գնում ենք քոլեջի ու ավագ դպրոցի խմբերով, ինչը էլ ավելի է հետաքրքրացնում ճամփորդությունը, քանի որ կունենանք նոր ծանոթություններ։ Ճամբարն  իրականացվում է  «Սեբաստացիներ» կրթական  և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամների աջակցությամբ և համատեղ գործընկերությամբ։ Ճամբարի ընթացքում  ունենալու ենք՝•…

Ճամփորդություն դեպի Արարատի մարզ

Այսօր որոշել ենք ուսումնասիրել Արարատի մարզը։ Այցելելու ենք՝ Խոր Վիրապ, Տափի բերդ ու Հրեշտակների ձոր։ Երեք հրաշալի և յուրօրինակ վայր մեկ ուղևորության ընթացքում։ Առաջինն այցելեցինք 7-րդ դարում կառուցված Խոր Վիրապը, որտեղ նկարեցինք երկլեզու ֆիլմ՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Տեղանքին ծանոթացանք, իջանք փոսը, որտեղ 14 տարի շարունակ պահել էին Գրիգոր Լուսավորչին, հետո փոքր բարձունքը հաղթահարելով գնացինք…

Արատեսը ափի մեջ (Արատեսյան օրագիր)

Օր 1-ին Այսօր ամսի 28ն է (ժամը 10:00-ը) և մենք տուրիզմի ու լուսանկարչության բաժնի ուսանողներով ուղևորվում ենք դեպի Արատես։ Այս անգամվա Արատեսը տարբերվող է լինելու, քանի որ բացի կրթահամալիրի սաներից, գալու են նաև «Սաղսարա» խմբի անդամները։ Այս եռօրյա ճամբարի ընթացքում պլանավորում ենք «Սաղսարա»-ի հետ նկարել միասնական ֆիլմ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Դեռ ճանապարհին ենք, տեղ…

Բարձունքի հաղթահարում՝ Գութանասար

Այսօր ամսի 18-ն է, և մենք ուղևորվում ենք դեպի հրաբխային լեռնագագաթ՝ Գութանասար։ Գութանասարը գտնվում է Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ մարզի սարավանդի հյուսիսային եզրին՝ Գեղամա լեռնաշղթայում։ Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Տեղ հասնելուն պես տեսարան բացվեց դեպի Գութանասարի ստորոտում գտնվող ավազահանքեր, կարծես քարերի սիմֆոնիա լիներ՝ ուղղակի ավազով  (ավազի սիմֆոնիա)։ Ի դեպ, ճանապարհին, երբ ավտոբուսի…

Սևանի վերածնունդը

Այսօր վերադարձել եմ հինգօրյա «Ծովինար»-ի ճամբարից ու ցանկանում եմ կիսվել տպավորություններովս, որոնք շատ-շատ են, չգիտեմ կստացվի լիարժեք նկարագրել անցկացրածս օրերը բառերով, բայց համենայն դեպս կփորձեմ։ Մենք թվով քիչ էինք, բայց իհարկե մեզ դա չէր խանգարում։ Հիմնականում բոլորի հետ անծանոթ էի ու ճամբարի շնորհիվ ծանոթացա, հետաքրքիր զրույցներ ունեցա, թե՛ երեխաների, և թե՛ ուսուցիչների հետ։ Ուսուցիչներից մեզ…

Ճամփորդություն մարզերով

Հունիսի 18, օրը ուրբաթ և մենք քոլեջի զբոսաշրջության խմբով որոշեցինք ճամփորդել տարբեր մազերով ու բացահայտումներ անել։ Ի դեպ նշեմ, որ ամբողջ ճամփորդության կազմակերպիչները և պատասխանատուները մեր քոլեջի զբոսաշրջության բաժնի շրջանավարտներն էին՝ հենց իրենք էին պատմում, բացատրում ու ներկայացնում տեղանքը։ Առաջինը ուղևորվեցինք Խոր Վիրապ, որը գտնվում է Արարատի մարզում։ Մեզ Խոր Վիրապի մասին պատմեց Անուշը (4-րդ…

Դիպլոմային նախագծերի պաշտպանություն-ճամփորդություն

Հունիսի 16-ին Քոլեջի Զբոսաշրջություն մասնագիտության չորրորդ կուրսի սովորողներ՝ Միլենա Շամոյանի, Անուշիկ Սեգեյանի և Գոհար Ջհանգիրյանի դիպլոմային նախագծերի պաշտպանությունն է, որը կիրականացվի ճամփորդության տեսքով։ Ճամփորդության կազմակերպիչները և պատասխանատուները իրենք՝ շրջանավարտներն են։ Բացի իրենց դիպլոմային աշխատանքների թեմաները ներկայացնելուց, շրջանավարտները ճամփորդության միջոցով կցուցադրեն իրենց կազմակերպչական և գիդ-էքսկուրսավարի հմտությունները։ Ճամփորդության երթուղին Երևան – Աղձքի հնավայր – Տեղեր վանական համալիր – Արուճի…