Այս հունվարը շատ հագեցած էր, քանի որ քննական շրջան էր ու լարված էինք բոլորս, բայց նախագծերն ու ԴիջիԹեքի տարատեսակ դասընթացները օգնում էին լարվածությունը ցրել։ Այս ընթացքում ես ու Նելլին հնարավորություն ունեցանք վարել Canva ծրագրի դասըթնացներ Արևելյան դպրոց-պարտեզում։ Մեր փորձով ու գիտելիքներով կիսվեցինք ուսանողների հետ, հետո անհատական լոգոներ պատրաստեցինք և ամփոփեցինք սովորածը։ Մասնակցել եմ նաև մարզական…
Рубрика: Հունվարյան ստուգատես 2021
Հագեցած հունվար
Հունվարյան ստուգատես 2021 Այս հունվարը տարբերվում էր մնացած հունվարներից, քանի որ շատ հագեցած ու հետաքրքիր էր։ Հունվարը սկսելուն պես սկսեցինք կատարել տարատեսակ նախագծեր, հանդիպումներ, որոնք կներկայացնեմ ստորև։ • Մասնագիտական ստուգատես Այս ստուգատեսի ընթացքում կատարել ենք ճամփորդություններ, որոնք մեզ տվեցինք մասնագիտական փորձ՝ սովորեցինք ճիշտ վարել տուրը, ճկուն ու հստակ ձևավորել խոսքը և այցելվող տեղանքը ներկայացնել ավելի…
Արմենիա Վայն
Այսօր էլ որոշեցինք այցելել «Արմենիա Վայն» գինեգործարանը, որը գտնվում է Արագածոտնի շրջանում: Գործարանը տեղակայված է Երևան քաղաքի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև: Ամեն ինչ սկսվել է 2006թ.-ին, Հայաստանի հարավ-արևմուտքում՝ Արմավիրի մարզում հիմնադրված այգիներից և հետագայում վերածվել գինեգործական մեծ նախագծի: Իսկ գործարանը հիմնադրվել է 2 տարի անց՝ 2008թ.-ին Արագածոտնում: Ինձ թվում է գործարանի անունից արդեն…
Հետաքրքիր հանդիպում մարդաբանի հետ
Մարդաբան. ըստ իս խորն ու բազմաբնույթ իմաստ ունեցող գիտություն է։ Երբ լսեցի մարդաբանություն գիտության մասին, միանգամից տարբեր հարցեր առաջացան, «իսկ ի՞նչ է ուսումնասիրում այդ գիտությունը», «արդյո՞ք Հայաստանում այն կարևոր գիտություն է» և էլի տարբեր հարցեր, որոնց պատասխանը ստացա այսօր։ Երկար-բարակ չխոսեմ ու անցնեմ բուն թեմային։ Այսօր քոլեջ հյուր էր եկել սոցիալական մարդաբան՝ Էվիյա Հովհաննիսյանը, քննարկման…
Այցելություն ընտանեկան գինեգործարան՝ “Alluria”
Այսօր հունվարյան ստուգատեսի շրջանակներում երկրորդ անգամ այցելեցինք ևս մեկ անգամ այլ գինեգործարան ու ամեն անգամ նոր, հետաքրքիր ու հավես բաներ եմ բացահայտում։ Այս անգամ էլ այցելել էինք “Alluria” ընտանեկան գինեգործարան։ Իրականում շատ տպավորված եմ ու չեմ կարողանում նկարագրել զգացողություններս այնպես, որ ավելի հասկանալի լինի։ Այնքան հետաքրքիր էր, որ չզգացի էլ թե ինչպես անցավ ժամանակը (ցավոք…
Հանդիպում Տորք Դալալեանի հետ
Այսօր քոլեջի Վերնատանը հանդիպում ունեինք ազգագրագետ՝ Տորք Դալալեանի հետ։ Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ, այնքան հետաքրքիր, որ հավաքը նախատեսված 1 ժամից ավել տևեց, մոտ երկուսուկես ժամ (դե պատկերացրեք, որքան հետաքրքիր էր)։ Հետաքրքիր էր ծանոթանալ ազգագրագիտությանը, բայցահայտել այն նորովի… Իհարկե միայն ազգագրագիտությամբ չբավարարվեցին, քննարկեցինք նաև այբուբենում որոշակի տառերի ստեղծումը (օրինակ՝ այն, որ հայերենում նախկինում «ղ» տառ չի…
Գրավիչ «Ոսկեվազ»-ը
Այսօր հունվարյան ստուգատեսի շրջանակներում այցելեցինք «Ոսկեվազ» գինու գործարան։ Այն գտնվում է Արագածոտն մարզի մի գողտրիկ անկյունում՝ Ոսկեվազ գյուղում։ Գործարանն ունի չքնաղ, հարուստ, սքանչելի, հագեցած, հրաշալի՝ մի խոսքով աննկարագրելի ու խենթացնող տեսք։ Թեկուզ արդեն երկրորդ անգամ եմ լինում, միևնույնն է չեմ հագենում նրա գեղեցկությունից։ Գինու գործարանն ունի այսպիսի սքանչելի տեսք, որ կարծես հայտվել էի միջնադարյան ժամանակաշրջանի…
Ամանորյա քաղցրավենիք՝ փախլավա
Փախլավա (կամ բակլավա), տարածված հրուշակեղեն, որը պատրաստվում է շերտավոր խմորից օշարակի մեջ թաթախված ընկույզով։ Այն լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների խոհանոցում, ամենից շատ՝ հայկական,արաբական և թուրքական։ Պատմաբան Նուրի Ջանլիի խոսքերով՝ քաղցրավենիքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 15-րդ դարին։ «Փախլավայի համար բարակ խմոր պատրաստելու ավանդույթը եկել է ասորիներից։ Սուլթան Մեհմեդ Երկրորդի ժամանակների խոհարարական գրքի համաձայն՝…
Հունվարյան ստուգատես 2021
Հունվարյան ստուգատես Մարզական ստուգատես Մասնագիտական ստուգատես ԴիջիԹեք 2021 Բնագիտական ԴիջիԹեք 2021