Թռչկանի ջրվեժ

Գիտելիքի օրը Թռչկան ջրվեժում Թռչկանի ջրվեժ, գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կմ է։ Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք։ Սնումը հալոցքային (42%) և ստորերկրյա…

Կարմրավոր Ս. Աստվածածին Եկեղեցի

Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցին հայկական ճարտարապետական հուշարձան է, խաչաձև գմբեթավոր փոքր կառույցների բնորոշ և անաղարտ պահպանված նմուշներից: Գտնվում է Աշտարակի հյուսիս-արևելյան բարձրադիր մասում: Կառուցվել է 7-րդ դարում:Ըստ նորագույն հետազոտությունների այս տիպը Հայաստանում զարգացած է եղել դեռևս 5-րդ դարում և ունեցել է բազմաթիվ օրինակներ: Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև, 6×7,5մ չափերով, տրոմպային փոխանցմամբ գմբեթավոր եկեղեցի է:…

Մուղնու վանք

Մուղնի գյուղի հարավային ծայրին կանգուն է Սբ. Գևորգ վանքը, որը հիմնադրվել է 13-րդ դարում և հիմնովին վերակառուցվել 1664-69թթ.-ին: Ըստ պատմագիր Զաքարիա Սարկավագի՝ վանքը հիմնադրվել է Հովհաննավանքի միաբանության կողմից, և այնտեղ են տեղափոխվել Սուրբ Գևորգի մասունքները: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, քանի որ արդեն 1278 թվականին Մուղնու Սբ. Գևորգ վանքում…

Թալինի Կաթողիկե եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն համարվում է այդ դարերում կառուցված Թալին գյուղի ամենամեծ կրոնական համալրիը: Ճարտարապետական հուշարձանը կառուցվել է Կամսարական ընտանիքի իշխանների կողմից: Ըստ որոշ աղբյուրների, սկզբնապես եկեղեցին ուղղափառ է եղել: Պատերի վրա պահպանված ամենավաղ գրությունը արվել է 783 թվականին: Այսօր Թալինի եկեղեցին գրեթե ավերված վիճակում է, իսկ կառույցի գմբեթը բացակայում է. 1840…

Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

Կոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին, ուշ միջնադարյան մյուս՝ Ս. Պողոս-Պետրոս, Զորավոր Սուրբ Աստվածածին և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների նման, եռանավ բազիլիկ է: Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը՝ ավանդատներով հանդերձ: Մտահոգված Կոնդի եկեղեցու…

Դադիվանք

Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև, Տրտու գետի ձախ ափին, անտառապատ փոքրիկ բլրի վրա, եղել է Արցախի հնագույն սրբավայրերից մեկը: Ժամանակին այսեղ եղել է Խութ բնակավայրը: Ըստ ավանդության, դեռևս 1-ին դարում այստեղ է գալիս Սուրբ Թադեոս առաքյալի աշակերտներից մեկը՝ Դադին, և նահատակվում: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվում է վանք, որն ի պատիվ նրա կոչվում է Դադիվանք,…

Թանահատի վանք

Թանադե կամ Թանահատի վանքը հայկական ճարտարապետական հուշարձաններից է, գտնվում է Վերնաշեն գյուղի մոտ: Պատմական աղբյուրներում հիշատակվում է 8-րդ դարից մինչև ուշ միջնադար: Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոններից: Հայ բանաստեղծ, կրոնական և քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանը Թանահատը համարում է այն իր նշանակությամբ երկրորդը (Տաթևի վանքից հետո) Սյունիքի վանքերի շարքում: Վանքը քանդվել է…

Մաստարայի եկեղեցի

Մաստարա գյուղում կանգուն է նշանավոր Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցին՝ միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը: Եկեղեցու ճարտարապետական լուծումներն ու պատի վրա պահպանված հունարեն արձանագրությունը թույլ են տալիս ենթադրել, որ այն կառուցվել է 5-րդ դարում:Եկեղեցու աղոթասրահը քառանկյունի է, թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով: Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից…

Պիկասո՝ նկարիչ, որ փոխեց աշխարհը

Պաբլո Պիկասոն 20-րդ դարի հանճարներից էր։ Իսպանացի նկարիչը աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը։ Նրա կյանքի հետ կապված հայտնի են բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր։ Ահա մի քանիսը․ 1. Դեռ մանկուց Պաբլո Պիկասոն նկարչության հանդեպ ցուցաբերել է մեծ հետաքրքրություն: Նկարչության առաջին դասընթացները նա ստացել է հորից՝ Խոսե Ռուիսա Բլասկոյից, ով նկարչության ուսուցիչ էր: Արդեն 8…

Սալվադոր Դալի

Սալվադոր Դալիի արտասովոր կենդանիները Իսպանացի հայտնի նկարիչ Սալվադոր Դալին իր և բոլոր ժամանակների հանճարեղ նկարիչներից ու սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է։ Նա առանձնանում էր ոչ միայն իր կերպարով, կենսակերպով ու վարքագծով, այլև նախընտրած կենդանիներով։ Մանուկ հասակում Դալին ունեցել է չղջիկ, որն ապրում էր նրա սենյակում, սակայն մի օր տեսնում, է որ չղջիկը սատկել է, իսկ…