Սեպտեմբերի 21

Սեպտեմբերի 21 Այսօր’ սեպտեմբերի 21-ին, հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության օրը: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի շուրջ երեքուկեսամյա համաժողովրդական շարժումը պսակվեց Հայաստանի անկախության հռչակմամբ։ Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն’ ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը:…

Թավշյա հեղափոխություն

Հանձնարարությունը կատարել եմ Նելլի Միսկարյանի հետ։ Որոշեցինք ընտրել այս թեման, քանի որ նախ արդիական է, հետո մենք ականատեսներն ենք եղել, և ինչ-որ չափով մասնակցություն ենք ունեցել ու կկարողանանք արտահայտվել այս թեմայի շուրջ: Այս նյութում չենք քննարկելու մեր քաղաքական դիրքորոշումներն ու հեղափոխության սկսվելու պատճառները, այլ փորձելու ենք ստանալ դրական ու հետաքրքիր նյութ, իսկ թավշյա հեղափոխությանը կարող…

Հայոց պատմություն 11-15

Թեմա«Հայ քաղաքական կյանքի վերելքը»«Հասարակական-քաղաքական հոսանքները» •Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ ★XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հոսանքները սկսեցին առանձնանալ։ Սկսեցին առանձնանալ՝ պահպանողական և ազատական հոսանքները: ★Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների  հայացքները և ձգտումները։ Ըստ նրանց հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ազգային արժեքների համակարգն էր։ Եվ այդ պատճառով նրանք առաջնային էին համարում պահպանել մեր…

Մայիսյան հերոսամարտեր

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում  վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: «1918 թ. մայիսին օրակարգում էր դրված հայ ժողովըրդի լինել-չլինելու, իր Հայրենիքի մի փոքր անկյունում՝ Արևելյան…

Շուշիի ազատագրումը

Շուշին ազատագրվել է 09.05.1992թ.ին: — «1992 թվականի մայիսի 8-ն էր, առավոտյան 06:00-ից սկսվեց ռազմական գործողությունը…մայիսի 9-ի կեսօրին մտանք Շուշի: Աննկարագրելի զգացողություն էր` միթե մենք էինք այն սերունդը, որը կարողացավ ազատագրել մեր պապերի հողը: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու բակում արդեն արցունքները խեղդել չհաջողվեց: «Գինի լից» -ն էինք երգում ու պարում…» — «Շուշիի ազատագրման օպերացիայի նախորդող օրը…

Հայոց պատմություն 27-8

«Հայկական հարցի միջազգայնացումը»1- «Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը»2- «Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին» 1.«Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը» •Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ ★Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։ Արևելյան հարցը Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդների՝ այդ թվում…

Եթե՞ Հայաստանը քրիստոնեություն չնդուներ

«Եթե՞ Հայաստանը քրիստոնեություն չնդուներ» Իշխանությունն ու կրոնը սովորաբար լրացնում են միմյանց և պետք է լինեն միաբան, ու եթե լինի բևեռացում, ապա արտաքին թշնամուն կավելանա նաև ներքին խռովությունը և տուժողը միշտ լինում է, ամեն դեպքում, հասարակ ժողովուրդը: Ազգը ոչինչ է, եթե չկա սեփական իշխանություն և կրոն: Օրինակ՝ վերցնենք սիրիահայերին, թուրքիայում ապրող մեր հայրենակիցներին, որոնք ապրում են…

Հայոց պատմություն 13-23

«Եթե՞ Հայաստանը քրիստոնեություն չնդուներ» 2- «Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները» Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ ★Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։ Գտնվելով Օսմանյան կայսրության տիրապետության տակ՝ Արևմտյան Հայաստանը բաժանված էր Կարին, Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր և Սեբաստիա էլայեթների։ ★Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։ Էրզրումը կարևոր վարչամիավոր էր, որի…

Արտավազդ Բ (6-10)

Արտավազդ Բ( Wikipedia) Տեսաֆիլմ Արտավազդ Բ (ծն. թ. անհայտ-մ. թ. ա.31) — Հայոց թագավոր մ. թ. ա. 55-34թթ.։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Բ Մեծին։ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։ Գտնվելով հռոմեական եւ պարթեւական պետությունների միջեւ, Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին, հարելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արտավազդը նախապես ունեցել…