Դարձվածքներ

Գլուխ գլուխ անցնել մի բանի գլուխ գալ գլուխ գլխի գլուխ գլխի դնել գլուխ գլխի լինել գլուխ գործոց գլուխ դարձնել գլուխ դնել մեկի հետ գլուխ դնել մի բանի գլուխ ելնել գլուխ թափել գլուխ թեքել գլուխ իջեցնել գլուխը խոնարհել մեկի առջև գլուխ ծռել գլուխ կոտրել գլուխ հանել մի բանից գլուխ ճաքացնել գլուխ ճաքել գլուխ պատռել գլուխ ջարդել…

Հայկական գինի

Հայոց բնաշխարհը անզուգական խաղող ու գինի ստանալու ի վերուստ տրված շնորհ ունի: Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության` Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը: Աշխարհում կան շատ հրաշալի և գեղեցիկ լեգենդներ գինու գյուտի մասին, բայց ամենահինը Աստվածաշնչյան պատմությունն է: Ըստ լեգենդի` մարդկությունը բացահայտեց գինու համը և զգաց դրա ազդեցությունը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո…

Առաջադրանք

Բարբառով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի.  Մին օր կնեկը թորենը վառեց, մին փաղաղ խմոր օներ, հաց թխեց, թխած հացը տղվարեց, պրծավ, մին քյոք վերցակ օներ, փռնեց մորթեց, ծվարավ թռնաճաշ քիցեց: Թորենը ծասկեց, տանը կործը պրծավ, մարդին յախան հվաքեց թե. – Քյնալ պիտենք քոլը, ճախ պիրենք, վեր կարամ օջախը վառեմ: Մարդը կնգանան վախում էր, սուս…

Առաջադրանք

Մեր թաղը գեղին ետ ինկած թևերեն մեկն է։ Մեր թաղամասը գյուղի հեռվում տարածվող թևերից (մասերից) մեկն է։ Ան փաթթված պզտիկ բլուրի մը երկու թևերը։ Այն փաթաթում է փոքր բլրի երկու կողմերը։ Մայր փողոցեն փրթած տուներու այս ծուռումուռ վերելքը, իրարու կռթնած պատերուն թանձր պաշտպանությանը տակ ունի իր նկարագիրը, մասնահատուկ իր գիծերուն մեջ։ Մայր փողոցից կտրված տների…

Լեզվական առաջադրանք

Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։ Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։ Մեր թթենիները հինգ ամիս բերք…

Առաջադրանքներ

1․ Կազմել հայկական ազգանուններ -ունի, -ունց, -ենց մասնիկներով։ -ունի ― Ռշտունի, Բագրատունի, Բզնունի, Գնթունի, Երվանդունի, Գնունի, Հայկազունի -ունց ― Ադունց, Աթասունց, Բազունց, Շեկունց, Արչունց -ենց ― Մեծարենց, Խաչենց, Թոթովենց, Դաշտենց, Մաչանենց 2․ Ուղղակի խոսքերը անուղղակիի վերածել։ ― Ես էլ եմ կարդացել քո անունը, ֊ ասացի Սուրենին։ Ես Սուրենին ասացի, որ ես էլ կարդացել եմ նրա անունը։ ― Աղջիկնե՛ր,…

Առաջադրանք

Կետադրել տրված տեքստը. Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամենինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին. փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ։ Ժամանակակից լեզվով  այդպիսի քաղաքներին ասում են գավառական հետամնաց քաղաք։ Ե՞րբ է շինված նաիրյան այդ քաղաքը՝ Աստված Ինքը գիտե։ Բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ, գուցե լայնաթիկունք, ջլաբազուկ…

Առաջադրանք

• Արևելահայերեն քո բառերով փոխադրիր Վահան Թեքեյանի «Իմ գյուղը» բանաստեղծությունը։ Իմ գյուղը Իմ գյուղը միշտ իր լայն ու լույս երկնքով,Իր արտերի հղությունով հանդարտ,Մանկությունով աղբյուրների իր թոթովԵվ լեռների շրջությունով զվարթ,Ուր որ երթամ՝ կդառնա շուրջը մտքիս,Ծովահայաց ճամփաների մեջ իրենՄերթ բռնում է հոգնած աչքերս ու հոգիս,Մերթ փչո՜ւմ է երեսիս մի հով իր հովից…Իր տղոցով գյուղս կաճեր ու կերգերԿսարսռա՜ր…

Առաջադրանքներ

1. Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի: • Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի: Երեք անծանոթ երիտասարդ դուրս բերվեց սրճարանից ոստիկանների կողմից: • Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված: Մի նորահայտ առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից: • Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը: Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից: •…

Առաջադրանք

• Փոխել ծավալուն որոշիչների շարադասություն 1. Կորնթարդ քթով, համարյա գաճաճ կառապանը նրան օգնեց ճամպրուկն իջեցնել։ Համարյա գաճաճ կառապանը՝ կորնթադ քթով, նրան օգնեց ճամպրուկն իջեցնել։ 2. Մեր տան պատշգամբից ես տեսա գզգզված մազերով աղջիկ։ Մեր տան պատշգամբից ես տեսա աղջկա՝ գզգզված մազերով։ 3. Սաքանի աչքի սպիտակ շորերով կիններ։ Սաքանի աչքի առաջ կիններ՝ սպիտակ շորերով։ 4. Ահա…