Կյանքի առաջացման վարկածները

Հարցաշար <<Կյանքի առաջացման վարկածները>> ֆիլմի վերաբերյալ 1. Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը։ Ենթադրվում է, որ Երկիր մոլորակը առաջացել է մոտ 5 միլիարդ տարի առաջ։ 2. Ինչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը։ Հրե, շիկացած մարմին էր, որից ծուխ էր դուրս գալիս։ 3. Ինչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ։ Սկզբում Երկրի վրա չափից շատ բարձր էր…

Կենսոլորտ նրա բաղադրիչները

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է: Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական Էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:…

Երևանի օդի աղտոտվածությունը

Երկրի օդի աղտոտվածությանը նպաստող հանգամանքները շատ են, բայց առանց այդ հանգամանքների երկիրը չի ծաղկի ու զարգանա:Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմաններից բարձր է, ինչին նպաստում են համատարած շինարարությունները, ավտոմեքենաների թվի ավելացումը, կանաչ տարածքների հատումը, գործող հանքավայրերի շահագործումը և այլն: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքը բաժանվել է երկու մասի: Քաղաքի հյուսիսային հատվածըՆորքի զանգվածն ու Ավանը…

Նախագիծ. Հայաստանի թոփ 10 գինիները

Մենք վերցրել ենք տարբեր նյութեր, որոնք հավաքել և դարձրել ենք մեկ հավաքական նյութ։ Գրել ենք գինու արտադրությամբ զբաղվող այն գործարանների մասին, որոնք ավելի հայտնի են հասարակությանը։ Գրել ենք տեղեկություններ այն գինու արտադրանքների մասին, որոնց պաշտոնական կայքերը բաց էին և հասանելի մեզ։ 1.«Արմենիա Վայն» գինու գործարանը հիմնադրվել է 2008 թվականին, գտնվում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում:…

Տեքստի ուսումնասիրություն, նախադասությունների մշակման միջոցով

Երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են համաշխարհային հողային ֆոնդը՝ մոտ 13 մլրդ 400 մլն հա: ✓ Դա հավասար է երկրագնդի ընդհանուր մակերեսի 26%-ին, իսկ ցամաքային մակերեսի՝ 90%-ին (մնացած 10%-ը կազմում են Անտարկտիդան, Գրենլանդիան և բևեռային շրջանների փոքր կղզիները): +  Գյուղատնտեսության կողմից օգտագործվող, ինչպես նաև անատառներով ու թփուտներով զբաղեցրած հողերն ընդունված է անվանել արդյունավետ հողեր:✓Մյուս հողերը, ինչպիսիք…

Կոսմետիկ միջոցներ

Ես կոսմետիկ միջոցներից կներկայացնեմ «Colgate» ատամների մածուկը, որը օգտագործում եմ ամեն օր։ Մածուկը արտադրվում է ԱՄՆ-ում «Colgate-Palmolive Company» ֆիրմայի կողմից։ Ընկերությունը չսահմանափակվելով մածուկի արտադրությամբ, նաև սկսեց արտադրել ատամի խոզանակ, կենդանիների կեր և կենցաղային քիմիա։ Ինքս օգտագործելով ատամների մածուկը և խոզանակը կարող եմ կիսվել իմ ունեցած փորձով և ասել, որ այն ունի դրական ազդեցություն՝ ատամները նկատելի…

Օզոնային շերտ

Օզոնի շերտի նշանակությունը և ձևավորումը: Մթնոլորտում օզոնի ընդհանուր քանակությունը մեծ չէ` մոտ 3,3 մլրդ տոննա, սակայն, մարդու և մյուս կենդանի էակների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է ուժեղ կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթներից և էապես նպաստում է մեր մոլորակի ջերմային ռեժիմի կայունացմանը: Օզոնը թթվածնի գոյության ձևերից մեկն է` թթվածնի եռատոմը (03): Օզոնը հիմնականում առաջանում է ու…

Անհամադրելի սննդամթերքներ

Կան անհամադրելի սննունդներ որոնք հաճախ չիմացության արդյունքում վնասում են մարդու օրգանիզմը, նաև հանգեցնում մահվան: Ես կներկայացնեմ մի քանի անհամադրելի սննդամթերքներ, որոնք առանձին օգտագործելու դեպքում խնդիրներ չեն առաջացնում: Մակարոն պանրի հետ։ Չնայած նրան, որ այս համադրությունը բավական տարածված է, խորհուրդ է տրվում խուսափել դրանից։ Քանի որ մակարոնն օսլա է պարունակում, ինչի յուրացման ժամանակը տարբերվում է սպիտակուցի…

Անտառային հրդեհներ

Անտառային հրդեհը բուսականության անվերահսկելի այրումն է, որը տարերայնորեն տարածվում է անտառային տարածքում: Անտառային հրդեհների ավելի քան 95%-ի առաջացման պատճառը մարդու անշրջահայաց գործունեությունն է:  Դրանք առաջանում են հանգստավայրերում բնակչության կողմից հակահրդեհային անվտանգության միջոցառումները չպահպանելու, ինչպես նաև անտառում աշխատելիս անսարք տեխնիկա օգտագործելու հետևանքով: Անտառային հրդեհներն առաջանում են նաև ամպրոպի ժամանակ ճայթող կայծակից, տորֆի՝ օդերևութաբանական ոչ բարենպաստ պայմանների…

ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ Երկիրը տափակ լինի

Ռուսերեն տեսանյութ՝ հայերեն թարգմանությամբ։ Ի՞նչ կլինի, եթե Երկիրը տափակ լինի։ Տեսանյութը պատրաստել ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլլեջի բնագիտական և ռուսերեն լեզվի նախագծի համար։ Նախագծին մասնակցել են՝ Անի Բարսեղյանը, Նելլի Միսկարյանը, Քնար Հարությունյանը, Մարիամ Շախվերդյանը, Անահիտ Աբգարյանը։ Մեծ հույսեր ենք փայփայում, որ մեր կատարած աշխատանքը բարձր կգնահատվի Ձեր կողմից և օգուտ կտա մարդկանց, հատկապես ռուսաց լեզվին…