Պարույր Սևակ. Ոսկին վերստին ոսկի է մնում

Ոսկին վերստին ոսկի է մնում Շրթերիս վրա խոսքեր են դողում՝Խոսքեր արտառո՛ց,Իմաստազրկվա՛ծ,Հնացա՜ծ խոսքեր.Հին-հին գրքերի, մատյանների մեջ,Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Ուզում եմ ասել.-Գթասի՛րտ եղեք,Եղեք ողորմա՜ծ,Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ: Ու երբ չգործած մեղքերի համարՄարդը հայցում է մեղքի թողությունՈւ ներողություն՝Ոչնչի՜ համար,-Գոնե գթասիրտ-ողորմած եղեք,Անսրտության մեջ մի՛ եղեք համառ… Շրթերիս վրա խոսքեր են դողում՝Խոսքեր արտառո՛ց,Իմաստազրկվա՛ծ¸Հնացա՜ծ խոսքեր.Հին-հին գրքերի, մատյանների մեջ,Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:Հնացա՜ծ…

Պարույր Սևակ. բանաստեղծություններ

Ահա նորից գիշեր Ահա նորից գիշեր, ահա նորից մշուշ, Նորից տապից այրված փողոցն է երջանիկ, Նորից մանրահատիկ անձրևն է մեղմ խշշում, Եվ լուռ անրջում է ամեն կիզված տանիք… …Ես մեղմ էի այնպես, խոնա՜րհ և ընտանի՛, Այդ երեկ էր կարծես, դու հիշո՞ւմ ես արդյոք Մեզ սպասում էր դեռ չեղած մի ընտանիք, Մի համրախոս խրճիթ՝ ծածկված հող…

Պարույր Սևակ

Պարույր Սևակը՝ մի քանի սերունդների սիրելի բանաստեղծ, XX-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության մեջ առանձնանում է խոր փիլիսոփայությամբ տոգորված նորարարական-մարդագիտական պոեզիայով: Պարույր Սևակի մասին մեզնից յուրաքանչյուրը ըստ իս ինչ-որ բան գիտի, թեկուզ և մեկ տողով անգամ ամենասառը սրտում Պարույրն իր տեղն ունի, նրանից լավ ո՞վ կարող է բացել մարդու հոգու վարագույրներն ու պատմել օգնելու և…

Դաշնամուր

Ուիլյամ Սարոյան «Դաշնամուր» «Դաշնամուր» ստեղծագործությունը հանգստություն և հարմոնիա է փոխանցում, ռոմանտիզմ… Հրաշալի ստեղծագործություն, որի մեջ կարծես նկարագրված էր կյանքի որոշակի փուլեր, որոնց միջով մենք անցում ենք յուրովի: Պատմվածքի գլխավոր հերոսը Բենն էր՝ ով խենթանում էր դաշնամուրի համար, բայց իրեն թերագնահատում էր, ասելով իբրև դաշնամուր նվագել չգիտի: Նրա ընկերուհին՝ Էմման, կարծում էր, որ Բենին լիարժեք ճանաչում…

Վիլյամ Սարոյան «Պատերազմ է հայտարարվել»

Պատերազմ է հայտարարվել Կարծում եմ, որ պատմվածքում Վիլյամ Սարոյանը հաճախորդի կերպարի միջոցով հենց ինքն իրեն էր նկարագրում։ Ըստ իս սափրիչը ոչ թե չէր հավատում 11-ամյա տղայի խոսքերին, այլ փորձում էր խուսափել այդ լարված իրավիճակից՝ դիմելով ինքնախաբեության։ Եթե կարդայի ստեղծագործությունն ավելի շուտ, ապա հավանաբար կկարծեի, որ սափրիչը հիմար ու տաքարյուն մարդ է, բայց քանի որ մեր…

Էռնեստ Հեմինգուեյ «Օտար մի երկրում»

Օտար մի երկրում Ստեղծագործությունը մի փոքր անհասկանալի էր։ Նկարագրվում էր պատերազմած երիտասարդների հույզերն ու մտածմունքները, ամեն մեկն ուներ իր խնդիրներն ու ապրումները… Վերլուծելով մայորի ասած խոսքերը. « — Բայց ինչո՞ւ մարդ չպետք է ամուսնանա։-Չի՛ կարելի ամուսնանալ, չի՛ կարելի,- ասաց նա բարկացած։- Եթե մարդուն վիճակված է ամեն բան կորցնել, նա չպետք է դա էլ խաղաքարտերին դնի։…

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս (տեսանյութ) *** Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս: Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,Ա՜խ, թե մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,Քան թե զոհվել, քան թե լինել անձնվեր: Բայց ես կյանքում շա՜տ սիրեցի ու…

Ավետիք Իսահակյան. Մայրիկիս

Ավետիք Իսահակյան. Մայրիկիս (տեսանյութ) Հայրենիքես հեռացել եմ, Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,Ազիզ մորես բաժանվել եմ,Տըխուր-տըրտում, քուն չունիմ: Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,Ախըր բարև բերել չե՞ք: Հավք ու հովեր եկան կըշտիս,Անձեն դիպան ու անցան.Պապակ-սրտիս, փափագ-սրտիսԱնխոս դիպան ու անցա՜ն: Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվինԿարոտցել եմ, մայրի՛կ ջան.Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,Թըռնիմ մոտըդ,…

Մայրենիի ֆլեշմոբ

1․ Հին Կտակարանում հիշատակություն կա մեր էպոսի հերոսների մասին։ Համացանցի օգնությամբ գտի՛ր հատվածը և ներկայացրո՛ւ: «Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա…