Էդգար Կոստանդյան «Միլոշ»

Ամառվա ընթացքում ընթերցածս գրքերից ամենաշատը հավանել եմ Էդգար Կոստանդյանի «Միլոշ» գիրքը, որը նվիրում էր իր ողջ ու մեռած ընկերներին։ Ինչպես նշում էր հեղինակը գրքի սկզբում, դա վեպ էր անցած-գնացած ուրախությունների մասին։ Գիրքը լույս է տեսել 2019 թվին «ԳրաՏուն» հրատարակչության կողմից։ Ամենասկզբում ինձ գրավեց գրքի կազմը, որը հետաքրքիր լուծումներով է արված, երկրորդը ինչին ուշադրություն դարձրեցի դա…

Հուլիս — օգոստոս նախագծեր

Հուլիս — օգոստոս նախագծեր 1. Հայրենագիտական նախագիծ Շորժա 2. Թարգմանական նախագիծ Երգի թարգմանություն. անգլերենից հայերեն 3. Ընթերցողական նախագիծ Էդգար Կոստանդյան «Միլոշ» 4. «Ստեղծագործական պատումներ» նախագիծ Պատշգամբում … Դատարկ պատերը

«Ճիտին պարտքը» նովելի վերլուծությունը

Այսօր վերընթերցեցի արևմտահայ Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելը։ Երբ դպրոցում անցնում էինք, նովելի միասին այլ կարծիք ունեի, իսկ հիմա մոտեցումս փոխվել է… Այս նովելը մի մարդու մասին է, որի ճակատագիրը ծանր կյանքի պատճառով դժբախտ վերջաբան է ունենում, այսինքն՝ նա իր կյանքը ապրում էր ծայրից ծայր հասցնելով, դժվարությամբ հոգալով իր ընտանիքի կարիքները, և գալիս է մի…

Համո Սահյան. բանաստեղծությունների ընթերցում

Համո Սահյան «Ոչինչ չի փոխվի» Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-Մի լույս կմարի հինգերորդ հարկում,Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։ Բայց հավքերն էլի հարավ կչվեն,Մանուկներն էլի կխաղան բակում,Կանաչներն էլի ցողով կթրջվեն,Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։ Կվառվի լույսը հինգերորդ հարկում,Կժպտան նորից աչքերը քո ջինջ,Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։…

Առնետները գիշերը քնում են

Ստեղծագործության հղումը Վերլուծություն. «Առնետները գիշերը քնում են», փոքր պատմվածքը պատերազմների ծանր հետևանքների նկարագրությունն է։ Այստեղ չարն ու բարին կամ լավն ու վատը մի տողի վրա էին, այսինքն՝ ինչքան էլ ցավոտ և մոխրագույն էր ստեղծագործությունը, բայց լրիվ սև չէր ու բացասական։ Սևին խառնվել էր սպիտակն ու դարձրել մոխրագույն, հնարավորություն տալով ազատվել բացասականից։ Կարծում եմ նման ստեղծագործությունները…

«Անուշ» պոեմ. վերլուծություն

Հովհաննես Թումանյան «Անուշ» «Անուշ» պոեմը ընթերցելիս, սկզբում հասկացա մեկ բան, որ դա հին ավանդույթների, սահմանափակ մտածելակերպի և դրա զոհերի հավաքական ու գեղարվեստական ներկայացնումն էր։ Դա մի մաքուր ու միաժամանակ դժբախտ սիրո մասին էր, որը հյուսվել էր գյուղական միջավայրում, սերը հաշվի չի առնում արք ու բարքերը, մտածելակերպի սահմանափակումները… ուղղակի անկեղծ զգացմունք է, որը ծնվում է մարդկանց…

Թումանյանական թևավոր խոսքեր

Միգդակէ, հո՞միքուրքչի Հովհ. Թումանյանի հանրահայտ «Շունն ու կատու» լեգենդից է։ Ուստա Փիսոյի խոսքերն են՝ ուղղված Քեռի Քուչիին. — Աչքիս վրա, Քեռի Քուչի, մի գդակ է, հո՞ մի քուրք չի։ Այս թևավոր խոսքը օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը առանձին ջանքեր չի պահանջում։ Հաճախ հեգնանքով ծաղրվում է պարծենկոտությունը։ Միկաթիլմեղր Հովհ. Թումանյանի տարածված լեգենդի վերնագիրն…

Թումանյանի հետաքրքիր իրերը

Հովհաննես Թումանյան՝ ամենայն հայոց բանաստեղծ։ Ծնվել է 1869 թվականին՝ Դսեղում, մահացել՝ 1923-ին՝ Մոսկվայում: Թումանյանի թիֆլիսյան տնից գրողի բոլոր իրերը 9 մեծ բեռնատարով 1953 թվականին Երեւան տեղափոխվեցին, որտեղ բանաստեղծի կնոջ եւ աղջիկների ջանքերով «վերստեղծվեց» թիֆլիսյան տունը: • Օլգայի երգարանը Ժամանակի բոլոր աղջիկների նման երգարան էր պահում նաեւ Օլգան՝ Հովհաննես Թումանյանի կինը: Երգարանում մի բանաստեղծություն կա, որը…

Մեծերը Պարույր Սևակի մասին…

…Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում… Վազգեն Ա. Դու ընդամենն անհատ էիր, բայց ինչպիսի՛ անհատ: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք…

Պարույր Սևակի ամանորյա բարեմաղթանքը համայն հայությանը

Պարույր Սևակի ամանորյա բարեմաղթանքը համայն հայությանը. 1963 թվականի դեկտեմբերի 31-ին սփյուռքահայության համար եթեր հեռարձակված ռադիոելույթից: Սիրելի՛ ազգակիցներ,Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատնե՛ր: Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը: Գալիս է ու մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թո՛ղ նա գա նախևառաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական…