Վինսենթ Վան Գոգ. Մի նկարի պատմություն

Վինսենթ Վան Գոգը հոլանդացի նկարիչ է։ 1888 թվականին, Ֆրանսիայում նա ստեղծեց իր ամենախորհրդավոր նկարներից մեկը՝ «Սրճարանի գիշերային տեռասը»։ Առաջին հայացքից սա սովորական սրճարանի առօրյան ներկայացնող կտավ է, սակայն, ավելի ուշադիր լինելու դեպքում ամեն բան այլ տեսք ունի։ Շատ ուսումնասիրողներ պնդում են, որ սպիտակազգեստ տղամարդը ներկայացնում է Քրիստոսի կերպարը։ Հիմա ուշադիր նայենք սրճարանի հաճախորդներին. թվով տասներկուսն…