Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1․
1․1․ Լեռնագնացության սկիզբը աշխարհում
1․2․ Լեռնագնացության սկիզբը Հայաստանում
Գլուխ 2․
2․1․ Հայաստանի լեռնաշխթաներն իրենց բարձր գագաթներով
2․2․ Հայտնի ուղղությունները զբոսաշրջության ոլորտում
2․3․ Խնդիրներ և առաջարկներ
Գործնական աշխատանք
Եզրակացություն
Գրականության ցանկ
Ներածություն
Դիպլոմային աշխատանքի թեմա ընտրել ենք <<Լեռնագնացությունը>>, քանի որ այն ներկայումս զարգացող և ապագայում շատ արդիական թեմա է լինելու Հայաստանում։ Աշխատանքի ընթացքում լավ ուսումնասիրել ենք առկա խնդիրները տվյալ ոլորտում և ուսումնասիրության համար օգտագործել ենք տարբեր մեթոդներ՝ օգտվել ենք գրքերից, համացանցից, իրականացրել ենք հարցում տարբեր Հայաստանում լեռնագնացությամբ զբաղվող մարդկանց, ինչպես նաև իրականացրել ենք գործնական աշխատանք՝ խմբեր ենք ուղեկցել լեռներ։
Այս թեման Հայաստանում զարգանալու մեծ հեռանկաներ ունի և դիպլոմային աշխատանքի մեջ անդրադարձել ենք նաև զարգացման պլանին, ինչը կարծում ենք, որ կօգնի զարկ տալ լեռնագնացության զարգացմանը։
Աշխատանքը կազմված է երկու գլխից և գործնական աշխատանքից։
Առաջին մասում ներկայացված է լեռնագնացության սկիզբը աշխարհում և Հայաստանում։ Ինչպես նաև Արարատի գագաթ բարձրանալուն, զբոսաշրջության վերածննդին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։
Երկրորդ մասում նշվում է լեռնաշխթաներն իրենց բարձր գագաթներով և զբոսաշրջության մեջ հայնտի ուղղություններով։ Անդրադարձել ենք տուր-ընկերություններին, որոնք զբաղվում են լեռնագնացությամբ և կազմել ենք հարցում, որը կտեսնեք գործնական աշխատանքի հատվածում։
Գործնական հատվածում կատարել ենք հարցում տարբեր զբոսաշրջային ընկերություններից, որի նպատակն էր պարզել լեռնագնացության ներկայիս զարգացման տեմպերը, առկա խնդիրները, հասկանալ լեռնագնացությամբ զբաղվող տուր-ընկերություններին հանդիպած խնդիրները տվյալ ոլորտում։ Եվ կազմել ենք տուր-փաթեթներ, որոնցից մի քանիսը իրականացրել ենք։
Գլուխ 1
1․1․ Լեռնագնացության ծնունդը և զարգացման պատմական ընթացքը աշխարհում
Լեռնագնացությունն իրենից ներկայացնում է սպորտի և ակտիվ հանգստի յուրահատուկ տեսակ, որի նպատակը վերելքն է լեռնային դժվարամատչելի տարածքներ:
Լեռների գագաթներ բարձրանալու վաղ փորձերը կատարվում էին ոչ թե սպորտային նպատակներով, այլ՝ զոհասեղաններ կառուցելու, պատկերացում կազմելու սեփական կամ հարևան գյուղերի մասին, կատարել օդերևութաբանական, երկրաբանական դիտարկումներ: Մինչև նորագույն դարաշրջանի սկիզբը, պատմությունն արձանագրել է լեռների գագաթներ բարձրանալու մի քանի փորձ՝ զուտ նվաճումների համար: 18-րդ դարում բազմաթիվ բնափիլիսոփաներ և գիտնականներ, սկսեցին արշավներ կատարել եվրոպական Ալպեր՝ գիտական դիտարկումներ անելու նպատակով։
Լեռնագնացությունը ծնունդ է առել Արևմտյան Եվրոպայում 1786 թվականին շվեյցարացի գիտնական Գ. Սոսյուրի նախաձեռնությամբ: Ձևավորման սկիզբը նշանավորվում է հենց այդ թվականից, քանի որ այդ ժամանակ հաղթահարվեց Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլան լեռը, որի բարձրությունը 4810 մետր է: Մոնբլանի համար պայքարը տևեց շուրջ 26 տարի, իսկ նախաձեռնողը՝ գիտնական Սոսյուրն էր: Նա անգամ խոստացել էր դրամական պարգև նրան, ով ցույց կտար դեպի գագաթ տանող ուղին: Սոսյուրն ինքը 1785 թվականին փորձեց վերելք կատարել, սակայն նրա բոլոր փորձերն անհաջողությամբ էին ավարտվում: Արդեն 1786 թվականին որսորդ Ժակ Բալմայի մոտ ծնվեց գաղափար, որի շնորհիվ հենց ինքը կարող էր արժանանալ Սոսյուրի պարգևին: Նա գտավ համեմատաբար հեշտ ուղի և առաջարկեց բժիշկ Միշել Պակկարդին, ով վաղուց էր երազում բարձրանալ Մոնբլան, որպեսզի համատեղ իրականացնեն վերելքը: Եվ վերջապես, օգոստոսի 8-ին հաղթահարելով բազում դժվարություններ, նրանք իրականացրեցին կանխորոշված վերելքը: Դժվարություններն ահռելի էին. Պակկարդը գագաթ հասավ ուժասպառ, հազիվ չորեքթաթ, իսկ վայրէջքի ժամանակ ստացավ ձյան կուրություն: Բալմանը նույնպես ուժասպառ էր, սակայն իր մեջ դեպի Ժնև ուղևորվելու ուժ գտավ՝ Սոսյուրի մոտ: Հաջորդ տարի՝ 1787 թվականի օգոստոսի 1-ին, Սոսյուրը և Բալման՝ 18 ուղեկցորդների հետ, սկսեցին վերելքը և 3-րդ օրն արդեն գագաթին էին: Այդ վերելքը մեծ արձագանք ստացավ ողջ Եվրոպայում և դեպի Ալպեր գրավեց հարյուրավոր արկածասերների:
1․2․ Լեռնագնացություն սկիզբը Հայաստանում
Հայաստանում լեռնագնացային առաջին արշավն իրականացվել է 1829 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը և Խաչատուր Աբովյանը բարձրացան Արարատի (Մեծ Մասիս՝ 5165 մ) գագաթ:
Հետագայում 1845 թվականի հուլիսի 29-ին Արարատի գագաթ է բարձրացել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը՝ թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի՝ Հովհաննես Այվազյանի և Մուրադ Պողոսյանի ուղեկցությամբ: 1896 թվականի սեպտեմբերի 14-ին Արարատը հաղթահարել է նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Ի. Աբելյանը: Հայկական լեռնագնացության նոր ալիքի ձևավորման սկիզբը նշանավորվում է նախորդ դարի 30-ական թվականներին: 1935 թվականին Վահրամ Դարյանի ղեկավարությամբ միանգամից 1000 հոգի բարձրացան Արագածի հյուսիսային գագաթ (4090 մ): Իսկ 1950-ականներին լեռնագնացության սեկցիաներում կար արդեն 1500 մարդ:
1950-1960-ական թվականներին հայկական լեռնագնացությունը պատվով ներկայացրել են ԽՍՀՄ հայտնի սպորտի մասնագետներ՝ Վանո Գալուստովը, Սերգեյ Հարությունովը, Ալբերտ Հակոբյանը և Աղվան Չատինյանը: ԽՍՀՄ տարիներին հայտնի լեռնագնաց Աղվան Չատինյանն այսօր 90 տարեկան է և չնայած իր տարիքին նա շարունակում է ակտիվ կենսակերպ վարել: Հատկապես ուշագրավ է 1959 թվականին Աղվան Չատինյանի՝ Կիրիլ Բարովի խմբում իրականացրած «Ուշբայի խաչ» կոչվող հայտնի երթուղին: Այդ երթուղին այսօր էլ համարվում է բավականին դժվարամատչելի:
1981-2003 թվականներին հատկապես աչքի է ընկել լեռնագնաց Ալեքսանդր Մայիլյանը, վերելքներ կատարելով ինչպես բարձր, այնպես էլ տեղնիկապես բարձր լեռներում:
2011թվականից գործում է «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան», որին հաջողվեց իր շուրջ համախմբել և կենտրոնացնել լեռնագնացներին և լեռնագնացության, ինչպես նաև այս ոլորտին մոտ կանգնած անձանց, ակումբներին և կազմակերպություններին` Ֆեդերացիայի ստեղծման նպատակն էր նպաստել ալպինիզմի և լեռնային տուրիզմի զարգացմանը և լեռնագնացության մշակույթի ձևավորմանը: Բավականին երկար ժամանակ լեռնագնացությունը հիշվում էր սովետական միության հայ լեռնագնացների ձեռքբերումներով: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանցի լեռնագնացների կողմից նշանավոր վերելքներ և լեռնային իրադարձություններ չէին արձանագրվել, իսկ Հայաստանից դուրս բնակվող հայ լեռնագնացները, ոչ շատ հաճախ, բայց ուրախացնում էին վերելքներով:
2011-2015թվականներին մեծ ձեռքբերում էր համարվում Կազբեկ, Էլբրուս, Արարատ և Դամավանդ լեռներ բարձրանալը, 2015թվականինց Վերելքներ են կատարվել Կիլիմանջարո, Մոմբլան լեռները, լեռնագնացները ձգտում են իրենց հնարավորությունները փորձել տեխնիկապես բարդ և 6000մ-ից բարձր լեռներում.
2016թվականը նորանկախ Հայաստանի Հանրապտության լեռնագնացության պատմության մեջ ճանաչվեց աննախադեպ լեռնային տարի:
Առաջին վերելքն Արարատի գագաթ
Եվրոպական բազմաթիվ ճանապարհորդներ ու աշխարհագրագետներ բացառիկ հետաքրքրություն էին ցուցաբերում Հայկական լեռնաշխարհի, հատկապես նրա արևելյան մասի նկատմամբ: Նրանց մասնավորապես հետաքրքրում էին Արարատ լեռն ու Արարատյան դաշտը, որոնք, բիբլիական առասպելի համաձայն, համարվում էին ետջրհեղեղյան մարդկության տարաբնակեցման կենտրոն: Եվրոպական ճանապարհորդները Արարատ լեռը համարում էին մարդկանց համար լրիվ անհասանելի մի լեռ: Նրանց շարադրած նյութերում անպայմանորեն խոսվում էր վերամբարձ գագաթի խիստ զառիթափ, անանցանելի լանջերի, հավերժական սառցադաշտերի մասին: Համեմատաբար ավելի ստույգ տեղեկություններ Արարատի վերաբերյալ Եվրոպա բերեցին ֆրանսիական ճանապարհորդներ Ժան Շարդենը (1673թ.) և Պիտոն դե Տուրնեֆորը (1701 թ.): Բայց նրանք էլ խոսում էին լեռան անհասանելիության մասին: Փոխանցվելով սերնդեսերունդ՝ էլ ավելի ամրապնդվեց ստեղծված առասպելը և ստացավ կրոնի անժխտելի դրույթի ուժ:
Լեռնագնացության երկար սպասված վերածնունդը
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լեռնագնացությունը Հայաստանում, ինչպես և սպորտի մնացյալ տեսակները, պարզապես դադարեցին գոյություն ունենալ: Միայն 2000-ական թվականներին հայ լեռնագնացները միմյանցից անկախ բարձրանում էին լեռներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս (Էլբրուս, Կազբեկ, Արարատ): Սակայն միասնական լեռնագնացային ակումբներ և դպրոցներ չկային: Լեռնագնացությունը Հայաստանում սկսեց շատ արագ կերպով զարգանալ 2010 թվականից: Հենց այս տարեթիվը նշանավորվեց որպես Հայաստանում ալպինիզմի վերածննդի ազդարար: Վերջին տարիների ընթացքում հայ լեռնագնացները հաղթահարել են բազմաթիվ գագաթներ՝ Էլբրուս (Եվրոպայի բարձր կետ), Դեմավենդ (Իրան), Կազբեկ (Վրաստան), ունեցել են մասնակցություն միջազգային մրցաշարերի, նաև անցկացրել մրցաշարեր Հայաստանում: Այս հարցում իր մեծ նշանակությունն ունեցավ Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ստեղծումը, որը գործում է 2011 թվականից:
2011 թվականից ֆեդերացիայի անդամները սկսեցին առաջին վերելքները դեպի Իրանի բարձր գագաթները. հանգած հրաբուխ՝ Դեմավենդ (5671 մ), Հեզար լեռ (4501 մ), Կովկասյան Կազբեկ (5034 մ): Իսկ ավելի ուշ հայ լեռնագնացները մասնակցություն ունեցան դեպի Դեմավենդ վերելքի միջազգային ձմեռային մրցաշարին և պատվով հասան գագաթ:
Գլուխ 2
2․1․ Հայաստանի լեռնաշղթաներն իրենց բարձր գագաթներով
Ջավախքի լեռնաշղթա կամ Ջավախքի լեռներ, հրաբխային շարք է, որը գտնվում է Վրաստանի հարավում և Հայաստանի Լոռու, Շիրակի մարզերի սահմանագլխին։ Լեռնաշղթայի երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թրիալեթից մինչև Բազումի լեռնաշղթա։ Այստեղ են՝ Աշոցքի և Լոռվա սարահարթերը։ Ամենաբարձր գագաթը Աչքասարն է, ծովի մակերևույթից 3196 մ բարձր։ Մյուս նշանակալի գագաթներն են՝ Լեյլի սարը (3154 մ), Յեմլիկլին (3054 մ), Գարանլիգ (3039 մ), Աղրիգար (2973 մ), Շամբիանի (2923 մ)։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։
- Բազումի լեռնաշղթա
Բազումի լեռնաշղթան գտնվում է ՀՀ հյուսիսային մասում՝ Փամբակի գոգավորության և Լոռու դաշտի միջև: Ձգվում է Քարախաչի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճ: Երկարությունը 66 կմ է, լայնությունը՝ 15-20 կմ, միջին բարձրությունը՝ 2800 մ, առավելագույնը՝ 2992 մ (ՈՒրասար լեռ): Ջրբաժան է Ձորագետի և Փամբակի միջև:
- Փամբակի լեռնաշղթա
- Գուգարաց լեռներ
- Վիրահայոց լեռներ