
Այս տարի ևս ԴիջիԹեքի շրջանակներում ես ներկայացա Canva ծրագրի դասընթացներով ու համեմատած անցյալ տարվա այս անգամ ավելի ակտիվ և հետաքրքիր անցավ։ Դասընթացները վարել ենք կրթահամալիրի տարբեր մանսաճյուղերում և ունեցել ենք բավականին հետաքրքիր ու կրեատիվ դասեր։ Կարծում եմ, որ դասընթացները շատ կարևոր էին ու մենք կարողացանք հասնել շատ լավ արդյունքների։ Սա շատ արդյունավետ էր, քանի որ սովորողները պատրաստել են թե՛ պիտակներ իրենց պատրաստած ապրանքների համար, թե՛ լոգոտիպեր իրենց ջոկատի համար, և հետագայում ավելի հմտանալով կարող են ինքնուրույն օգտվել ծրագրից ու տարբեր թեմաներով պատրաստել՝ սահիկաշարեր, լոգոտիպեր, պոստերներ և այլն։ Ես դասընթացները վարելու ընթացքում ձեռք բերեցի տարիքով փոքր երեխաների հետ շփվելու հմտություն, ինչը շատ կարևոր էր ինձ համար։ Ավելի մանրամասն ծանոթանալու և սովորողների աշխատանքները տեսնելու համար կարող եք անցնել հղումով՝ Դիջիթեք 2023։