

Այսօր Canva ծրագրի դասընթացը տեղի ունեցավ Միջին դպրոցում և սովորողների հետ միասին ստեղծեցինք իրենց իսկ պատրաստած օճառների համար պիտակներ։ Դասընթացին մասնակցեցին 6-րդ դասարանի սովորողները։ Դասընթացը սկսեցինք ծանոթությունից և հետո արդեն անցանք ծրագիրը ուսումնասիրելուն։ Մենք ծանոթացրինք ծրագրի հիմնական հմտություններին, որը ապագայում նրանց կօգնի ծրագիրը հեշտ օգտագործելուն։
Ստորև կտեսնեք վերջնական աշխատանքներից մեկը, որի հեղինակը Հրանդ Ղազարյանն է։
