Ֆիլմեր նկարահված Արցախում

on

<<Եվա>>

Ֆիլմի ռեժիսորը իրանահայ Անահիտ Աբադին է։ Ֆիլմը առաջին հայ-իրանական համատեղ արտադրությունն է և ռեժիսորի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է Հայաստանում։ Գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանի խոսքով, «Եվան» Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է։

Ֆիլմի լեզուն արցախի բարբառն է։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հետպատերազմյան Արցախում։ Դա դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած ծանր ու ողբերգական իրադարձությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․։

«Եվայի» գաղափարը ծնվեց 1999 թվականին «Արցախի պատմական հուշարձանները» վավերագրական ֆիլմի աշխատանքի ժամանակ։

<<Ղարաբաղ՝ թաքնված գանձ>>

Վավերագրական ֆիլմը նկարահվել է Արցախում։ Ռեժիսորը՝ Ջանիկ Ավետիսյանն է, ում ստեղծած ֆիլմերն արժանացել են բազում միջազգային մրցանակների։ Ստեղծագործական խմբի նպատակն էր ստեղծել մի ֆիլմ, որը կբերի Արցախում տուրիզմի զարգացում և միաժամանակ մրցունակ կլինի համաշխարհային շուկայում:

Մեջբերում Ջիվան Ավետիսյանի հարցազրույցից․ << ֆիլմը ներառում է այն, ինչ կհետաքրքրի զբոսաշրջիկին` անկախ նրա ազգային ծագումից: Ֆիլմը չի ասում, որ 20 տարի առաջ էստեղ հակամարտության դաշտ էր, պատերազմ ու ավեր: Որևէ մեկը, որ իր ընկերուհու հետ կգա Արցախ ու կշրջի, կգա ու կիմանա կոնֆլիկտի մասին: Կգա ու երկիր մտնելիս կտեսնի «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» պաստառը, կգա և Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին կանգնած տանկը կտեսնի, կգա ու կտեսնի Ազատամարտիկների թանգարանը, կհարցնի ու կիմանա: Այսինքն` հերթով էջերը կբացվեն: Միանգամից չենք ասի կոնֆլիկտի մասին: Իհարկե, կոնֆլիկտի մասին նույնպես պիտի պատմենք ֆիլմերով, ինքս էլ պատրաստվում եմ, բայց այս ֆիլմը հեռու պիտի լիներ դրանից: Այս ֆիլմը պետք է պատմի, որ զբոսաշրջիկը կարող է գալ Արցախ ու վայելել>> ։

<<Ընդհատված մանկություն>>

Ֆիլմը նկարահանվել է 2013 թվականին ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կողմից, Ղարաբաղյան ազատամարտի մասին է։

2013 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում և Կաննի 66-րդ միջազգային փառատոնի կինոշուկայում։

Ֆիլմի սյուժե

Ընդհատված մանկություն ֆիլմը պատմում է ղարաբաղյան պատերազմի ընթացքում Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերի և փոքրիկ Լենայի մասին, ով 129 օր ապրելով ադրբեջանցի մի կնոջ տանը, վերադարձվում է հայկական կողմին։

6-ամյա Լենային բանտից տանում են Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի նա Լենային փոխանակի ռազմաճակատում կորած իր որդու հետ։ Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վերածվում են փոխադարձ կարեկցանքի. չորս ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է ընտանիքին` փոխանակելով իրեն անծանոթ ադրբեջանցի զինվորի դիակի հետ։

Լենայի հուշերում Ֆաթիման մինչ օրս սպասում է իր որդուն։

<<Թևանիկ>>

Թևանիկ, ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարահանած ֆիլմը Ղարաբաղյան ազատամարտի մասին։

Ֆիլմը ցուցադրվել է Երևանի կինոթատրոններում, Հայաստանի մարզերում և քաղաքներում, սահմանամերձ գյուղերում և զինվորական մասերում, աշխարհի 20-ից ավելի երկրներում, ներառյալ՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունաստանում, Լատվիայում, Լիտվայում, Շվեդիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում, Վրաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Ավստրալիայում։

«Թևանիկ» ֆիլմը թարգմանվել է 9 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, հոլանդերեն, իսպաներեն, ռումիներեն, պարսկերեն և լեհերեն։

Ֆիլմի սյուժե

Ֆիլմի գլխավոր հերոսները 14 տարեկան 3 պատանիներ են՝ Արամը, Աստղիկը, Թևանիկը, որոնք ֆիլմը բաժանում են 3 մասի։ Հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ պատերազմը քանդել ու բաժանում է ընտանիքներ։

Ֆիլմի առաջին մասում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որ ստիպված է բաժանվել ստեղծված իրավիճակում։ Փոքրիկ Արամը դառնում է քանդվող ընտանիքի ողբերգության կրողը։ Նրա մանկությունը մեկ օրում ավարտվում է, և պատճառը մեկն է՝ պատերազմը։

Երկրորդ մասում Աստղիկի կերպարն է, ում մանկությունն ընդհատվում է Ղարաբաղյան պատերազմի պատճառով։ Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը։

Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, որը մասնակից է դառնում պատերազմական գործողություններին։ Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում։

<<Կյաժ>>

6 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր և սցենարիստն է Հայկ Բաբայանը։ Ֆիլմում նկարահանվել են լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և Գառնիկ Օհանյանը:

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը զոհվեց 2016 թվականի ապրիլի 1-ից 2-ի գիշերը պաշտպանելով Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը։ 2016 թ. մայիսի 8-ին Արցախի նախագահի հրամանագրով «Անթերի քաջություն և խիզախություն ցուցաբերելու համար», հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արցախի հերոս» կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s