
Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը։ Հյուսիսում սահմանակից է՝ Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային և Սլովենիային։ Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի և Վենետիկի հարթավայրերը։ Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաև միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա և հարակից մանր կղզիները։ Սան Մարինոն և Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ են, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ։ Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում։ Երկրի ընդհանուր տարածքը կազմում է 301230 կմ² է, որից 294020 կմ² ցամաքային է, իսկ 7210 կմ²-ն՝ ջրային։
Լեռնագնացություն

Իտալիան լեռնային երկիր է։ Տարածքի շուրջ 80 %-ը զբաղեցնում են լեռները, նախալեռները և բլուրները։Մնացած տարածքը հիմնականում զբաղեցնում են՝ ծովափերն ու հարթավայերը: Ապենինյան լեռները ձևավորում են թերակղզու ողնաշարը, իսկ Ալպերը ձևավորում են թերակղզու հյուսիսային սահմանագիծը, որտեղ գտնվում է Իտալիայի ամենաբարձր կետը՝ Մոնբլանը (իտալերեն արտասանվում է Մոնտե Բիանկո)։ Լեռն ունի 4810 մետր բարձրություն։ Ալպեր լեռնաշղթան անցնում է՝ Ավստրիայով, Գերմանիայով, Ֆրանսիայով և Շվեյցարիայով։
Մոնբլան / Monte Bianco

Մոնբլանը բյուրեղային լեռնազանգված է, որի բարձրությունը հասնում է 4810 մետրի։ Մոնբլան թարգմանաբար նշանակում է՝ «սպիտակ լեռ» (ֆրանսերեն՝ Mont Blanc, իտալերեն՝ Monte Bianco)։ Գտնվում է՝ Արևմտյան Ալպերում, մտնում է Ալպերի կազմի մեջ։ Գտնվում է Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին։ Էլբրուսից (5642 մ) հետո ամենաբարձր գագաթն է Արևմտյան Եվրոպայում (4810 մ)։ Ձգվածությունը գրեթե 50 կմ է։ Սառցապատ է 200 կմ² մակերեսից ավելին։ Ամենամեծ սառցադաշտը Մեր դե Գլասն է։ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի կենտրոն է համարվում։
Մոմբլանի միջով ձգվում է 11,6 կմ երկարությամբ ավտոթունել, որը կապում է Ֆրանսիան Իտալիային։ Թունելով երթևեկությունը վճարովի է։ Վերջին տվյալներով այն արժե 40 եվրո 90 ցենտ։
Մոնտե Ռոզա / Modifica di Monte Rosa

Մոնտե Ռոզա լեռնազանգվածը գտնվում է՝ Պենինյան Ալպերում, Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին։ Կազմված է՝ գրանիտներից և գնեյսներից։ Բարձրությունը մինչև 4634 մ է։ Կան ժամանակակից սառցադաշտեր, որոնցից հայտնին՝ Հոռլներն է, մոտ 14 կմ երկարությամբ։ Լեռը անվանում են նաև Դյուֆուր լեռ, սակայն մինչև 1863 թվականը այն պարզապես կոչվում էր «Ամենաբարձր լեռ», իսկ հետո Շվեյցարիայի իշխանությունները որոշեցին այն վերանվանել ի պատիվ հայտնի տեղագրագետ Դյուֆուրի, ով կազմել էր երկրի ռազմական տեղագրական քարտեզները։

Լեռան վրա կա ֆուտուրիստական ճամբար, որը կառուցվել է 2009 թվականին, ունի փայտե շրջանակ և դրսից պատված է ալյումինով: 2010 թվականից մագլցման ապաստարանը էներգիայով գրեթե ամբողջությամբ ինքնաբավ է եղել։ Շենքի էներգահամակարգում էլեկտրաէներգիայի կուտակման համար նախատեսված են կուտակիչներ, որպեսզի դիզելային գեներատորը միացվի միայն երկարատև վատ եղանակի դեպքում։
Կաստոր / Castor

4223 մետր բարձրությամբ Կաստոր լեռնագաթը գտնվում է՝ Պենինյան Ալպերում, Շվեյցարիայի և Իտալիայի սահմանին։ Լեռան արևմտյան հատվածում գտնվում է Պոլլյուքս/Pollux գագաթը, որը ցածր է Կաստորից, բայց արդեն շվեյցարական տարածքում։ Նրանք համարվում են զույգեր և անունները հիմնված են հունական դիցաբանության վրա և վերաբերում են Զևսի երկվորյակներին։ Երկու լեռները բաժանված են Պասսո դի Վերրա/Passo di Verra լեռնանցքով։
Լեռնագագաթ սովորաբար բարձրանում են իտալական կողմից, քանի որ ավելի հեշտ ու հասանելի է։ Առաջին վերելքը կատարվել է 1861 թվականի օգոստոսի 23-ին։
Գրան Պարադիսո / Gran Paradiso

Գրիվոլայից ութ կիլոմետր հարավ ընկած է Գրայան Ալպերի ամենաբարձր լեռը՝ 4061 մետր բարձրությամբ՝ Գրան Պարադիսոն: Ավելին, այն նաև ամենաբարձր լեռն է, որն ամբողջությամբ գտնվում է Իտալիայի տարածքում: Լեռնագագաթը գտնվում է համանուն ազգային պարկի կենտրոնում, որն Ալպերի երկրորդ ամենահին ազգային պարկն է: Լեռնաշղթան բնութագրվում է սուր գագաթներով, նեղ լեռնաշղթաներով և խոր հովիտներով, սակայն այն համարվում է Ալպերում չորս հազարանոց գագաթներից ամենահեշտն է, վերելքի համար: Գագաթից տեսարանը անգին է։ Պարզ օրը դուք կարող եք տեսնել մինչև Մոնբլան, Գրանդ Կոմբին կամ Մոնտե Վիզո: Ի դեպ, լեռան անանումը թարգմանաբար նշանակում է Մեծ Դրախտ։
Օրտլեր / Ortler

3905 մետր բարձրությամբ Օրտլերը Հարավային Տիրոլի ամենաբարձր լեռն է և Օրտլեր Ալպերի գլխավոր գագաթը։ Իր հոյակապ արտաքինի շնորհիվ այն հայտնի է նաև որպես «Քինգ Օրտլեր»։ Լեռն առաջին անգամ բարձրացել են 1804 թվականին և այն ալպյան պատմության ամենակարևոր լեռներից մեկն է: Օրտլերը առանձնանում է իր երեք աչքի ընկնող գագաթներով։ քանի որ լեռան գագաթները սառցակալված են, դա վերելքը դարձնում է դժվարամատչելի և վտանգավոր: Հայտնի է նաև Օրտլերի հյուսիսային հատվածը, քանի որ այն ունի ամենաերկար սառցե երթուղին Արևելյան Ալպերում և համարվում է դժվարամատչելի լեռնագնացների համար։ Պարզ օրերին գագաթից տեսարանը հասնում է մինչև Բերնինա լեռնաշղթա և Դոլոմիտներ: Օրտլերը կարևոր դեր է խաղացել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այսպես կոչված Օրտլերի ճակատը օգտագործվել է որպես Ալպերի ամենաբարձր ատրճանակը: