Զբոսաշրջության քննություն

on

1.«Զբոսաշրջություն» հասկացությունը, բովանդակությունը նպատակն ու խնդիրները, տիպերն ու տեսակները

Զբոսաշրջությունը մարդկանց մեծ մասի պատկերացմամբ կապված է հանգստի, նոր տպավորությունների, աշխարհն ավելի լավ ճանաչելու հետ: Զբ. մտել է  լայն առումով մարդու կյանք, որը ձգտում է իր համար հայտնաբերել, ճանաչել նոր տարածքներ, բնական, պատմական հուրշարձաններ, տարբեր ժող. սովորություններ և այլն: 

Զբ զարգացումը պայմանավորված է բնական պայմանների՝ կլիմայական, ռելիեֆային առանձնահատկությունների, աշխարհագրական միջավայրի, տրանսպորտային ուղիների, տնտեսական համակարգի, բնական և մարդածին  ռեկրեցիոն ռեսուրսների առանձնահատկությունների հետ:  

Զբ.համաշխարհային տնտեսության մեջ դարձել է բարձր եկամուտներ բերող ոլորտ: Կիպրոսը տարեկան 2 մլրդ ամն դոլար եկամուտ է ստ. զբոսաշրջությունից, իսկ երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը կազմում է՝ 2 մլն: ՀՀ-ն նույնպես ունի մեծ ռեսուրսներ զբ. ոլորտում բարձր եկամուտներ բերելու, սակայն զբ. ռեսուրսները ճիշտ չեն բաշխվում:

1992  թ. ՄԱԿ-ը զբ բնորոշում է, որպես՝ 

Զբ -ճանապարհորդություն է և այնպիսի վայրեր այցելում, որոնք գտնվում են զբոսաշրջիկի սովորական միջավայրի սահմաններից դուրս, այցելություն ոչ ավել քան  12 ամիս, ցանկացած նպատակով, բացառությամբ վարձատրվող ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ծավալումը: 

1996 թ. ՌԴ-ն ընդունեում է օրենք զբ մասին, որտեղ ասվում է ՝ 

Զբ Ռդ քաղաքացիների կողմից ժամանակավոր դուրս գալն է իրենց մշտական բնակավայրից՝ առողջական,  ճանաչողական , գիտագործական, սպորտային կրոնական և այլ նպատակներով, առանց այցելված երկրում վճարովի գործունեության ծավալման: 

Այսօր ընդունվում է   1991 թ. Օտտավայում  ընդունված ՄԱԿ-ի բնորոշումը՝ 

Զբոսաշրջիկը այցելու է, անձ, որը ճանապարհորդում և ժամանում է այնպիսի վայրեր, որոնք գտնվում են իր մշտական բնակության վայրերից դուրս, ոչ վելի քան. 12 ամիս, ցանկացած նպատակով, բացի եկամուտ ստանալու նպատակը: 

Զոսաշրջության տեսակերը , ձևերը 

Կարևոր է ոչ միայն դասակարգելը այլև շարժառիթները, որվ ճամփորդում է զբ. 

Զբ. բաժ 6 խմբի՝ 

  1. Զբ. հանգստի նպատակով-կարճաժամկետ կամ երկարաժամկետ,կազմակերպում է օրգանիզմի ֆիզիկական, հոգևոր, մտավոր, առաղջական հանգստի նպատակով: Սիորւմ է ծով, ավազ, պասիվ հանգիստ: 
  1. Զբ. մշակույթի ուսումնասիրման նպատակով՝ հետաքրքրվում են պատմական , մշակութային, բնական աշխարհագրական վայրերով, այդ վայրերի սոցիալ-տնտեսական հարաբերություններով; Խմբերի մեջ են մտնում ուխտագնացությունը, նշանակություն ունեցող վայրերի այցելությունը: 
  1. Հասարակական զբ.՝ սովորաբար հարազատներին, ընկերներին, ծանոթներին այցելությունն է: Նաև ակումբային խմբերն են, որոնք ինտեգրվում են իրենց նախասիրություններից ելնելով տարբեր խմբերի մեջ՜ օրինակ խաղեր, մարզական, համերգային և այլն: 
  1. Մարզական զբ. ՝ցուցաբերում են մարզական ակտիվություն, մասնակցում են մարզական միջոցառումների: 
  1. Տնտեսական զբ.՝այցերն մասնագիտական նպատակով, ունեն կոմերցիոն հետաքրքրություններ, պարտադիր այցելում են տոնավաճառներ, շուկաներ, արտադրամասեր: 
  1. Քաղաքական զբ՝  1. Դիվանագիտական զբ,-համաժողովներ,միջազգային միջոցառումների մասնակցություն: 2.քաղաքական-միջոցառումների , իրադարձությունների մասնակցություն: 

Զբ, ձևերը տարբերվում են  այցելության տևողությամբ, տրանսպորտի ձևով, խմբերի թվով, կազմակերպմամբ: 

Զբ. լինում է անհատական և խմբային։

Զբ տարբեր է լինում ժամանակի տևողությամբ՝ մեկօրյա,՝   3-12 ժամ

Գիշերակացով՝ 1 օրից մինչև 365

 Զբ լինում է կարճաժամկետ, երկարաժամկետ: 

2.Զբոսաշրջության ձևավորման պատմատնտեսական նախադրյալները և  զարգացման    փուլերը 

Զբոսաշրջությունը   երիտասարդ ոլորտ է, սակայն ունի վաղ արմատներ: 

Առաջին հարկադրված ճամփորդությունը Ադամի և Եվայի արտաքսումն էր դրախտից Աստծո կողմից: 

Զբ պատմական մեկնաբանում կարելի է տարածել հնում ժողովուրդների թափառումների , ուխտագնացությունների, շուրջերկրյա ճամփորդությունների արշավների վրա: 

 Ժամանակակից զբ. Չի ընդունում այս մոտեցումը, որովհետև զբոսաշրջիկը  չի ունեցել իսկական շարժառիթ:Այդ ճամփորդությունների շարժառիթը առևտուրն էր կոմերցիան, նոր հողերի հայտնագործումը, կրոնական առաքելությունը: 

Զբ դասական մենեջմենթում առանձնացվում է չորս զարգացման փուլ՝ 

  1. Նախնական ՝ մինչև 19-րդ դար 
  1. Սկզբնական ՝1800-1917 
  1. Զարգացման և վերելքի փուլ՝ 1917-1990 
  1. Զբոսաշրջության կենտրոնացված կառույցների և զբ. ինքնուրույն ձեռնարկությունների ձևավորման փուլ՝1990-ից 

Այդ փուլերը և ժամանակաշրջանները տարբերվում են  

  1. Տրանսպորտային միջոցների ընտրությամբ՝ հետիոնտն, ձի, շոգեքարշ, նավ, ավտոմեքնա, ինքնաթիռ 
  1. Ճանապարհորդության շարժառիթ՝ անհրաժեշտ կամ ինքնանպատակ ճամփորդություն՝ ճանաչողական, բուժում, կրոնական և այլն 
  1. Զբոսաշրջիկների թվաքանակով և հասարակության շերտերի պատկանելությամբ 

Զբ, ձևավորման առաջին՝ հնագույն փուլ 

Ամենաերկարն է, ընդգրկում է մթա 9-8-րդ դ. Մինչև մթ. 18-րդ դ: 

Հնագույն ճամփորդությունը Հին Եգիպտոսում կազմակերպել է թագուհի Խատշեմսուտը՝    մթա 16-րդ դար: Նա կազմակերպել է ճամաչողական ծովային ճամփորդություն դեպի Պոնտոս; 

Փարավոն Նիխաոն մթա 6-րդ դար ճանաչողական արշավ է կազմակերպել Աֆրիկա , որը տևել է 3 տարի: 

Սոկրատեսը և Պլատոնը առաջիններից էին ովքեր առանձնացնում էին մենջմենթը, պետական կառավարումը , դրա ֆունկցիաները որպես կառավարման առանձին ոլորտ, դրա մասին կան նաև գրավոր վկայություններ՝ զբոսաշրջության ճանաչողական, լուսաբանման , գիտելիքների բնութագրման, փորձի կուտակման, զբոսաշրջության կառավարման փորձերի մասին: 

Զբ. ձևավորման ինդուստրիալ փուլ 1800-1917 

18-րդ դարում սկսվում է արտադրության ոլորտիի զարգացման գործընթաց, որը ան 

ավանվեց ինդուստրիալ հեղափոխություն: Այն նպաստեց երկրների տնտեսության զարգացմանը և հիմք դրեց զբոսաշրջության ձևավորման և զարգացման համար։

1841 թ. Անգլիացի գործարար Թոմաս Կուկը կատարեց առաջին զբ, ճանապարհորդություններից: Ուղևորության նպատակը երկաաթուղային ճանապարհով ճամփորդելն էր, որին մասնակցեց 600մարդ:  Կուկը 1847 թ ստեղծեց « Զբոսաշրջության միություն», որը զբաղվում էր ուղեգրերի վաճառքով Անգլիա սահմաններից դուրս: Կուկը համարվում զբ. բնագավառի առաջին մենեջերը:

Զբ. զարգացման և մենեջմենթի համակարգման փուլ՝ 1917-1990 

Արևմտյան Եվրոպայում վաղուց էր ձևավորվել  զբոսաշրջությունը՝ Իսպանիա, Անգլիա, Ֆրանսիա: 1917թ Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հիմք դրեց զբ զարգացմանը

Զբ. համաշխարհային մակարդակով կորդինացնելու համար 1968 թ ստեղծվեց Զբ. համաշխարհային կազմակերպությունը: 

ԶՀԿ-ի հիմնական խնդիրներն էին 

  1. Աջակցելը միջազգային տուրիզմի զարգացմանը 
  1. Երկրների միջև բարեկամական մշակութային կապերի ամրապնդմանը 
  1. Պայքար ցանկացած զբ. արգելափակման դեմ 
  1. Գիտահետազոտական աշխատանքների , միջմշակութային հաղորդակցության կորդինացումը: 

3.Զբոսաշրջության խմբերն ըստ նախասիրությունների, պահանջարկն ու առաջարկը 

Ըստ նախասիրությունների  

Զբոսաշրջիկները բաժանվում են երկու խմբի՝ 

  1. Զբ. որոնք բնորոշվում են իրենց ակտիվությամբ 
  1. Զբ որոնք բնորոշվում են յուրահատուկ ոճով՝ աշխարհահայցք, գաղափար, ապրելակերպ 

Դրանք էլ բաժ. Ենթախմբերի տեսակների 

Ըստ ակտիվության բաժ, վես ենթախմբի 

  1. Խաղաղ հանգիստ նախընտրողներ՝ արձակուրդ են գնում ազատվելու հոգսերից, հանգստանալու հանգիստ հաճելի միջավայրում: Նրաց գրավում է ծովը , լողափը: 
  1. Հաճույքի սիրահարներ՝ նախաձեռնող ենթախումբ, հանգստանալուց զբ. տարբեր հաճույքների որոնմամբ, նախընտրում են բարձրաշխարհիկ  
  1. Ակտիվ հանգստ սիրահարներ՝սիրում են բնություն,զբոսանքներ, ծանաբեռնվածություին օրգանիզմի համար: Սիրում են մարզվել թարմ օդ: 
  1. Մարզական հանգիստ՝ մարզիկ զբ. կենտրոնանում են մրցումների վրա, կարևոր է սպորտը, չեն խուսափում ծանրաբեռնվածությունից: 
  1. Ճանաչողական ուսուցողական նպատակով՝ մտահոգված են կթրական, գիտական մակարդակի բարձրացմամբ:
  2. Արկածների սիրահարներ՝մեկնում են միայնակ, սիրում են արկածներ և փնտրում են սուր զգացողություններ: 

Զբ. տնտեսական վիճակը, տեսակները, ձևերը , քանակը որոշվում է պահանջարկով և առաջարկով: 

Մարդն ունի պահանջմունքներ, որոնք մարդու օբյեկտիվ կարիքներն են ինչ որ բաների նկատմամբ: Դրանք լինում են բնական, առաջնային՝ օրինակ սնունդ, հագուստ: Ձևավորվում է գեներով: Երկրորդային պահանջմունքը հոգեբանական է: Ձևավորվում է ժամանակի ընթացքում: Աշխատանքը, միջավայրը , կրթությունը, ձևավորում են նորը տեսնելու, գնահատելու , հանգստանալու, հոգեկան բավարարվածության պահանջմունքներ:

Զբ առաջարկը լինում է՝ նախնական և ածանցյալ: 

Նախնականը՝ գրավում, հետաքրքրում է զբոսաշրջիկին: 

Ածանցյալը կազմվում է զբոսաշրջության նպատակների համար: Առանձնացվում է  զբ. ինֆրաստրուկտուրան՝ ենթաստրուկտուրան և զբ, սուբստրուկտուրան՝ ենթակառուցվածքներ, որոնք սպասակում են  հասարակությանը, նաև տուրիստին: 

Նախնական առաջարկը ի սկզբանե կապված չէ  զբոսաշրջության հետ, նրա մեջ կան գործոններ, որոնք զբոսաշրջիկին թվում է գայթակղիչ 

Ցուցանիշներն են՝ 

  1. Երկրի բնական առանձնահատկությունները՝ աշխարհագրական դիրք, կլիմա,բուսկան, կենդանական աշխարհ և այլն 
  1. Սոցիալ-մշակութային գործոնները՝ մշակույթ, սովորույթ, կրոն,շինություն, ավանդույթ,  
  1. Երկրի ընդհանուր ենթակառուցվածք-տեղեկատվական համակարգ, կապ, տրանսպորտ, գազ, ջուր, մաքրություն: 

4․ Զբոսաշրջության կազմակերպման և իրականացման անվտանգության համակարգը

 

Ճանապարհորդության մեկնելիս զբոսաշրջիկները բախվում են մի շարք խնդիրների հետ,որոնք կարող են ազդել նրանց առողջության, ֆինանսների, և այլնի վրա, այդ կերպ դարձնելով ճամփորդությունը տհաճ և անհաջող։ 

Բարձր վտանգի իրավիճակներ 

Զբոսաշրջիկը ճամփորդելիս կարող է ընկնել վտանգավոր իրողության մեջ քանի որ նա գտվում է ոչ սովորական միջավայրում՝ չի տիրապետում ժեստերին, լեզվին, չունի այդտեղ տարածված հիվանդությունների հանդեպ իմունիտետ, տեղյակ չէ այդ երկրի մշակութային առանձնահատկություններին։ 

1․ Վնասվածքների վտանգ (травмоопасность) 

 
Ֆիզիկական վնասվածքներ զբոսաշրջիկը կարող  է ստանալ ամեն պահին, սակայն  կան առանձնահատուկ իրավիճակներ երբ դրանք առավել կանխատեսելի են՝ ժայռամագլցում, քայլ անտառներում, վտանգավոր վայրէջքներ։ 
Այդ պարագայում պետք է անպայման նշել անհրաժեշտ պաշտպանական իրերի ցանկը, որը զբոսաշրջիկը պետք է ունենա։  
Կան դեպքեր որ այդ իրերը տրամադրում է հենց զբոսաշրջային կազմակերպությունը։ 
 
2․ Շրջակա միջավայրի ազդեցությունը 

Շրջակա միջավայրի ազդեցություն ասելով հասկանում ենք ՝  
 

  •  Բարձրացած կամ ցածրացած ջերմաստիճան 
  • Խոնավություն կամ չորություն 
  • Ճնշման վերելք կամ վայրէջք 

Ճանապարհորդությունից առաջ պետք է ընտրել նպատակային եղակային, վայր նպատակային ճամփորդության համար։  
Մասնակիցներին պետք է տեղեկացնել հնարավոր վտանգների, ռիսկերի մասին։  
Առանձին դեպքերում անցկացնել բուժզզնում համոզվելու համար, որ այդ ճամփորդության ժամանակ խիստ վտանգավոր առողջական փոփոխություններ չեն լինի։ 

3․ Ֆիզիկական ծանրաբեռնվածություն և նյարդա-հոգեբանական ֆակտրներ 

 
Ճամփորդությունները իրական կյանքից տարբերվում են նրանով որ մենք առօրյայում չենք լողում ծովում կամ օվկիանոսում 5 անգամ օրական, կամ այդքան երկար չենք քայլում շոգ կլիմային, այդքան բարձր տարածք չեն բարձրանում ամեն օր։ Չնայած այդ ամենին զբոսաշրջիկը իր վճարի համար պահանջելու է գրավիչ առաջարկներ, ուստի պետք է հաշվի առնել սեռատարիքային կազմը և ճամփորդությունը կազմակերպել ըստ դրա՝ հաշվի առնելով ամեն րոպեն։ 

Նախապես պետք է հոգեբանական- տրամադրող զրույցներ ունենալ զբոսաշրջիկների հետ որպեսզի հետագայում հոգեպես պատրաստ լինեն այդ դժվարությունները հաղթահարելու։ 

4․ Կենսաբանական ֆակտրներ 

Տրոպիկական երկրներում զբոսաշրջիկներին ովքեր չունեն իմունիտետ այդ տարածաշրջանում տարածված հիվանդությունների հանդեպ, անհրաժեշտ է ստանալ պատվաստումներ։ 
Այդ փաստաթղթերը և պատվաստումները մասնավորապես անհրաժեշտ է Աֆրկյան, հարավային Ամերիկայի և այլ նմանատիպ երկրների համար։ 

 
Շատ տարածված են մասնավորապես սննդային թունավորումները ։ Զբոսաշրջիկներին  խորհուրդ չի տրվում օգտվել հանրային սննդի կետերից , բացօթյա տոնավաճառներից։ Օրգանիզմը հաճախ սովոր չի լինում նման սննդի հանդեպ և դրա արդյունքում էլ  Եգիպտոս և Հնդկաստան այցելածների 60 տոկոսը վարակվում է սննդային ճանապարհով։ 
 
Հաջորդ վտանգը միջատների խայթոցից, վտանգավոր կենդնանիների  առաջացած վտանգներն են, որոնք տարածված են ջունգլիներում վտանգավոր անտառներում։

Անձնական ապահովություն և անհատական ռեսուրսների անվտանգություն 

Ճանապարհորդելիս տեղական մշակույթին չտիրապետելու արդյունքում զբոսաշրջիկները հաճախ ենթարկվում են թալանի, հափշտակումների և շատ երկրներում զբոսաշրջիկը այն օղակն է որի վրա կենտրոնացած են գողերը։ 

Վտնագավոր արտանետումները, քիմիական ֆակտրները 

Այս պարագայում ամենավտանգավոր արտանետումները՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներն են և ռադիոակտիվ նյութերի բարձր աստիճանը։ 

Զբոսաշրջիկներին պետք է զգուշանել ճառագայթների վնասների և դրանից պաշտպանվելու եղանակների  կարևորության մասին։ Առանց դրա կարող է ստանալ այրվածքներ, ջերմային հարված։ 
 

Տուրիստական ապահովագրություն 

Ճանապարհորդական վտանգներից խուսափելու համար, զբոսաշրջիկներին առաջարկվում է բժշկական ապահովագրություն։ Այդ դեպքում ինչ որ վնասվածքի կամ թունավորման դեպքում նրան ցուցաբերում անվճար բժշկական օգնություն։ 

Անկանխատեսելի իրավիճակներ 

Անկանխատեսելի իրավիճակներում՝ հրաբուխի ժայթքում, ջրհեղեղ, փոթորիկ և այլն ենթադրում են ճամփորդության ընթացքի հստակ փոփոխություն։ 
Կարող են լինել նաև պատերազմական, քաղաքացիական հարձակումների և այլ վտանգներ։ 
Նման իրավիճակներում պետական համապատասխան մարմիներրը որոշում են կայացնում ինչպես՞ ապահովել անվտանգ տեղափոխումը զբոսաշրջիկների։ 
Այդ ամենի ոչ պատշաճ իրականացման համար զբոսաշրջիկը կարող է դիմել ոստիկանություն կամ այդ երկրի իր դեսպանություն։ 

5․ Մշակութային լանդշաֆտը, երկրի մշակութային կերպարը և մշակութային տուրիզմը 

Մշակութային տուրիզմը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք հետաքրքրվում են այլ երկրների կամ շրջանների  մշակույթով, տեղացի մարդկանց կենսակերպով, պատմությամբ, կրոնով, ճարտարապետությամբ, արվեստով  և նրանց կյանքը կազմող այլ բնագավառներով։ 

 Մշակութային տուրիզմը ընդգրկում է ճանապարհորդություններ դեպի քաղաքային վայրեր, որտեղ կարելի է այցելել օրինակ՝ թանգարանները և թատրոնները։ Այն կարող է նաև ներառել զբոսաշրջությունը գյուղական վայրերում, որը ներկայացնում է բնիկ ցեղերի սովորույթները, կենսակերպը, ծեսերն ու ավանդույթները։ 

Սա զբոսաշրջության կարևոր ճյուղերից է, քանի որ դրա միջոցով երկիրը ավելի է զարգանում և հայտնի դառնում, բացի այդ շատ գումար է բերում երկրին։ Ըստ  Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով ընդհանուր զբոսաշրջության մոտ 37 %-ը կազմում է մշակութային տուրիզմը, և հետագայում այն տարեցտարի աճելու է ևս 15%-ով։

Մշակութային տուրիզմը սահմանվում է որպես՝ անհատների տեղաշարժը իրենց մշտական բնակության վայրից դեպի մշակութային կենտրոններ նոր ինֆորմացիա և փորձ ձեռք բերելու ինչպես նաև մշակութային կարիքները բավարարելու նպատակով։ Մշակութային կարիքներ ասելով հասկանում ենք անհատի սեփական մշակութային ինքնության ամրապնդումը այլ մշակույթներ ուսումնասիրելու միջոցով։ 

Երբ զբոսաշրջիկները այցելում են որևէ վայր՝ ուսումնասիրելու համար դրա մշակույթը, տվյալ վայրին բավականին շատ վնասներ են հասցնում, քանի որ տեղացիները, տեսնելով և ընդօրինակելով եկվորների մշակույթը, կորցնում են իրենց ինքնությունը։

Ըստ տեսարժան վայրերի տեսակների․ 

  • պատմական 
  • ճարտարապետական 
  • մշակութային պարկեր 
  • քաղաքային միջավայր 
  • երաժշտական և պարային փառատոններ 
  • արվեստ և գրականություն 

Ըստ մշակութային բաղադրիչի կարևորության․ 

  • պրոֆեսիոնալ (մշակութային գործիչների գործնական շփումների հիման վրա) 
  • մասնագիտացված (նպատակաուղղված ծանոթություն ուսումնասիրվող օբյեկտի հետ) 
  • չմասնագիտացված (ճանաչման նպատակով մշակութային բարիքների օգտագործում) 
  • ուղեկցվող (որպես լրացուցիչ տուրիստական ​​նպատակներ)  

Ըստ մշակութային ռեսուրսների օգտագործման․

  • ժառանգության տուրիզմ (պատմամշակութային) 
  • ընդհանուր (մշակութային-ճանաչողական կամ էքսկուրսիոն) 
  • արվեստի տուրիզմ (նկարչական արվեստի հանդեպ հետաքրքրություն) 
  • մշակութային-իրադարձային 
  • կրեատիվ մշակութային (հետաքրքրություն սեփական ստեղծագործական և հոգևոր զարգացման նկատմամբ) 
  • էկոմշակութային (նոր մշակութային փորձի ձևավորում, օրինակ, տեղացի մարդկանց ընտանիքում մնալը և այլն) 
  • տպավորությունների տուրիզմ (ներթափանցել կոնկրետ մշակութային վայրի և ժամանակի մեջ) 
  • թեմատիկ (ձևավորված մեկ թեմայի շուրջ) 

Օրինակ, ԽՍՀՄ-ում 1946 թվականին էքսկուրսիաները տուրիստների համար անց էին կացվում մոտ 50 թեմաներով, 1949 թվականին` 332 թեմաներով:

Մշակութային զբոսաշրջությունը հիմնված է մարդու մտավոր, հոգևոր և հաղորդակցական զարգացման անհրաժեշտության վրա: Ուստի ներկայումս հայտնվում են զբոսաշրջության բոլորովին նոր ուղղությունների հսկայական քանակներ ՝ ազգագրական, հնագիտական, ֆլորիստիկական; լուսանկարչական շրջագայությունների, ռազմական շրջագայությունների, գինու, կրոնական և այլ առաջարկներ  հարսանեկան շրջագայություններ

Կախված ուղևորության նպատակից ՝ մշակութային տուրիզմը կարելի է բաժանել հետևյալ տեսակների. 

  1. Էքսկուրսիոն (ճանաչողական) զբոսաշրջությունը ներառում է ուղևորություններ `ծանոթանալու բնական և պատմական և մշակութային տեսարժան վայրերին, թանգարաններին, թատրոններին, այցելած երկրում գտնվող ժողովուրդների ավանդույթներին: Ուղևորությունը կարող է ներառել միաժամանակ և՛ ճանաչողական, և՛ ժամանցի նպատակներ: 
  1. Կրոնական (ուղևորություն դեպի սուրբ վայրեր); 
  1. Ազգագրական (ուղևորության նպատակն է ծանոթանալ տեղի ժողովուրդների մշակույթին, սովորույթներին և սովորույթներին); 
  1. Բնապահպանական (տուրիստական ցուցադրման օբյեկտները ոչ միայն պատմամշակութային, այլև բնական տեսարժան վայրեր են): 

6. Զբոսաշրջության զարգացման  ինդուստրիալ և մենեջմենթի համակարգման փուլ 

Ինդուստրիալ փուլ 

   18-րդ դարում սկսվում է արտադրության ոլորտիի զարգացման գործընթաց, որը անվանվեց ինդուստրիալ հեղափոխություն: Այս փուլը բնութագրել է հանրահայտ տնտեսագետ Ա. Սմիթը իր աշխատություններում: Ինդուստրիալ զարգացման ժամանակաշրջանի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ հենց այդ փուլում երկրագնդի բնակչությունը կրկնապատկվում է: Հետևաբար պետք էր երկրի տնտեսությունը ինդուստրացնել: Բնակչության թվի աճն էլ իր հետ բերեց բնակչության տեղաշարժ: Մարդիկ մեկնում էին նոր ինդուստրացող քաղաքներ կյանքի պայմանները բարելավելու: Հասարակության մեջ ձևավորվեց երկու նոր հատված՝ 

  1. Քաղաքային բնակչություն, որը հիմք դրեց քաղաքային տրանսպորտի և էքսկուրսիաների ձևավորման համար 
  1. Ֆինանսիստների, ֆոնդատերերի նոր դաս,  հարուստ խավ, ովքեր ձևավորեցին զբոսաշրջության շուկան: 

Եվրոպական խավի երիտասարդները կատարում էին մեծ շրջագայության ճամփորդություններ տարբեր երկներ, որտեղ ծանոթանում էին տարբեր մշակույթների, երկրների տնտեսությանը, քաղաքականությանԸ: Սրանք տևում էին 3-4 տարի: Այս ընթացքում են Եվրոպական շատ քաղաքներ դառնում զբ. կենտրոններ՝ օրինակ Փարիզը: 

Քանի դեռ զբ. քիչ էին նրանք էին վճարում առանձին երկաթուղում ,  հյուրանոցի և այլ ծախսեր: Երբ զբ. թիվը մեծացան ի հատ եկան առանձին կազմակերպություններ, ովքեր իրենք սկսեցին իրականացնել զբ. համալիր ծառայություններ: Սկզբում դրանք միայն տրանսպորտային կազմակերպումներ էին, հետո ներառվեց նաև հյուրանոցը: 

Հետզհետե ձևավորվեց զբ. շուկա: Կուկը սկիզբ դրեց էքսկուրսիաներին, որպես զբոսաշրջության հանգստի քաղաքակիրթ ձև: 19-րդ դ հասակության կենսամակարդակի զարգացումը և ազատ ժամանակի առկայությունը, տրանսպորտի զարգացումը նպաստեցին ժամանակակից զբ. զարգացմանը: 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s