Արցախի Հանրապետությունում այսօր կա 24 ջրամբար, որոնցից 22-ն ունեն մելիորատիվ (ոռոգման), իսկ մյուս 2-ը՝ էներգետիկ նշանակություն: Էներգետիկ երկու ջրամբարներն են՝ Սարսանգի ու Մատաղիսի ջրամբարները։
Սարսանգի ջրամբար

Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի հյուսիսում՝ Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի միջին հոսանքում: Ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Սարսանգը կառուցվել է ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն ունեցող Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Սարսանգի ջրամբարն ունի ավելի քան 600 խմ ջրատարողություն, որից 500 մլն խմ-ն՝ օգտակար: Սա ոչ միայն Արցախի, այլև հայկական երկու հանրապետությունների տարածքում ամենամեծ ջրամբարն է, ունի 126 մ բարձրություն և 550 մ երկարություն։
Մատաղիսի ջրամբար

Մատաղիսի ջրամբարը գտնվում է Սարսանգից հյուսիս-արևելք՝ Թարթառ գետի վրա։ Ինչպես Սարսանգի ջրամբարը, սա ևս էներգետիկ նշանակության է: Շահագործման է հանձնվել 1976 թվին։ Ինչպես Սարսանգի, այնպես էլ Մատաղիսի ջրամբարը շահագործում էր «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն։ Ըստ Արցախի ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանի՝ Մատաղիսի ջրամբարի ընդհանուր ծավալը 5 մլն խմ է: 2012-ին Մատաղիսում շահագործման են հանձնվել «Մատաղիս-1» և «Մատաղիս-2» փոքր ՀԷԿ-երը: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այս ջրամբարի վերակառուցումից հետո հնարավոր կլինի ոռոգել 96 000 հա տարածք։ Այժմ այն տնօրինում է Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ն, որն Ադրբեջանի կառավարության վերահսկողության ներքո է։ Մատաղիսի ջրամբարը 2020-ի հոկտեմբերի 9-ին արդեն իսկ գրավված էր ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։
Խաչենի ջրամբար
Խաչենի ջրամբարը օգտագործվում էր ոռոգման նպատակով և իր տեսակի մեջ մեծությամբ առաջինն էր Արցախում։ Ջրամբարի տարողությունը 22 մլն խմ է։ Կառուցվել է Խաչեն գետի վրա 1964-ին։ 44-օրյա պատերազմի արդյունքում այն հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ 2022-ի ապրիլին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրենք կվերակառուցեն Խաչենի և իրենց վերահսկողության տակ անցած մյուս ջրամբարները։ Ըստ Ալիևի՝ այդ ջրամբարները թույլ կտան ոռոգել 10 000 հա տարածք։
Վարանդա գետի վրա երեք ջրամբար կա՝ Վարանդա-1, Վարանդա-2, Վարանդա-3՝ ընդհանուր 10 մլն խմ տարողությամբ։ Բոլորն էլ կառուցվել են խորհրդային տարիներին: Բոլորն էլ անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո պատերազմի ընթացքում։
Վարանդա-1 գտնվում է ամենացածր նիշում և կուտակում մյուսներում չկուտակվող-դուրս եկող ջրերը: Վարանդա-2-ը առաջինի անմիջական հարևանությամբ է, սակայն հստակ տեղեկություններ դրա շահագործման վերաբերյալ չկան։ Վարանդա-3-ը մոտ 3 մլն խմ ընդհանուր ծավալ ունի, ինչը հնարավորություն կտար ոռոգել 500-1000 հա հողատարածք։ Երկար տարիներ չի գործել, ջրընդունիչ, ջրթող համակարգերի հիմնական մասն ավերված էին։ 2015-ին նշվում էր, որ Ջրային տնտեսություն ՓԲԸ-ի պատվերով մեկնարկել են վերակառուցման աշխատանքները։Ադրբեջանի պնդմամբ՝ երեք ջրամբարները միասին հանարավորություն կտան ոռոգել 6 200 հա տարածք։
Քաշաթաղի ջրամբարի և ՀԷԿ-ի կառուցման մասին հայտնի դարձավ 2015-ին։ Այն կառուցվելու էր Հագարի և Աղավնո գետերի միախառնման տեղում՝ սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշի նախաձեռնությամբ և ներդրումով։
Սարսանգի ջրամբարից հետո Արցախում այն մեծությամբ երկրորդը պետք է լիներ։ Նախագծող, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի ղեկավար Յուրի Ջավադյանը ծրագրի մեկնարկին հայտնել էր, որ 12 մլն խմ ծավալով ավազանի պատվարն ունենալու է 40մ բարձրություն։ Շինարարությունը, սակայն, այդպես էլ անավարտ մնաց։ Պատերազմի արդյունքում այդ տարածքը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողությանը։
Խուդաֆերին և Գիզ Գալասի
Խուդաֆերինի ջրամբարը սկսել է կառուցվել 1988-ին՝ Իրանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանին՝ Արաքս գետի վրա։ Շինարարության պայմանագիր էր կնքվել ԽՍՀՄ-ի և Իրանի միջև: Սովետական միության փլուզումից հետո շինարարությունը պետք է տարվեր Ադրբեջանի և Իրանի միջև, սակայն սկսեց պատերազմը, այդ տարածքն անցավ Արցախի ազդեցության տակ։ Չնայած ադրբեջանական կողմի դժգոհություններին՝ ջրամբարի շինարարությունը շարունակվեց նաև այդ ժամանակ։ Կառուցման աշխատանքները կատարում էին իրանցիները, այդ և շահագործման հետ կապված հարցերը ընթացել են գաղտնի պայմանններում։
Հանրապետության տարածքում լճերը հազվադեպ են։ Ծայր արևմուտքում տեղակայված են 5 ջրավազաններ։ Դրանք են Սև լիճը և Աղի լճերի համակարգը, որն իր մեջ ներառում է 4 լիճ (Մեծ Ալ, Փոքր Ալ և այլն), հյուսիսում տեղակայված են երկու` Սև և Գորտագարակ լճերը։
Հանրապետության տարածքում լճերը հազվադեպ են։ Ծայր արևմուտքում տեղակայված են 5 ջրավազաններ։ Դրանք են Սև լիճը և Աղի լճերի համակարգը, որն իր մեջ ներառում է 4 լիճ (Մեծ Ալ, Փոքր Ալ և այլն), հյուսիսում տեղակայված են երկու` Սև և Գորտագարակ լճերը։
Գետերից են՝
Ա
Բ
- Բազմածակ (գետ)
- Բալայքյուրակ
- Բալլուջա (գետակ)
- Բալուջա (գետակ)
- Բաղըրսըխ (գետ)
- Բայանդուր (գետակ)
- Բարակ (գետակ)
- Բլութան (գետակ)