Էկոտուրիզմն Աֆրիկայում

on

Էկոլոգիական զբոսաշրջությունը  դա բնության, նրա բաղադրիչների և բնական հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող ճանապարհորդություններն են։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են՝ բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ։ Ըստ բնույթի էկոզբոսաշրջությունը լինում է՝ բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։

Աֆրիկայում նույնպես էկոտուրիզմը զբոսաշրջության ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է ու առանձնահատուկ ոլորտ է, քանի որ ապահովում է տեղի բազմաթիվ երկրների տնտեսությունը։

Աֆրիկայում կան զբոսաշրջության տարբեր տեսակներ, քանի որ աֆրիկյան բնությունը շատ բազմազան է և միևնույն ժամանակ հարուստ յուրահատուկ հատկանիշներով: Այս առումով էկոտուրիզմն այժմ ամենատարածվածն է ժամանակակից ճանապարհորդների մոտ, ովքեր փնտրում են ոչ միայն սովորական հանգիստ, այլև անսովոր զգացողություններ և սուր հիշողություններ:

Սև աշխարհամասում էկոլոգիական զբոսաշրջությունը նշանակում է՝ լինել մայրցամաքի այն վայրերում, որտեղ կան բնության հատուկ օբյեկտներ, որոնք ենթակա չեն որևէ աղավաղման կամ աղտոտման։ Ընդ որում, նման ճամփորդության նպատակը եզակի բնական պայմանների իմացությունն ու դրանց հետագա բարելավումն է։

Էկոտուրիզմի լավագույն ուղղություններն Աֆրիկայում

1․&BEYOND Phinda

Ֆինդա մասնավոր արգելանոցն իր մեջ ներառում է 29,866 հեկտար պաշտպանված վայրի բնության հողատարածք: Այնտեղ կարող եք տեսնել մայրցամաքի խոշոր կենդանիներից՝ առյուծ, ընձառյուծ, փիղ, գոմեշ և ռնգեղջյուր, քանզի դա նրանց տունն է, ինչպես նաև կարող եք հանդիպել ավելի քան 436 թռչունների տեսակներ: Արգելոցը հատկապես հայտնի է հազվագյուտ սև ռնգեղջյուրի առկայուցըամբ, որոնց կարելի է նաև նկարահանել:

Արգելանոցն իր մեջ ընդգրկում է Հարավային Աֆրիկայի անտառները, խոտածածկ տարածքները, լեռնաշղթաները, գետերը, ճահիճները:

Ֆինդա ընկերությունն առաւարկում է՝

<<Ընտանեկան տուր փաթեթ>>, որը կազմված է 13 օրից և ունի հարուստ գրաֆիկ, որի ընթացքում ծանոթանում եք վայրի բնութանն ու շփվում վայրի կենդանիների հետ։

<<7 հրաշք, 7 օր>> այս տուր փաթեթն առաջարկում է՝ վրանային հանգիստ լճի ափին, մասնակցություն վայրի բնության պահպանման գործունեությանը, լողալ օվկեանոսում հատուկ սարքավերուներով, ծանոթացում Զուլուս համայնքին և այլն։

Instagram

Facebook

YouTube

2. Volcanoes National Park, Rwanda

Ռուանդայի հյուսիս-արևմտյան անկյունում գտնվող Վիրունգա լեռնաշղթայի մառախլապատ, անտառապատ լանջերին է գտնվում Հրաբխի ազգային պարկը: Սա Աֆրիկայի լավագույն էկոտուրիզմի ուղղություններից մեկն է, որտեղ ապրում է աշխարհի լեռնային գորիլաների մեծ մասը: Եվ որպես Աֆրիկայի ամենաբազմազանության զբոսայգիներից մեկը, Հրաբխային ազգային պարկը պարծենում է նաև թռչունների երգի սիմֆոնիայով, որտեղ ավելի քան 180 թռչունների տեսակներ են ապրում խիտ անտառում:

Ռուանդան որպես երկիր առաջատար է կայուն էկոտուրիզմի ոլորտում, այնտեղ արգելվում է պլաստիկ տոպրակների օգտագործումը, ունեն կայուն մոդելային կացարաններից և կենդանիների պահպանման խիստ կանոնակարգ: Հրաբուխներ ազգային պարկը կենտրոնացած է գորիլաների պահպանման վրա, որտեղ կա մոտ 400 լեռնային գորիլաներ: Պարկում կազմակերվում են քայլարշավներ, որի ընթացքում զբոսաշրջիկները կկարողանան հանդիպել գորիլաների հետ դեմ առ դեմ: Մտնելով այս կախարդական աշխարհ, դուք արագ կհասկանաք, թե ինչու է Դիանա Ֆոսսին իր կյանքի 20 տարին նվիրել այս անտառներին:

Քանի որ ազգային պարկը հանդիսանում է գորիլաների և այլ վայրի կենդանիների պաշտպանության վայր, նախքան այնտեղ այցելելը, դուք պետք է ստանաք անհրաժեշտ թույլտվությունները: Բացի այդ, դուք պետք է հետևեք խիստ պահպանման կանոններին, որպեսզի ոչ դուք վնասվեք, ոչ էլ վայրի բնությունը:

3․ South Luangwa National Park, Zambia

Հարավային Լուանգվա ազգային պարկը գտնվում է՝ Զամբիայի Լուանգվա հովտում և զբաղեցնում է տարածէի մոտ 9050 կմ²-ը։ Պարկն այլ կերպ անվանում են նաև «Հարավային պարկ»: Ազգային պարկով է հոսում նաև համանուն գետը, այն դարձնելով ավելի գեղեցիկ ու հետաքրքիր։ Այգին հայտնի է իր բազմազան կենդանական աշխարհով, այնտեղ կան՝ աֆրիկյան վայրի շուն, առյուծ և ընձառյուծ, փիղ, գոմեշ, գետաձի և այլն։ Այգում կան նաև ավելի քան 400 տեսակի թռչուններ։ Լուանգվա ազգային պարկն առաջարկում է ինչպես հյուրանոցային, այնպես էլ վրանային գիշերակացներ, տուրեր առավոտյան և երեկոյան ժամերին։ Կան բոլոր պայմանները, որպեսզի զբոսաշրջիկն այցելի այտեղ։

YouTube

4. Okavango Delta, Botswana

5. Lake Nakuru National Park, Kenya

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s