Լեռնագնացությունն Աֆրիկայում

on

Աֆրիկայի լավագույն 10 լեռնաշղթաները

RangeCountriesHighest Point
Atlas MountainsMorocco, Algeria, TunisiaMount Toubkal (4,167m)
DrakensbergSouth AfricaThabana Ntlenyana (3,482m)
Ethiopian HighlandsEthiopiaMount Abuna Yosef (4,550m)
Marrah MountainsSudanDeriba Caldera (3,042m)
MagaliesbergSouth AfricaNooitgedacht (1,852m)
Nuba MountainsSudanUnknown (1,325m)
Rwenzori MountainsUganda / DRCMount Stanley (5,109m)
Simien MountainsEthiopiaRas Dashen (4,550m)
SwartbergSouth AfricaSeweweekspoortpiek (2,325m)
Virunga MountainsUgandaMount Karisimbi (4,507m)

Կիլիմանջարո լեռ

Կիլիմանջարո լեռը գտնվում է Տանզանիայի Կիլիմանջարո շրջանում և ունի 5895 մ բարձրություն (19341 ոտնաչափ): Այն հրաբխային լեռ է, և նրա վերջին ժայթքումը տեղի է ունեցել մոտ 150,000 տարի առաջ: Այս լեռն ունի երեք հրաբխային կոն՝ Մավենզին, Շիրան և Կիբոնը (այս կոնը քնած է և կարող է նորից ժայթքել, ինչը վտանգ է ներկայացնում լեռնագնացների համար): Կիլիմանջարոն Աֆրիկայի ամենաբարձր լեռն է և Տանզանիայի գերիշխող հրաբուխն է: Լեռան առաջին վերելքը դեպի գագաթ եղել է Հանս Մեյերի և Լյուդվիգ Պուրտշելերի կողմից՝ 1889 թվականին։ Այս հայտնի լեռը նույնպես Կիլիմանջարո ազգային պարկի մի մասն է և հանդիսանում է Արևելյան Աֆրիկայի լեռնագնացության գլխավոր ուղղությունը:

Կիլիմանջարոյի ազգային պարկը բարձր եկամուտներ է բերել երկրին, ավելի քան 51 միլիոն դոլար, և 2011-2012 թվականներին այցելել է ավելի քան 16,425 ալպինիստ: Լեռն ունի ավելի քան յոթ հայտնի արշավային երթուղիներ՝ Machame, Mweka, Lemosho, Marangu, Shira, Rongai և Umbwe: Եվ այս բոլոր երթուղիներից Մաչամեն ամենագեղատեսիլ և զառիթափ երթուղին է, քանի որ այն կարող է ավարտվել 6-7 օրվա ընթացքում: Վերոնշյալ բոլոր երթուղիներից Ռոնգաիը ամենահեշտ և ամենաքիչ տեսարժան երթուղին է: Այնուամենայնիվ, վերելքի և վայրէջքի երթուղիները նույնն են, և բնակեցման հարմարությունները սովորաբար կիսվում են տնակներում շատ այլ ալպինիստների հետ: Ալպինիստներին միշտ խրախուսվում է հետազոտություններ կատարել տարբեր երթուղիների վերաբերյալ, ինչպես նաև համոզվել, որ դրանք լավ սարքավորված են և ֆիզիկապես ունակ: Արշավը սովորաբար խոչընդոտում է՝ բարձրությունը, երբեմն ուժեղ քամիները և ցածր ջերմաստիճանը:

Քայլարշավային երթուղիներ

Քենիա լեռ

Այս լեռը Քենիայի ամենաբարձր լեռն է և զիջում է Կիլիմանջարո լեռին։ Նրա ամենաբարձր գագաթներն են՝ Բատիան, որը գտնվում է 5199 մ բարձրության վրա, Պոինտ Լենանա 4985 մ բարձրությամբ, և Նելիոն 5188 մ բարձրությամբ: Լեռը գտնվում է Քենիայի կենտրոնում և հասարակածից մոտ 16,5 կմ հարավ և Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից 150 կմ հյուսիս-արևելք: Լեռը նաև Քենիայի Հանրապետության սկզբնական անունն է: Քենիան ստրատովյան հրաբուխ է և ստեղծվել է 3 միլիոն տարի առաջ: Գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 7000 մ․ բարձրության վրա և երկար տարիներ ծածկված է եղել սառցե գլխարկով: Ունի տասնմեկ փոքր սառցադաշտեր, և նրա անտառապատ լանջերը շատ կարևոր են, քանի որ Քենիայի շատ տարածքներ ջուր են մատակարարում: Լեռան տարածքի մի մասը (715 կմ) նշանակվել է որպես ազգային պարկ, որը կոչվում է Mount Kenya National Park և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 1997 թվականին:

Լեռն ունի բազմաթիվ գագաթներ, որոնք պահանջում են ժայռամագլցում։ Ամենաբարձր գագաթներից մեկը, որը կարելի է բարձրանալ առանց մագլցելու՝ Պոինտ Լենանան է, որն ունի 4985 մ բարձրություն, այս գագաթը հիմնականում բարձրանում են այգի ժամանող այցելուների մեծամասնությունը: Քչերն են բարձրանում Նելիոնի և Բատիանի մյուս գագաթները, քանի որ դրանք ամենաբարձր գագաթներն են։ Բատիանն առաջին անգամ բարձրացել են Ֆիրմինն ու Հիքսին 1944 թվականի՝ հուլիսի 31-ին: Այս երթուղին բարձրանալու համար պետք է 2 օր։ Լեռը հայտնի է նաև իր լավ սառցե երթուղիներով, դրանք ներառում են. Diamond couloir և Ice Window երթուղիները: Ձյունն ու սառույցը լեռան վրա վերջին տարիներին մեծ տեմպերով քչանում են, ինչն ավելի դժվար ու վտանգավոր է դարձնում բարձրանալը։ Քենիան ունի ութ արշավային արահետներ, որոնք տանում են դեպի գլխավոր գագաթները։ Դրանք են՝ Կամվետի երթուղին, Նարո, Մորո, Չոգորիա, Մերու, Բուրգուրետ, Տիմաու և Սիրիմոն, սովորաբար օգտագործվող երթուղիներն են՝ Չոգորիան, Սիրիմոն, Մորոն և Նարոն, ու նրանք ունեն կանոնավոր դարպասներ, մնացած երթուղիները պահանջում են հատուկ թույլտվություն Kenya Wildlife Services-ից՝ օգտագործելու համար:

Քայլարշավային երթուղիներ

Ռուվենզորի լեռը

Ռուվենզորի լեռը, որը երբեմն կոչվում են «Լուսնի լեռ», գտնվում է Աֆրիկայի արևելյան հատվածում՝ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության և Ուգանդայի սահմանին: Լեռը գտնվում է ծովի մակարդակից 5109 մ բարձրության վրա, իսկ նրա ամենաբարձր գագաթները ամբողջությամբ և մշտապես ծածկված են Քենիայի և Կիլիմանջարոյի լեռների ձյունով։ Լեռն ունի ինչպես՝ Վիրունգա ազգային պարկ, այնպես էլ Ռվենզորի ազգային պարկ: Այս լեռը ձևավորվել է երեք միլիոն տարի առաջ ուշ Պլիոցենի դարաշրջանում և դա բյուրեղային ապարների բարձրացված բլոկի արդյունք էր, որը ներառում է. ամֆիբոլիտ, գնեսիս, գրանիտ և կվարտիտ:

Կա նաև Ռուվենզորի լեռնաշղթան, որն ունի մոտ 20 կմ երկարություն և 65 կմ լայնություն և ունի ավելի քան 6 լեռնազանգված, որոնք բաժանված են խորը կիրճերով, դրանք են՝ Սպեկ լեռը 4890 մ, Սթենլի լեռը 5109 մ, Էմին լեռը 4798 մ, Բեյքեր լեռը 4715 մ, Լուիջի դի Սավոյա լեռը 4627 մ․ և Գեսսի լեռը 4715 մ․։ Սթենլի լեռն ունի բազմաթիվ օժանդակ գագաթներ, իսկ Մարգարիտա գագաթը ամենաբարձր կետն է: Այս լեռան հետազոտությունները առաջին անգամ արվել են եվրոպացիների կողմերից։ Առաջինը՝ Հենրի Մորթոն Սթենլիի կողմից 1889 թվականին, երկրորդը Ուիլյամ Գրանտն էր, ով բարձրացավ լեռը և հասավ մինչև 3254 մ բարձրության: Ավելին, առաջին վերելքը դեպի գագաթ կատարել է Աբրուցի դուքսը՝ 1906 թվականին։ Այս լեռները հայտնի են արշավներով և լեռնագնացության համար հիանալի վայրեր են։ Այստեղ կազմակերպվում են 9-12 օր տևողությամբ արշավներ, որոնք փորձառու լեռնագնացների համար է։ Իսկ այն զբոսաշրջիկները, ովքեր նախընտրում են ավելի թեթև արշավներ, իրենվ համար կան Բակոնզոյի մոտակա մի քանի գյուղեր, որոնք առաջարկում են արշավներ բնության գրկում, այցելություններ ֆերմերային տարածքներ, ինչպես նաև մշակութային ներկայացումներ:

Քայլարշավային երթուղիներ

Քեմերուն լեռը

Քեմերունը գործող հրաբխային լեռ է, որը գտնվում է Գվինեական ծոցի սահմանին: Այն ամենաբարձր կետն է արևմտյան և կենտրոնական Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայում։ Նաև Աֆրիկայի ամենանշանավոր գագաթն է և զբաղեցնում է 31-րդ տեղը աշխարհում: Լեռը Աֆրիկայի ամենամեծ հրաբուխներից մեկն է և բարձրանում է մինչև 4040 մ Արևմտյան Կամերունի ափից: Լեռն առաջին անգամ բարձրացել է Մերի Քինգսլին 1897 թվականին։

Այս լեռը նույնպես 2014 թվականին դարձլ է ազգային պարկ։ Արշավները հիմնականում սկսվում են Բուեայից, որը քաղաք է լեռան ստորոտում: Արշավների համար կան մի քանի տարբերակներ, որոնցից ամենահայտնիներն են՝ երկօրյա և եռօրյա արշավները, որոնց նպատակակետը խառնարանին հասնելն է: Չորսօրյա արշավի ժամանակ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան քայլել վայրի բնության գրկում՝ արգելավայրում, որտեղ կարող են տեսնել նաև փղերին: Քեմերունի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2012թվին։ Լեռան վրա կան նաև բազմաթիվ արահետներ հատուկ լեռնագնացների համար, որոնցից ամենահին և զառիթափ արահետը կոչվում է ՝ Գինեսի արահետ։ 2-ից 3 օր տևողությամբ արշավի համար կան նաև բեռնակիրներ և ուղեկցորդներ, լեռան վրա կան հիմնական ճամբարներ և տնակներ, որոնք կարելի է գտնել արահետի երկայնքով:

Քայլարշավային երթուղի

Մերու լեռը

Մերու լեռն ունի 4565 մ․ բարձրություն, գտնվում է Տանզանիայի հյուսիսում՝ Առուշա ազգային պարկում։ Լեռը շատ հաճախ կոչում են նաև՝ Մերուսամա։ Այն հայտնի է լեռնագնացների շրջանում, հատկապես նրանց, ովքեր ցանկանում են ֆիզիկապես ավելի լավ ամրապնդվեն հետագայում ավելի բարձր ու բարդ գագաթներ նվաճելու համար: Մերու լեռն ունի հրաբխային ծագում և վերջին խոշոր ժայթքումը եղել է 8000 տարի առաջ (կարծիքները տարբեր են այն մասին, թե այն ներկայումս ակտիվ է, թե քնած):

Քանի որ այն գտնվում է Տանզանիայի Առուշա ազգային պարկում, արշավներն իրենց մեջ ներառում են նաև վայրի բնության մոտիկից դիտում, նրանք մոտիկից կարող են տեսնել՝ գոմեշների, ընձուղտների, փղերի և այլ վայրի կենդանիների: Քանի որ զբոսաշրջիկները գտնվում են վայրի բնության գրկում, ինչը իրենից վտանգ է ներկայացնում, արշավների ժամանակ բացի գիդերից, կցվում են նաև զինված ռենջերներ, ովքեր էլ ուղեկցում են արկածախնդիր զբոսաշրջիկներին:

Մերու լեռն իր այցելուներին առաջարկում է էկոհամակարգերի և երկրաբանական առանձնահատկությունների կտրուկ հակադրություններ: Նրա ստորին հատվածը մինչև 2900 մ․ ծածկված է փարթամ անտառներով, իսկ վերևում ավելի չոր ու ժայռային է, ավելի բնորոշ հրաբխային լեռներին: Մերու լեռան գագաթին հասնելով, արշավականները կարող են տեսնել հրաբխի խառնարանի հիասքանչ տեսարանը:


Քանի որ լեռը քիչ է զբոսաշրջիկների կողմից, այն այնքան էլ մարդաշատ չէ և, հետևաբար, իդեալական վայր է ժայռամագլցողների համար:

Քայլարշավային երթուղիներ

Օգտագործված հղումներ՝ 1, 2, 3, 4

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s