Առողջարաններ Եգիպտոսում

on

Առողջարանային տուրիզմը զբոսաշրջության հնագույն ձևերից է։ Անտիկ ժամանակներից մարդիկ սովորել են օգտագործել հանքային ջրերը բուժման նպատակով։ Հնդկական, չինական և հրեական մշակույթի հնագույն նմուշներում պահպանվել են տեղեկություններ Հին Հունաստանում և Էվբեյա կղզիներում ջերմային աղբյուրներում մարդկանց լոգանքների վերաբերյալ։ Այդ ժամանակներից ի վեր կուրորտային գործը մեծ փոփոխության է ենթարկվել և վերածվել է հանգստի ճանաչված ձևի։ Ինչպես կուրորտային գործը այնպես էլ ուղևորությունները բուժման նպատակներով հին պատմություն ունեն։ Դեռ հին հույները և հռոմեացիները օգտագործում էին բուժիչ աղբյուրների և բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող վայրերը, որպեսզի վերականգնեն իրենց առողջությունը։ Կուրորտներ էին ժամանում ոչ միայն հիվանդ մարդիկ, այլ նաև առողջ մարդիկ, ովքեր ունեին բավականին ֆինանսական միջոցներ և ովքեր ցանկանում էին հանգստանալ։ Հունաստանում մեծ համբավ ունեին Էպիդավր և Կոս, իսկ Հռոմում հայտնի էր մերձծովյա Բայի կուրորտները։ Փոխվում էին ժամանակները, սակայն չէր փոխվում այս ուղևորությունների դրդապատճառները։ Բնական աղբյուրների բուժիչ հատկությունները, ինչպես և առաջ, կուրորտային վայրեր են գրավում բազմաթիվ ցանկացողների։

 Bellagio Beach Resort & Spa

Այս եվրոպական ոճով և ժամանակակից հյուրանոցն/հանգստավայրն առանձնանում է իր մասնավոր լողափի տարածքով, օդապարիկ-սերֆինգի/kite-surfing դպրոցով սենյակներով: Հըուրանոցն ունի լողավազան նախատեսված մեծահասակների համար, մանկական լողավազան և ջեռուցվող լողավազան, որը ջրային բլրակներով։

Հյուրանոցն ունի համարներ, որոնք կոչվում են ՝ Panorama դրանք ունեն ,տեռասա կամ պատշգամբ, արբանյակային հեռուստատեսություն և մինի բար: Որոշ սենյակներից բացվում է տեսարան դեպի Կարմիր ծով: Յուրաքանչյուր սենյակ ունի սալիկապատ հատակ և գունավոր ծածկոցներ։ Առանձին լոգարանում տրամադրվում են լոգանքի պարագաներ և վարսահարդարիչ։

Առողջարանի գլխավոր ռեստորանում մատուցվում են միջազգային ֆուրշետներ: Լողափում և լողավազանի բարերում կարելի է վայելել մի շարք խմիչքներ, ներառյալ էկզոտիկ կոկտեյլները:

Հուրգադայի միջազգային օդանավակայանը Bellagio Beach Resort & SPA-ից 20 կմ հեռավորության վրա է: Հուրգադայի կենտրոն կարելի է հասնել ընդամենը 15 րոպեում։

Sofitel Legend Old Cataract Aswan

Հյուրանոցը բացվել է 1902 թվականին, և ասում են, որ Ագաթա Քրիստին այստեղ գրել է «Մահը Նեղոսի վրա» գրքի մի մասը, և հյուրանոցը հյուրընկալել է բազմաթիվ այլ գրական լեգենդների և հայտնի ճանապարհորդների:

2011-ին Sofitel-ը գնեց հանգստավայրը, և այն ենթարկվեց հիմնովին վերանորոգման, որն ամբողջությամբ վերականգնեց սենյակներն ու տարածքները, պահպանելով պատմական կարգավիճակը՝ միաժամանակ թարմացնելով հարմարությունները ժամանակակից մոտիվներով։

Ունի երեք ռեստորան, ներառյալ 1902 թվականի հայտնի ռեստորանը, որը մատուցում է ֆրանսիական բարձր խոհանոցային սնունդ , սա Վերին Եգիպտոսի ամենանորաձև ու ամենահայտնի սննդի կետն է:

Սպա սրահը, որը կոչվում է՝ Սո/So, հյուրերին առաջարկում է բարձրակարգ հանգիստ՝ ամբողջ օրը կղզիներով նավարկելուց հետո՝ սյունազարդ փակ լողավազան, թուրքական բաղնիքով՝ համամով։

Marriott Mena House

Հին Եգիպտոսի պահպանված մեկ այլ հյուրանոցներից է՝ Mena House-ը, որն ունի փարթամ այգիներ, զարդարված է շքեղ ջահերով, այնտեղի կամարներն ու փայտե երեսպատումը ձեզ անմիջապես տեղափոխում են անցյալ:

Սա Կահիրեում ամենահանգստացնող առողջարանային տարբերակն է:

Ի դեպ դուք չեք կարող ավելի մոտենալ Գիզայի բուրգերին, քան հըուրանոցն է: Marriott Mena House հյուրանոցը գտնվում է հենց բուրգի բարձրավանդակի գլխավոր մուտքի մոտ և շատ սենյակներ ունեն ուղիղ տեսարաններ դեպի բուրգերը:

Հանգստի համար կարող եք ընտրել կամ պատմական թևը՝ որտեղ սենյակներում շարունակվում է ավանդական արաբական դիզայնը, կամ ժամանակակից թևը՝ որտեղ սենյակները զարդարված են դասական ֆրանսիական ոճով: Բոլոր սենյակներն ունեն պատշգամբ, որտեղից տեսարան է բացվում դեպի արմավենիներ կամ բուրգեր։

Վերջնական փորձի համար արժե գնալ Բուրգից տեսարանով սենյակ, քանի որ ձեր կյանքում հաճախ չէ, որ առավոտյան բացում եք վարագույրները և հիանում Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկով:

Իսկ լողավազանն ուղղակի հիանալի տարբերակ է բուրգերը ուսումնասիրելուց հետո, փոշոտ օրվանից զովանալու համար:

Օգտագործված հղումներ 1, 2, 3, 4, 5,

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s