Մարկետինգը տուրիզմում

on

Մարքեթինգը ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց, տարածքների և գաղափարների պահանջարկի կանխատեսումն է, կառավարումը և բավարարումը փոխանակման միջոցով։
Մարկետինգը գիտություն է, որն ուսումնասիրում է շուկան, տարբեր մարկետինգային միջոցառումների միջոցով, թույլ է տալիս նախագծել, մշակել պրոդուկտ, մշակել գին և այդ պրոդուկտի տարածման մեթոդները , ինչպես նաև խթանել ապրանքների և ծառայությունների իրացմանը։ Մարկետինգային միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը որոշվում է հետևյալ պատճառներով՝
1. ազատ մրցակցությունը,
2. նույնատիպ ապրանքների կամ ծառայությունների ընտրության հնարավորությունը,
3. սպառողների բարձր տեղեկատվությունը։
  Մարկետինգային գործունեությունը ուղղված է՝
1. սպառողների խմբերի բացահայտմամբ և դրանց վերլուծությամբ,
2. այդ խմբին համապատասխան ծառայությունների կամ ապրանքների արտադրմամբ,
3. ծառայություններին համակցող ընկերությունների կոորդինացիայով,
4. գտնել բիզնեսի վերահսկման ճանապարհներ յուրաքանչյուր մակարդակի վրա։
Մարկետինգը տուրիզմի մեջ
Մարկետինգը զբոսաշրջության մեջ ապրանքների և ծառայությունների առաջխաղացման, մշակման և խթանման միջոցառումներին ուղղված գործունեություն է։ Այս մարկետինգի տեսակի սպեցիֆիկ բնույթը որոշվում է զբոսաշրջային պրոդուկտի յուրահատկություններով։ Զբոսաշրջային պրոդուկտը՝ նյութական և ոչ նյութական սպառողական գնումների մի խումբ է, որն անհրաժեշտ է զբոսաշրջիկին իր պահանջմունքները բավարարելու համար։ Զբոսաշրջության պրոդուկտը բաղկացած է 3 մասից.
1. տուր,
2. գիդի ծառայություն,
3. սպառման ապրանքներ։
Զբոսաշրջային ծառայությունները ունեն 7 բնութագրիչներ.
1. ծառայությունը հնարավոր չի պահեստավորել,
2. ծառայությունների ոչ նյութական լինելը, ինչը նշանակում է, որ այն հնարավոր չէ չափել որպես պրոդուկտ, այդ իսկ պատճառով շատ կարևոր է սպառողների կարծիքը և ընկերության համբավը,
3. ծառայության սեզոնայնությունը,
4. ծառայության ստատիկություն, այսինքն՝ որոշակի տեղի հետ կապվածություն (հյուրանոցը կամ բազան հնարավոր չէ այլ տեղ տեղափոխել)
5. ծառայության ձեռք բերման և այն օգտագործման ժամանակային տարբերությունը,
6. արտադրողի և սպառողի տարածքային տարբերություն,յ
7. սպառողն է հաղթահարում մեծ տարածություն, որպեսզի հասնի ապրանքին և ոչ թե հակառակը։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s