Գինեգործարաններ Ավստրալիայում

on

Ավստրալիան մայրցամաք է հարավային կիսագնդում։ Ողողվում է Հնդկական օվկիանոսով և Խաղաղ օվկիանոսի ծովերով։ Խոշոր ծոցերից են՝ Քարփենթարիայի ծոցը, Ավստրալիական Մեծ ծոցը, կղզիներից՝ Թասմանիան։ Միակ մեծ թերակղզին Քեյփ Յորքն Է։ Հյուսիսարևելյան ափին զուգահեռ ձգվում է Մեծ Արգելախութը։
Ավստրալիան առաջինը հայտնագործել է հոլանդացի Վ. Յանսզոնը, ապա՝ իսպանացի Լուիս Վաես դե Տոռեսը (1606)։ 17-րդ դարում Ավստրալիայի ափերի նոր հայտնագործությունները նույնպես կատարել են հոլանդացիները և այդ պատճառով մայրցամաքը սկզբում անվանել են Նոր Հոլանդիա։ 1642-1643 թվականներին Աբել Թասմանը շրջանաձև անցավ Հնդկական և Խաղաղ օվկիանոսները, հայտնագործելով Վան Դիմենի երկիրը (Թասմանիա) և Նոր Զելանդիան, 1644 թվականին ուսումնասիրեց Ավստրալիայի հյուսիսային — հյուսիսարևմտյան ծովափը։ Նա առաջինն ապացուցեց, որ Ավստրալիան առանձին մայրցամաք է, այլ ոչ թե Անտարկտիդայի մի մասը։ Ավստրալիան աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում ուրբանիզացիայի, այսինքն՝ քաղաքակենտրոնացման տեսակետից. քաղաքներում է կենտրոնացված բնակչության մոտ 85%-ը: Ավստրալիայի խոշորագույն քաղաքներն են Սիդնեյը, Մելբուռնը, Բրիզբենը, Ադելաիդան, Պերտը և այլն. դրանց մի մասը նաև նավահանգիստներ են: 

Ջիմ Բարրի գինեգործարան / Jim Barry Wines

Jim Barry Wines-ը Հարավային Ավստրալիայի ամենահայտնի գինի արտադրողներից մեկն է, որն անուն է ձեռք բերել Շիրազից պատրաստված իրենց բարձրակարգ գինիների շնորհիվ: Ընկերության ամենահայտնի գինին «Արմաղ Շիրազ»-ն է, որը պարբերաբար գովում են քննադատները:

Գինեգործարանը հիմնադրվել է 1959 թվականին, երբ Ջիմն ու նրա կինը՝ Նենսին, գնեցին իրենց առաջին հողատարածքը և խաղողի այգիները՝ Քլեր հովտի ծայրամասում: Այսօր գործարանը խաղողի այգիներ ունի՝ Քլեր հովտում և Կոոնավարայում:

1959 թվականին իրենց առաջին խաղողի այգիները գնելուց հետո Բարրիները շարունակեցին հողատարածքներ գնել Քլերի հովտում և այսօր տարածաշրջանում ունեն երեք խաղողի այգիներ՝ Արմաղ, Ֆլորիտա և Լոջ Հիլլ: Արմաղի խաղողի այգում աճեցվում է Շիրազ տեսակի խաղողը, որը տնկվում է կավի բարձր պարունակությամբ ավազոտ հողերում՝ բնօրինակ արմատների վրա:

Ջունիփեր / Juniper

Juniper-ը պրեմիում գինիներ արտադրող գործարան է Մարգարետ գետի մոտ, որը գտնվում է էկոլոգիապես անվնաս գինեգործական շրջանի կենտրոնում՝ սրտում։ Գետը գտնվում է Արևմտյան Ավստրալիայի հարավ-արևմտյան անկյունում, Պերթից 270 կմ հարավ: Ռոջերը՝ ով գինեգործարանի տնօրենն էր, ասում էր, որ նրանք բախտավոր ենք, քանի որ Մարգարետ գետն այնտեղ է, որտեղ կա և իր ծովային ազդեցությամբ, հնագույն հողերով և գեղեցիկ լանդշաֆտով, դա իդեալական տարածք է հիանալի գինիներ արտադրելու համար:

Առաջին խաղողի այգին տնկվել է 1973 թվականին, որը կոչվում է՝ Juniper ‘Estate’ և հանդիսանում է տարածաշրջանի հիմնադիր խաղողի այգիներից մեկը:

Իսկ արդեն Juniper գինեգործարանը հիմնադրվել է 1998 թվականին, հանգուցյալ Ռոջեր Հիլլի և նրա կնոջ՝ Ջիլիան Անդերսոնի կողմից, նպատակ ունենալով արտադրել գինիներ, որոնք դասվում են լավագույնների շարքին:

2017 թվականից ի վեր Ջիլիանի և Ռոջերի որդիները՝ Նիկը և Թոմը, վարում են բիզնեսը՝ պահպանելով խաղողի այգիներն ու գինիներ պատրաստելու հմտությունները:

Բոլոր Սրբերի կալվածքը / All Saints Estate

All Saints Estate-ը ընտանեկան սեփականություն հանդիսացող գինեգործարանը հիմնադրվել է՝ 1864 թվականին և գտնվում է Մյուրեյ գետի ափին՝ Վահգունյա քաղաքում, Ավստրալիայի՝ Վիկտորիա նահանգում:

Բոլոր Սրբերի կալվածքը կառուցվել է 1864 թվականին շոտլանդացի Ջորջ Սաթերլենդ Սմիթի և Ջոն Բենքսի կողմից։ Ամրոցի շենքը հիմնված էր թագուհու ամրոցներից մեկի՝ Մեյ ամրոցի վրա։ Կան մի շարք պատմական շենքեր, որոնք դեռևս կանգուն են, այդ թվում նաև չինական հանրակացարանը և շշալցման բուն սրահը: Նկուղները, սկահակները, հանրակացարանը և դահլիճը, ամրոցի աղյուսե պատերի հետ միասին քառակուսի անկյունային աշտարակով, գրանցված են Ազգային սեփականության գրանցամատյանում և Վիկտորիանական ժառանգության ռեգիստրում :

Ավելի քան 85 տարի առաջ տնկված խաղողի վազերը գինեգործարանի հպարտությունն ու ուրախությունն են, քանի որ խաղողի ամենահին տեսակներից են. Շիրազը և Հին Մուսկատը, երկուսն էլ տնկվել են առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո: Դրանք գինու գործարանում օգտագործվող ավանդական արժեքների և ավանդույթների կենդանի վկայություններն են:

Ամելիա Պարկ գինեգործարան / Amelia Park Wines

Գինեործարանը գտնվում է Արևմտյան Ավստրալիայի Մարգարետ գետի գինեգործական շրջանում։ Ամելիա Պարկը հիմնադրվել է 2009 թվականին Ջերեմի և Դանիելա Գորդոնների ու Փիթեր Ուոլշի կողմից: Գինեգործ և համասեփականատեր Ջերեմի Գորդոնը, համադրելով ժամանակակից տեխնիկան գինեգործության ավանդական արժեքների և պրակտիկայի հետ, կարծում է, որ հաջողությունը սկսվում է խաղողի այգուց, որտեղ հիանալի խաղողներ են աճեցվում բարձրակարգ և որակով:

Ջերեմին իր կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Այս մրցանակների հետ մեկտեղ Ջերեմին արժանացել է բազմաթիվ գավաթների բարձր տրամաչափի գինու շոուներում, ներառյալ Գինու միջազգային մրցույթը, Decanter World Wine Awards, Հոնկոնգի միջազգային գինու և ալկոհոլային խմիչքների մրցույթը, Ավստրալիայի ազգային գինու շոուն և շատ այլ մրցանակներ։

Ջեյքոբս Քրիք / Jacob’s Creek

1847 թվականին Յոհան Գրեմփը տնկեց իր առաջին խաղողի այգին Ջեյքոբս Քրիքի ափին: Նրա տեսլականն էր ստեղծել հիանալի համով գինիներ, որոնք արտացոլում են խաղողի և հողի իրական բնավորությունը: Մինչ օրս նրանք արտադրում են գինիներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է յուրաքանչյուր խաղող արտահայտվում, երբ ձևավորվում է Ավստրալիայի հողի և արևի կողմից: Jacob’s Creek-ի պատմությունը ոչ միայն գինու պատմություն է, այլ նաև մարդկանց, տեղանքի․․․ 175 տարվա պատմությունը առաջին անգամ սկսվեց, երբ բավարացի ներգաղթյալն այնքան էր կարոտել իր հայրենիքի գինու համը, որ որոշեց սկսել խաղող աճեցնել և ահա կարոտից ստեղծվեց գինու մի ամբողջ պատմություն․․․

Օգտագործված հղումներ՝ 1, 2, 3, 4, 5, 6

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s