Արևորդի 11-րդ միջազգային կինոփառատոն

on

«Արևորդի» փառատոնին ծանոթ եմ 2022 թվից, երբ առաջին անգամ գնացինք Ուրցաձորի էկո-տնակ և այնտեղ դիտեցինք ու քնարկեցինք փառատոնային ֆիլմեր։

«Արևորդի» փառատոնի հիմնական իմաստն ու նպատակն է՝ բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել Հայաստանի և ամբողջ Կոսվկասյան տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումներին։

Փառատոնը կարևորում է երիտասարդ սերնդի մասնակցությունը, այդ իսկ պատճառով մեր Քոլեջը նույնպես կազմակերպում է բնապահպանական միջոցառումներ, որպեսզի մենք՝ ուսանողներս, տեղյակ լինենք շրջակա միջավայրի խնդիրներին և փորձենք լինել ավելի զգույշ ու ուշադիր։

Այս տարի փառատոնը նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը, որի մասին մենք խոսել ենք ՈՒրցաձորում և ունեցել ենք դասընթացներ տվյալ թեմաներով։ Փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերը նրա մասին են, որ անկախ աշխարհագրական դիրքից, սոցիալական կարգավիճակից՝ բոլորս էլ առերեսվում ենք կլիմայի փոփոխության խնդիրներին և յուրաքանչյուրս պետք է լինենք բավականաչափ հոգատար և միջոցներ ձեռնարկենք մեր բարեկեցիկ ու կանաչ ապագայի համար: Մինչ օրս «Արևորդին» միակ բնապահպանական փառատոնն է ողջ հարավկովկասյան տարածաշրջանում և սա բացառիկ հնարավորություն է հայաստանյան հասարակության համար ծանոթանալու համաշխարհային բնապահպանական կինոաշխարհին։

Այսպիսով մենք դիտել ենք 2 բնապահպանական ֆիլմ, որի մասին կուզեի մի փոքր խոսել և ասել իմ կարծիքը։

Առաջինը դա՝ «Livestock or Desert / Կայուն արածեցում կամ անապատ» ֆիլմն է։

Ֆիլմն այն մասին էր, որ աշխարհի որոշ կիսաչոր շրջաններ տագնապալի արագությամբ վերածվում են անապատի։ Եվ այս գործընթացը, որը հայտնի է որպես՝ անապատացում, պայմանավորված է ոչ թե երաշտի հետևանքով, այլ սովորաբար անտառահատումների և մարդկային բնակչության կարիքների արդյունք է: Գոյություն ունեցող անապատներում որոշ բուսատեսակներ վտանգված են կլիմայի փոփոխության պատճառով։ Գլոբալ տաքացումը սպառնում է փոխել անապատների էկոլոգիան. ավելի բարձր ջերմաստիճանը կարող է ավելի շատ անտառային հրդեհներ առաջացնել, որոնք փոխում են անապատային լանդշաֆտները՝ վերացնելով դանդաղ աճող ծառերն ու թփերը և դրանք փոխարինելով արագ աճող խոտերով/մոլախոտերով: Բայց բացի գլոբալ տաքացման արդյունքում սպառնացող վտանգները, նաև վտանգ ենք հանդիսանում հենց մենք, քանի որ առանց գիտակցելու հասցնում ենք վնասներ, որոնք ունենում են անդառնալի հետևանքմեր։ Եվ փոխանակ փորձենք բնությունն ու մեզ պաշտպանել գլոբալ տաքացումներից, բնական աղետներից, ավելի ենք վատացնում մեր ներկայիս կարգավիճակը։ Ֆիլմը նայելով ավելի մանրամասն կիմանաք թե ապագայում ինչ խնդիրների առաջ կկանգնենք, եթե դասեր չքաղենք ու ուշքի չգանք։

Երկրորդը դա՝ «Into the Ice / Սառույցի միջով» ֆիլմն է։

Ֆիլմն այն մասին որ, թե ինչպես է Բևեռներում սառույցն արագ հալվում է, և դա անդառնալի հետևանքներ է թողնելու ամբողջ երկրագնդի վրա: Երբ ծովի մակարդակը բարձրանա, աշխարհի բազմաթիվ ցածրադիր երկրներ ու քաղաքներ կհայտնվեն ջրի տակ:
Հարցն այն է, թե ի՞նչ արագությամբ դա տեղի կունենա և ո՞վ կլինի դրա ականատեսը․ մեր սերունդը, թե մեր երեխաները կամ թոռները։ Արդյո՞ք հասունացել է նոր ուղիներ ու վայրեր փնտրելու ժամանակը:
Այդ պատասխաններն է որոնում ռեժիսոր Լարս Օստենֆելդը՝ աշխարհի առաջատար սառցաբաններից մեկի հետ իջնելով 200 մետր խորությամբ այս մեծ սառցե վահանի «մուլեն» կոչվող խոռոչը՝ ուր դեռ ոչ ոք չի համարձակվել ոտք դնել:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s