Halloween-ը Ուրցաձորի արջերի հետ

on

Աշունը վայելելու ճիշտ ժամանակն է և մենք՝ Քոլեջի 9 ուսանողներով, ընկեր Մարիամի գլխավորությամբ, որոշում ենք գնալ Ուրցաձոր (նախագծի հղումը)։ Ասեմ, որ առաջին անգամ էր, երբ ես իմ 4 ընկերների հետ միասին գնում եմ եռօրյա ճամփորդության, որին սպասել եմ 3 տարի (չեք կարող պատկերացնել թե ինչ ուրախությամբ էր սիրտս լցվել)։ Ուրցաձորի էկո-կենտրոնում, մինչ այս արդեն 2 անգամ եղել էի, ու հասկացա, որ ինչքան էլ գնամ՝ միևնույնն է, միշտ նոր գիտելիքներ եմ ձեռք բերում ու շատ էմոցիաներ եմ ստանում։ Աշունն էնտեղ ուղղակի դրախտային է՝ հատկապես արջերի ներկայությամբ։ Այս անգամ գնացել էինք հետևյալ թեմաներով դասընթացներին մասնակցելու և նախագծերն իրականացնելու.
• բնապահպանական ֆիլմերի դիտում-քննարկում
• դասընթաց՝ «Կլիմայի փոփոխություն» թեմայով
• դասընթաց՝ «Անտառային հրդեհների կանխարգելում» թեմայով
• ուսուցողական շրջայց վայրի կենդանիների փրկարար կենտրոնում
• ուսուցողական այց վայրի ծառատեսակների ջերմոց։
Որ ասեմ թե ինչ հավես բաներ ենք արել, չեք հավատա, որ այդ ամենն իրական է։ Առաջին օրը մենք դդումներից պատրաստեցինք հետաքրքիր կերպարներ, քանի որ առջևում «halloween»-նն էր, առանց պատկերացնելու, որ դրանցով սնվելու են արջուկները, ու երբ տեսա, թե ինչպես են իմ պատրաստած դդումն ուտում, անկեղծ՝ հպարտություն զգացի։ Դա անելուց հետո դիտեցինք «Giant Slaves» բնապահպանական ֆիլմը ու քննարկում ունեցանք։ Իրականում շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ վարվում կենդանիների հետ ու առհասարակ փչացնում բնությունը, որի շնորհիվ մենք բոլորս ապրում ենք։
Հաջորդ օրն առավոտյան ունեցանք քայլք՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքով։ Որից հետո մասնակցեցինք դասըթնացներին ու ունեցանք հետաքրքիր քննարկումներ։ Ընթացքում նաև անդրադարձանք պլաստիկի վերամշակմանն ու մեր երկրում նմանատիպ նախագծեր իրականացնելուն։ Դասըթնացներից անմիջապես հետո մասնակցեցինք մի հետաքրքիր խաղի, որի ընթացքում անդրադարձանք՝ հասարակական, մշակութային, տնտեսական և այշ խնդիրների, որոնք ներկայումս արդի են և ունեն լուծման կարիք։ Մենք փորձեցինք գտնել լուծումներ, որոնք ըստ մեզ կօգնեին տվյալ խնդիրները լուծել, սակայն դրանք ուղղակի խոսքեր են, դրանք կլուծվեն այն ժամանակ երբ մենք մեր խոսքերը վերածենք իրականության։ Երեկոյան դիտեցինք մի հետաքրքիր ֆիլմ, որը ակտիվիստ աղջիկների մասին էր, ովքեր առանց վախենալու գործել են և փորձել են հնարավորինս պահպանել բնությունն ու նրա իրավունքները։
Վերջին օրը ունեցանք՝ քայլք Խոսրովի արգելոցում։ Քայլեցինք Վեդի գետի ափի երկայնքով, ծանոթացանք այնտեղի բնությանն ու օրենքներին, որոնք կան Խոսրովի արգելոցում։
Այսպիսով ավարտվեց այս դրախտային երեք օրն ու մենք դրական էմոցիաներոբ, սակայն ափսոսանքով վերադարձանք քաղաք։ Շատ ուրախ եմ, որ հնարավություն ունեցա ևս մեկ անգամ այցելել Ուրցաձոր։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s