Գաստրո տուրիզմը արաբական երկրներում

on

Մերձավոր Արևելք այցելող զբոսաշրջիկների մեծամասնության համար գրավիչ և կարևոր է տեսնել օրինակ՝ Եգիպտոսում գտնվող Գիզայի հովտի Մեծ բուրգերը, որոնք գրանցված են 7 հրաշալիքների ցանկում կամ Հորդանանի հնագույն Պետրա քաղաքը և այլն։ Թեև այս վայրերը զարմանալի են և պետք է անպայման այցելել, սակայն դրանք շատ բան չեն ասում այն ​​մասին, թե ինչպես են իրականում ապրում տեղացիները կամ ինչպիսին է նրանց մշակույթը: Եվ ինչպես սովորաբար ասում են՝ «սնունդը դա դեպի հոգին տանող պատուհան է»(food is the window to the soul) այն նաև պատուհան է դեպի մշակույթ․․․ Արաբներ սնունդը շատ են կարևորում, դա նրանց անբաժան մասնիկն է , հատկապես հյուրընկալության ժամանակ:

Մարդկանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել նոր մշակույթ, սնունդը կարող է լինել դա անելու լավագույն միջոցներից մեկը. այցելեք տեղացիների տները քաղաքի տարբեր շրջաններում և պարզեք, թե ինչպես են մարդիկ օգտագործում իրենց համեմունքներն ու բաղադրիչները նույն ուտեստները պատրաստելու համար։ Դա իսկապես կօգնի հասկանալ արաբական երկրների բազմազանությունը:

Բեյրութի սննդային զբոսանքները| Լիբանան

Բեյրութում սննդի զբոսանքները թույլ են տալիս զբոսաշրջիկներին ճանաչել և զգալ լիբանանյան խոհանոցի համն ու հոտը: Շրջագայությունն իր մեջ ներառում է հինգ ռեստորաններ և 15 սնունդ, դա կարելի է պատվիրել Mabsoot հավելվածի միջոցով:

«Beirut Food Walks»-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը

Պաղեստին

Բացի Պաղեստինի հնագույն և սուրբ վայրերն այցելելուց, զբոսաշրջիկները կարող են նաև տարբեր փորձառություններ ունենալ տեղաբնակների տներում: Հանտուրիզմը(Hantourism), որը պաղեստինյան զբոսաշրջության տեղական նախաձեռնությունն է, առաջարկում է մի քանի խոհարարական շրջագայություններ՝ դեպի Բեթղեհեմ, Նաբլուս և Երիկո, որոնք ներառում են ոչ միայն համտեսել տարատեսակ ուտեստեր, այլև նաև սովորել, թե ինչպես են պատրաստում պաղեստինյան ուտեստները տեղի բնակիչների տներում: Այնտեղ նաև կազմակերպվում են շրջագայություններ, որը թույլ է տալիս զբոսաշրջիկներին իմանալ սննդի արտադրության մասին՝ սկսած բաղադրիչները հավաքելուց, որը կատարվում է Իերիհոն ֆերմայում։

Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հղումով:

«Amman Street Food» | Հորդանան

Տվյալ տուր-ընկերությունն առաջարկում է՝

  • անհատական տուր՝ պատմական և խոհարարական շրջագայություն Ամմանում
  • փորձառու անգլերեն խոսող գիդ
  • 6 կանգառ տեղական ուտեստները համտեսելու համար
  • ծանոթություն Հորդանանի սննդին և մշակույթին
  • ծանոթացություն տեղի առօրյային

Այս տուրի ընթացքում դուք կարող եք ծանոթանալ՝ Հորդանանի առանձնահատուկ ուտեստներին, վայելեք դրանք նաև ականատես լինեք դրանց պատրաստման ընթացքին։

Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հղումով:

«Bellies En Route» | Եգիպտոս

Կահիրեի առաջին և միակ գաստրոնոմիական զբոսաշրջային ընկերությունը դա՝ «Bellies En Route»-ն է, որը համաշխարհային ճանաչում է ստացել The Guardian-ից, The Independent-ից և BBC Travel Show-ից՝ իր յուրահատուկ հյուրընկալության, քաղաքի թաքնված անկյունների ներկայացմամբ և յուրօրինակ ծեսերի կազմակերպման համար: Նրանց սննդի շրջագայությունները լավագույն միջոցն են այդ քաղաքը ճանաչելու և զգալու համար: Ճանաչեք եգիպտական ​​խոհանոցն ու մշակույթը ընդամենը մի քանի ժամում՝ ականատես լինելով տեղական ժամանակակից կյանքի:

Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հղումով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s