Ուխտագնացություն դեպի Մեքքա

on

Մեքքա քաղաքը գտնվում է Արաբական թերակղզու Հիջազ շրջանում։ Մեքքան նաև Մաքքահ վարչական շրջանի մայրաքաղաքն է։ Քաղաքը գտնվում է Ջիդդայից 70 կմ, իսկ Մադինայից 340 կմ հեռավորության վրա և ունի ծովի մակերևույթից շուրջ 277 մետր բարձրություն։ 

Որպես իսլամի հիմնադիր Մուհամմադի ծննդավայր, ինչպես նաև Մուհամմադի առաջին հայտնության վայր՝ Մեքքան իսլամական աշխարհի ամենասուրբ քաղաքն է համարվում, և ուխտագնացությունը դեպի այս քաղաք, որը կոչվում է հաջ, պարտադիր է բոլոր մուսուլմանների համար։ Մեքքայում է գտնվում Քաաբան, որը մեծամասնության կողմից համարվում է իսլամական կրոնի ամենակարևոր սրբավայրերից մեկը, այն նաև ուղենիշ է համարվում մուսուլմանների համար (քիբլա, որը սահմանում է, թե դեպի որ ուղղությունը պետք է աղոթեն մուսուլմանները)։ 

Դեպի Մեքքա ուխտագնացության սկիզբը

Մահմեդական ուխտագնացության ավանդույթը դեպի Մեքքա սկսվում է Ադամի և Հավվայի ժամանակներից: Դրախտից վտարվելուց հետո նրանք ներվել են Ամենակարողի կողմից և աղոթատուն կառուցել կրոնական ծեսերի համար: Տաճարը գտնվել է ներկայիս Քաաբայի տեղում, սակայն ավերվել է Ջրհեղեղի ժամանակ։

Սրբավայրը վերականգնման կարիք ուներ։ Ջրհեղեղի վերջում Ամենակարողը հրամայեց Իբրահիմ մարգարեին և նրա ընտանիքին գնալ նշված ճանապարհով, որը թափառողներին առաջնորդեց դեպի Մեքքա: Նույն տեղում կառուցվել է նոր Քաաբա։ Այն կանգնեցրել է Իբրահիմը որդու՝ Իսմայիլի հետ։ Նրանց օրինակը ոգեշնչեց մուսուլմաններին կատարել նման բարեգործություն՝ Հաջ Մեքքա և այցելություններ սուրբ վայրեր:

Ժամանակի ընթացքում մուսուլմանների մեջ ուխտագնացության նկատմամբ հետաքրքրությունը սկսեց մարել։ Մուհամեդ մարգարեն նորից արթնացրեց նրան։ Նա հավատացյալներին հիշեցրեց ծեսի հիմնական էությունը, կոչ արեց միասնություն Ալլահի հետ, երկրպագել և հրաժարվել հպարտությունից:

Գոյություն ունի երկու տեսակի ուխտագնացություն՝ հաջ և ումրա։ Հաջը, որը հիմնական ուխտագնացությանն է, կատարվում է տարին մեկ անգամ Մեքքայում և շրջակա տարածքներում։  Ի տարբերություն հաջի ումրան պարտադիր չէ, սակայն Ղուրանում խորհուրդ է տրվում սա ևս կատարել։ Հաճախ ումրան կատարվում է պարզապես ալ-Հարամ մզկիթ այցելությամբ։

Հաջը պարզապես ճամփորդություն չէ, այլ ճամփորդություն՝ կոնկրետ նպատակով: Յուրաքանչյուր հավատացյալ մուսուլման, լինի տղամարդ թե կին, պետք է առնվազն մեկ անգամ ուխտագնացություն կատարի դեպի Մեքքա: Բայց նախ՝ որոշել ձեր մտադրությունը՝ հիմնվելով հավատքի և անձնական համոզմունքների վրա:

Հիմնական սրբավայրեր

Մուսուլմանների ուխտագնացությունը դեպի Մեքքա սկսվում է իհրամ կրելով: Դա կարելի է անել միկաթում՝ Քաաբայից 4 կմ հեռավորության վրա գտնվող հատուկ վայրում, կամ անմիջապես ինքնաթիռում (կանայք և տղամարդիկ թռչում են առանձին)։ Հաջի հիմնական իրադարձությունները տեղի են ունենում Մասջիդ ալ-Հարամում։

Անունը թարգմանվում է, որպես Արգելված (Պահպանված) մզկիթ: Շենքը մշտապես վերակառուցվում է, ընդլայնվում, համալրվում ժամանակակից ինժեներական հարմարություններով։ Տաճարային համալիրը զբաղեցնում է ընդարձակ տարածք, որտեղ գտնվում են մահմեդականների գլխավոր սրբավայրերը։

Հաջի մեջ մտնում է ալ-Հարամ մզկիթի այցելություն, սակայն ուխատվորները հիմնականում վրան են խփում և ժամանակ են անցկացնում Մինա և Արաֆահ հարթավայրերում

Քաաբայի տաճարը

Սուրբ Քաաբա

Քաաբայի տաճարը խորանարդաձև կառույցէ, որը գտնվում է Մեքքայի կենտրոնում, դա մուսուլմանների գլխավոր սրբավայրն է։ Վաղ ժամանակներից սկսած ողջ աշխարհի մուսուլմանները աղոթելիս ուղղվում են դեպի Քաաբա։ Ըստ մուսուլմանների՝ Քաաբան Ալլահի առաջին տունն է, որն էլ խորհրդանշում է մուսուլմանների միասնությունը։ Քաաբան մուսուլմանները կոչում են Ալ-բեյթ ալ Հարամ, որը թարգմանաբար նշանակում է Սուրբ տուն։ Շատ հաճախ նաև անվանում են Բեյթուլ Ալլահ՝ Աստծու տուն։ Ինչ վերաբերում է Քաաբա բառին, այն արաբերենից թարգմանվում է որպես ուղղանկյուն։

Կառույցն ի սկզբանե եղել է հեթանոսական տաճար, որտեղ եղել են արաբական տարբեր կուռքեր։ Մուհամմադ մարգարեի՝ Մեքքայից Մադինա (Յասրիբ) փախուստի ժամանակ՝ 622 թվականից, մուսուլմաններն աղոթելիս ուղղվում էին Երուսաղեմ, իսկ Մեքքայի ազատագրումից հետո՝ Քաաբա։

Ավանդության համաձայն՝ երբ ծնվեց Իբրահիմի և Հագարի որդի Իսմայիլը, նրա մյուս կինը՝ Սառան, խանդեց ու խնդրեց Իբրահիմին, որ նրանց իրենից հեռու ուղարկի։ Այդ ժամանակ ամենազոր Ալլահը լուսավորեց Իբրահիմին, որ նա տանի նրանց Մեքքա։ Նրանց այնտեղ թողնելուց հետո Իբրահիմը ժամանակ առ ժամանակ այցելում էր նրանց։ Որոշ ժամանակ անց Իբրահիմը այցելության գնաց այնտեղ և տեսավ Իսմայիլին Զամ-զամ աղբյուրի մոտ։ Նրան տեսնելիս Աբրահամը փաթաթվեց նրան հարազատ հոր պես ու ասաց, որ Ալլահը հրամայել է, որ այստեղ մի տուն կառուցի։

Այսպիսով՝ Իբրահամն ու Իսմայիլը կառուցում են Ալլահի Տան պատերը։ Իսմայիլը քարեր էր հավաքում, իսկ Իբրահամը կառուցում դրանցով պատերը։ Երբ պատը հասավ որոշ բարձրության, Իբրահիմը իր կանգնած տեղը մի քար տեղադրեց, և աղաչեց Ալլահին` ասելով, որ ընդունի տունը։ Դրանից հետո Իսմայիլի սերունդները շարունակեցին ապրել այդ տարածքներում` հայտնի դառնալով որպես «հագարացի»՝ իր մոր անունով, կամ «արաբ»՝ անապատաբնակ, քոչվոր։

Հնում տաճարի դռները բաց էին բոլոր այցելուների համար, իսկ հիմա ոչ չի կարող ներս մտնել՝ նույնիսկ Հաջջի ժամանակ։ Միայն ամենապատվավոր հյուրերի համար բացառություն է արվում տարին երկու անգամ։ Դուռը գտնվում է բազայից 2,5 մ բարձրության վրա, դա պատռաստելու համար ծախսվել է մոտ 280 կգ ոսկի։ Դռան բանալիները գտնվում են Մուհամեդ մարգարեի կողմից ընտրված ընտանիքում։ Շինության պատերը ծածկված են սև մետաքսե շղարշով — կիսվա, որը փոխարինվում է նորով՝ տարին մեկ անգամ​, իսկ հինը կտոր-կտոր են անում ու բաժանում ուխտավորներին։
Քաաբան մի քանի անգամ վերանորոգվել է, վերջինը՝ եղել է 1996 թվին։

Սև քար

Քաաբայի արևելյան անկյունում տեղադրված է սև սալաքար: Այժմ այն ​​պարուրված է արծաթյա շրջանակով, քանի որ խիստ վնասվել է Կուրմուտական ​​աղանդի կողմից առևանգման ժամանակ։ Այս քարի տեսքի և նրա անսովոր գույնի պատմությունը նկարագրված է հնագույն լեգենդով:

Շինարարության ընթացքում Իբրահիմը ցանկացել է նշել մի վայր, որը կնշանավորվեր, որպես յոթնակի շրջանցման սկիզբ, ինչպես որ դրախտում է արվում՝ երկնային տաճարի շուրջը: Նրա որդին՝ Իսմայիլը, գնաց համապատասխան քար փնտրելու։ Սակաըն ոչ մի համապատասխան բան չգտնելով վերադառնում է և տեսնում, որ հայրն արդեն պատի մեջ մի սպիտակ քար էր տեղադրել, որից երևում էր դրախտի ուրվագծերը։ Այն հրեշտակի կողմից էր բերվել Իբրահիմի մոտ: Մաքուր գույնը աստիճանաբար պղտորվել է մարդկային մեղքերից և արդյունքում դարձել սև։

Ուխտագնացության ժամանակ մուսուլմանները փորձում են ձեռքով դիպչել քարին կամ համբուրել այն։ Սա հաջի պարտադիր ծես կամ նպատակ չէ: Այդպես է եղել այն ժամանակներից, երբ Մուհամեդ մարգարեն ինքը ձեռնափայտով դիպչել է հատուկ սալաքարին։

Զամզամ աղբյուրը

Զամ-զամի ջրհորը գոյություն ունի մի քանի հազարամյակներ շարունակ և թվագրվում է Իբրահիմ մարգարեի ժամանակներից : Այդ ժամանակվանից այն երբեք չի ցամաքել և միշտ ջուր է մատակարարել շրջակայքին։

Ուխտագնացությունը դեպի Մեքքա ներառում է պարտադիր ծես, որի ընթացքում անհրաժեշտ է 7 անգամ արագ վազել կամ քայլել բարձունքից բլուր և վայելել սուրբ աղբյուրի ջուրը։ Ջուրն ունի նաև բուժիչ հատկություն։ Զամ-զամի ջրհորի ջուրն օգնում է միայն ճշմարիտ մահմեդականներին, ովքեր երկրպագում են Ալլահին և հավատում նրա զորությանը:

Միջադեպեր ուխտագնացության ընթացքում

Մեքքան հաջի օրերին դարձել է մի շարք միջադեպերի կենտրոն հսկայական ամբոխին կառավարել չկարողանալու պատճառով։ Oրինակ՝ 1990 թվականի հուլիսի 2-ին Մեքքայում ուխտագնացության ժամանակ տեղի է ունենում ողբերգություն. հետիոտների համար նախատեսված թունելում օդափոխության համակարգը խափանվում է, որի պատճառով խուճապային փախուստի ժամանակ 1426 մարդ է շնչահեղձ լինում և ոտքերի տակ տրորվում։ 2015 թվականի սեպտեմբերի 24-ին Մինայում Ջամարաթում 700 ուխտավորներ սպանվում են սատանային քարկոծելու ծիսակարգի ժամանակ։

Օգտագործված աղբյուներ՝ 1, 2, 3

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s