Ակածային տուրիզմն Աֆրիկայում

on

Աֆրիկայում առկա հարուստ բնական ռեսուրսների շնորհիվ այստեղ շատ արագ զարգանում են զբոսաշրջության գրեթե բոլոր տեսակներն ու դա տվյալ մայրցամաքին հնարավորություն է տալիս դառնալ համընդհանուր նպատակակետ զբոսաշրջության բոլոր ձևերի համար, հատկապես արկածային զբոսաշրջության համար:

Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության (UNWTO) տվյալներով Աֆրիկան Հարավարևելյան Ասիայից հետո երկրորդ ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունն է: Աֆրիկյան զարգացման բանկի խումբը (AfDB) նշում է, որ Եգիպտոսը, Մարոկկոն և Կոտ դե Իվուարը համարվում են այն երկրները, որոնք ամենաբարձր միջազգային տուրիստական ներհոսքն ունեն Աֆրիկայում՝ արկածային տուրիզմի համար: Աֆրիկայում արկածային զբոսաշրջությունը զբոսաշրջիկներին լիովին ներգրավում է տարատեսակ զբաղմունքների մեջ, օրինակ՝ լեռներ բարձրանալ, անտառներով/ջունգլիներով քայլք, նավարկություն և այլն։

Աֆրիկայում արկածային զբոսաշրջությունն ապահովում է գյուղական և տեղական համայնքների զբաղվածությունը: Եվ եթե այնտեղ կանգնի զբոսաշրջությունն ապա ֆինանսապես կաղքատանա պետությունը։

Աֆրիկայի շատ երկրներում քաղաքական անկայունությունը ազդում է Աֆրիկայում արկածային զբոսաշրջության վրա: Զբոսաշրջիկները պլանավորում են արձակուրդներ՝ իրենց միապաղաղ աշխատանքային կյանքից ընդմիջելու համար: Նրանք խուսափում են այն վայրերից, որտեղ լարվածություն կա կառավարության և քաղաքացիների միջև: Բացի այդ, Աֆրիկայի շատ երկրներ քաղաքականապես անկայուն են, ինչն էլ ազդում է Աֆրիկայում արկածային զբոսաշրջության վրա:

Աֆրիկայի շատ արկածային ուղղությունների շուրջ ենթակառուցվածքային զարգացման բացակայությունն ազդում է Աֆրիկայում արկածային զբոսաշրջության վրա: Ընդհատվող էլեկտրամատակարարումը և երթևեկության վատ պայմանները խոչընդոտում են զբոսաշրջիկների լիարժեք հանգիստը: Ծայրահեղ դինամիկ կլիմայական պայմանները, ինչպիսիք են՝ հանկարծակի հորդառատ անձրևները Աֆրիկայի շատ շրջաններում, օրինակ Ուգանդայում, ազդում են ռաֆթինգի վրա, որն այնտեղ հիմնական զբոսաշրջային ուղղությունն է, դրանով իսկ վտանգելով դրա աճը:

Լեռնագնացությունն Աֆրիկայում

Լեռնագնացության սիրահարները շատ են բարձրանում Տանզանիայի Կիլիմանջարո լեռը: Լեռը հայտնի է որպես Աֆրիկայի տանիք, ունի 5895 մ բարձրությություն և Աֆրիկայի ամենաբարձր գագաթն է: Այն աշխարհի ամենաբարձր լեռներից է, որտեղ գագաթին հասնելու համար հարկավոր չէ մագլցման կամ լեռնագնացության որևէ տեխնիկական հմտություններ ունենալ։ Կիլիմանջարոն գտնվում է Տանզանիայի հյուսիսում՝ Քենիայի հետ սահմանի ուղիղ հակառակ կողմում։

Հաջորդ լեռը, դա Կոնգոն է՝ Օսակայում, 1125 մետր բարձրությամբ, Օսակայի ամենաբարձր լեռն է և հանդիսանում է Օսակայի և Նարայի սահմանը։ Կոնգոն ունի հարուստ պատմություն՝ որպես Շուգենդոյի ծննդավայր, կրոն, որտեղ մարդը հաստատում է մարդկանց և բնության միջև կապը լեռնային բնակության և պաշտամունքի միջոցով: Լեռան վրա մոտ 1330 թվականին էպիկական ճակատամարտ է տեղի ունեցել, ինչը ավելի հայտնի է դարձրել լեռը։ Պարզ օրերին գագաթից տեսարան է բացվում դեպի Սեթսու հարթավայրերը, Ռոկկո լեռները և նույնիսկ Ավաջի կղզին: Կոնգո լեռը հանրաճանաչ վայր է, քանի որ գագաթին կան տաճարներ, սրբավայրեր, վրանային ճամբարներ, թանգարան և այլն: Այն նաև հայտնի է ձմռանը, քանի որ Օսակայի շրջանում ձյուն տեսնելու ամենահուսալի տարբերակներից մեկն է՝ հեշտ, բայց շատ գեղեցիկ արշավի ժամանակ:

Նիրագոնգո լեռն ունի 3470 մ բարձրություն, այն ակտիվ հրաբխային և լավա լիճ է, որը գտնվում է Վիրունգա ազգային պարկում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության Գոմա քաղաքի մոտ։

Նիրագոնգոն պարունակում է աշխարհի ամենամեծ լավային լիճը: Քայլարշավները դեպի Նիրագոնգո լեռան գագաթը սկսվում են Կիբատի պարեկային փոստից: Պուրակապահները ղեկավարում են բոլոր արշավները, իսկ բեռնակիրները (այգու հետ կապված չեն) վարձակալվում են: Գագաթին հասնելու համար անհրաժեշտ ժամանակը կախված է յուրաքանչյուր խմբի միջին մարզավիճակից, բայց սովորաբար տևում է 4-6 ժամ:

Նիրագոնգո լեռը ժայթքել է 2021 թվականի մայիսին և ներկայումս փակ է:

Ռաֆթինգ

Ուգանդան ցամաքային երկիր է Աֆրիկայի սրտում և Արևելյան Աֆրիկայի մի մասում: Երբ Ուինսթոն Չերչիլն այցելեց այստեղ, այն անվանեց «Աֆրիկայի մարգարիտ»։ Ուգանդան ֆանտաստիկ երկիր է այցելելու համար, ունի բարեխառն կլիմա: Այն գտնվում է բարձրության վրա, և այդ պատպատճառով այստեղ հիմնականում ջերմաստիճանը հաճելի է: Ուգանդայում է գտնվում Վիկտորիա լճի մեծ մասը և հենց այստեղից է սկիզբ առնում Սպիտակ Նեղոսի գլխավոր վտակը, իսկ մյուս խոշոր վտակը Եթովպիայից Կապույտ Նեղոսն է: Սպիտակ Նեղոսը թափվում է Վիկտորիա լիճ և այն շատ հարմար է ռաֆթինգի համար: Աշխարհի ամենաերկար գետի` Նեղոսի վրա գետային ռաֆթինգի փորձը Աֆրիկայում արկածային զբոսաշրջության առանձնահատկությունն է: Գետն աշխարհի ամենահզոր, ամենաարագ ու ամենազվարճալի վայրերից մեկն է, որտեղ կարելի է ռաֆթինգով զբաղվել: Սակայն այսքանի հետ մեկտեղ այստեղ շատ վտանգավոր է, քանի որ Նեղոսում կան մարդակեր կոկորդիլոսներ, բայց տեղացիները հանգստացնում են և ասում, որ նրանք չեն ապրում այնտեղ, որտեղ ջուրն արագ է ու մտահոգվելու կարիք չկա։

Անապատային տուրիզմ

Սահարա անապատն աշխարհի ամենատարածված զբոսաշրջային ուղղություններից մեկն է:

Մարոկկոյի արևելյան սահմանին ունենալով ավազաթմբեր, սա աշխարհի ամենամեծ անապատն է, որտեղ դուք կստանաք ամենահիասքանչ էմոցիաներն ու կտեսնեք ֆանտաստիկ լանդշաֆտներից բնապատկեր/տեսարան:

Սահարա անապատում այցելելու լավագույն տուրիստական ​​վայրերը

Սպիտակ անապատ

Սահարա անապատի լավագույն և զարմանալի վայրերից մեկը դա՝ Սպիտակ անապատն է, որը ժամանակին եղել է օվկիանոսի մի հատված, սակայն աստիճանաբար սկսել է գոլորշիացել ու ցամաքել է դառնալով անապատ: Նախկինում եղել է հարուստ կենդանական և բուսական աշխարհով, սակայն այդ ամենը վերացել է ու հիմա առկա են տարօրինակ ձևի սպիտակ ավազե ժայռեր: Ավելի լավ է այցելել այստեղ՝ երեկոյան ժամերին, երբ արևը մայր է մտնում, քանի որ այդ ժամերին է երևում տեղի ողջ գեղեցկությունը:

Սիվա օազիս

Վադի ալ Հիտն

Աղբյուրներ, որոնցից օգտվել եմ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8,

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s