Սևանը՝ մեր հայելի

on

Երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային բնապահպանական նախագիծ

Թեմա՝ բնագիտական-հետազոտական աշխատանք

Պատասխանատուներ՝ Քոլեջի դասավանդողներ`Մարիամ Քալանթարյան, Արփի ԹովմասյանՆելլի Գեղամյան, Ջուլյա Գալստյան ։

Մասնակիցներ՝ տուրիզմի բաժնի սովորողներ, առաջին կուրսի սովորողներ

Նպատակը՝

Սևանը Հայաստանի ամենամեծ հպարտություններից ու խնդիրներից մեկն է։ Նախագիծը նպատակ ունի ուսումնասիրել Սևանում և, ընդհանրապես, Հայաստանում առկա էկոլոգիական խնդիրները, ուսումնասիրել նմանատիպ խնդիրների լուծման միջազգային փորձը և ներկայացնել այդ խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի առաջարկներ։  Հանրայնացնել Սևանալճի հիմնախդիրը 15-18 տարեկան երիտասարդության մեջ։ Մտահոգվել և բարձրաձայներ խնդիրը այլ կրթական հաստատություններում։ Կատարել ուսումնական հետազոտական աշխատանքներ, գործնական միջոցառումներ և ինչու ոչ նպաստել հիմնախնդրի լուծումների իրագործմանը։ Նախագծի ընթացքում կատարած հետազոտությունների հիման վրա կկազմվի նաև եռալեզու տեղեկատվական բուկլետ, համացանցում կիականացվի Սևանի խնդիրների մասին խոսող տեղեկատվական արշավ, կնկարահանվի Սևանի հիմնախնդիրները ներկայացնող եռալեզու տեսաֆիլմ։

Նախագիծը համագործակցային է։ Նելլի Գեղամյանը սովորողների հետ միասին կուսումնասիրեն Սևանի էկոլոգիական խնդիրները, Գայանե Սարգսյանի հետ միասին կուսումնասիրրենք Սևանի աշխարհագրությունը, Հեղինե Խալաթյանի հետ կուսումնասիրենք Սևանի ու մոտակա բնակավայրերի ծեսերն ու ավանդույթները։

Նախագծի իրագործման ուղղությունները և ընթացքը՝

Ուղղությունները՝

  • Էկոլոգիական բնապահպանական։ Ջրի որակի ստուգումներ տարբեր ափերից։ Ախտոտվածության ուսումնաիրություն ըստ տեղանքների․ պատճառներ, ախտոտվաածության հիմնական աղբյուրներ։ Վաղաշենի ճամբարի գործունեությունը։
  • Սևանալճի բուսական և կենսական աշխարհը․ ոչնչացման եզրին կանգնած կենդանական աշխարհի տեսակներ։ Թռչուններ։ Ձկներ։
  • Սևանալճի ուրվագծի փոփոխություններ, ջրի մակարդակի փոփոխություններ։ ՀԷԿ էր, ՋԷԿ էր
  • Սևանալճի հիմնախնդիր թեմայի ուսումնասիրություն հոդվածների և վավերագրական նյութերի միջոցով
  • Ֆիլմեր թարգմանություն հայերենից անգլերեն։ Հոդվածներ։ Ինչ միջազգային արձագանքներ ունի հիմնախնդիրը
  • Կլոր սեղաններ
  • Ճանապարհորդություններ։

Ընթացքը՝

Նախապատրաստական աշխատանքներ՝

Փուլ 1՝ Հետազոտական

Կուսումնասիրենք Սևանում առկա բնապահպանական խնդիրներն ու նմանատիպ խնդիրների լուծման միջազգային փորձը։ Ուսումնասիրել նաև Սևանի կենսաբազմազանությունը և էկոլոգիական խնդիների ազդեցությունը կենսաբազմազանության վրա։

Փուլ 2՝ Թարգմանական

Ուսումնասիրված նյութերը թարգմանել օտար լեզուներով։ Նյութերը հավաքելուց հետո սկսել տեղեկատվական արշավ համացանցում, ինչպես նաև կազմել բուկլետ։

Փուլ 3՝ Ճամփորդություններ

Նպատակային խմբերով իրականացնել ճամփորդություններ Սևանում և տեղում ավելի մանրամասն ուսումնասիրություններ կատարել։

Փուլ ՝Տեսաֆիլմի պատրաստում

Նկարել տեսաֆիլմ՝ Սևանի հիմնախնդրի մասին պատմող։

Փուլ 4՝ Նախագծերի ներկայացում

Սովորողները կկազմեն և կներկայացնեն հիմնախնդրի լուծմանն ուղղված նախագծեր։

Վերջնարդյունքը՝

  • Ուսումնական փաթեթի ստեղծում
  • Ճանաչողական ճամփորդություններ
  • Կլոր սեղան-քննարրկումներ
  • Տեսաֆիլմ
  • Սովորողների խմբերի նախագծեր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s